21:03 01.02.2024
2024 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել նոր չափորոշիչներով, նոր՝ առանձնահատուկ առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշներ։ Նմանօրինակ համարանիշներ ձեռք բերել ցանկացող անձինք աճուրդին ընդառաջ կարող են մասնակցել քվեարկությանը և դրա արդյունքներով ձևավորել այն համարանիշների ցանկը, որոնք քվեարկության արդյունքներով կդրվեն առաջին աճուրդին։ Քվեարկությունը սկսվելու է փետրվարի 2-ից և տևելու է 10 օր։
Auction.mia.gov.am հարթակի օգնությամբ դուք կարող եք ձեռք բերել տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ՝ էլեկտրոնային աճուրդի միջոցով։
Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է ընտրել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մուտք բաժինը։ Այնուհետև մուտք գործելով բաժին՝ ներքևի հատվածում սեղմում եք գրանցվել։ Գրանցվելու համար պարտադիր պետք է լրացնեք ձեր անունը, ազգանունը, հայրանունը, էլեկտրոնային հասցեն, փաստաթղթի համարանիշ՝ Հանրային ծառայության (փոխարինող) կամ հարկ վճարողի հաշվառման համարանիշը, ձեր իսկ որոշած գաղտնաբառը։ Եվս մեկ անգամ կրկնեք այն,ապա սեղմեք գրանցվել։ Գրանցումը հաջողությամբ ավարտին հասցնելու համար ձեր իսկ կողմից նշված էլեկտրոնային հասցեին կստանաք էլ. փոստի հաստատման նամակ, որտեղ գրանցումը ակտիվացնելու համար պետք է սեղմեք ակտիվացնել կոճակը։
Համակարգ հաջողությամբ մուտք գործելուց լրացրեք համապատասխան տվյալները, այն է՝
1. Փաստաթղթի համարանիշ՝ հանրային ծառայության (փոխարինող) կամ հարկ վճարողի հաշվառման համարանիշ
2. Հեռախոսահամար, որին կուղարկվի հաստատման կոդ
3. Գաղտնաբառ
Այնուհետև սեղմել մուտք կոճակը։
Մուտք գործելուց հետո քվեարկությանը մասնակցելու համար սեղմում եք մենյուի «Քվեարկություն» ներդիրին, այնուհետև լրացնում եք տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը և սեղմում «Քվեարկել» կոճակը։
Քվեարկությունն անց է կացվում։
Յուրանքանչյուր տրանսպորտային միջոցի հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշի քվեարկությանը օգտատերը կարող է մասնակցել մեկ անգամ։
Օգտատիրոջ կողմից նախընտրելի համարանիշին քվեարկելու դեպքում օգտատերը կմեծացնի սպասվելիք աճուրդում համարանիշի ընտրության հավանականությունը, ինչպես նաև կստանա աճուրդի կայացման օրվա մասին հրապարակային ծանուցում էլ. փոստի միջոցով։
Քվեարկությունը կատարվում է աճուրդի կայացման մասին հայտարարությունից հետո՝ աճուրդիանցկացման մասին հրապարակային ծանուցումը կատարվելու օրվանից առաջ 10 օրվա ընթացքում։
Աճուրդին մասնակցելու համար մենյուի «Վճարում» բաժնում, լոտի ընտրությունից հետո, աճուրդիանցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված ժամկետում անհրաժեշտ է կատարել կանխավճարի վճարում՝ մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:
Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշ երի հատկացման էլեկտրոնային առաջին աճուրդը կանցկացվի Հայ աստանիՀանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թ. փետրվարի 1 ի թիվ 1-Ն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա մեջ, իսկ յուրաքանչյուր հաջորդ աճուրդն անց է կացվում 30 օրվա ընթացքում՝ հաշված նախորդ աճուրդի ավարտի օրվա հաջորդ օրվանից։
Համարանիշի աճուրդին մասնակցելու համար մուտք գործեք մենյուի «Ձեր աճուրդները» բաժին և համապատասխան ժամկետներում ներկայացրեք ձեր գնային հայտը։
Կայքի մյուս ազատ համարանիշների որոնում բաժնում դուք կարող եք տեղեկանալ տրանսպորտային միջոցների ազատ հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների մասին։ Սեղմելով կատարել կոճակը՝ կարող եք տեղեկանալ՝ արդյո՞ք առկա է ձեր նախընտրած համարանիշը, թե՝ ոչ։
Կայքի գլխավոր էջում կարող եք ծանոթանալ նաև առկա համարանիշներին։ Իսկ ապագա սպասվելիք աճուրդներ բաժնում կարող եք ծանոթանալ կայանալիք աճուրդներին։
19:52 20.05.2025
Թիկնիզյանն ու Սևիկյանը խաղաժամանակ չեն ստացել19:40 20.05.2025
Մեծ Բրիտանիան դադարեցրել է Իսրայելի հետ ազատ առևտրի շուրջ բանակցություններըՄեծ Բրիտանիան դադարեցրել է բանակցությունները Իսրայելի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ Գազայի հատվածում Իսրայելի նոր ռազմական գործողությունից հետո: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Դեյվիդ Լամմին՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում։ «Ես հայտարարում եմ, որ մենք դադարեցրել ենք բանակցությունները Իսրայելի ներկայիս կառավարության հետ ազատ առևտրի նոր համաձայնագրի շուրջ»,- ասել է […] ...
19:30 20.05.2025
Թուրքիայի հետախուզության ղեկավարը Սիրիայի նոր իշխանությունների հետ քննարկել է PKK-ի զինաթափման հարցըԹուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Կալինը Դամասկոսում քննարկել է արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինաթափման և երկկողմ հարաբերությունների հարցը Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։ Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը։ Հանդիպմանը, որին մասնակցել են Սիրիայի արտաքին գործերի նախարարության և անցումային կառավարության հետախուզության ղեկավարները, ընդգծվել է SAR-ի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական կայունության […] ...
19:20 20.05.2025
Արթուր Միրանյանի թիմը 53 տարվա ընդմիջումից հետո եվրագավաթի ուղեգիր է նվաճելՌումինական «Ունիվերսիտատյա Կլուժ» ակումբը, որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը, 1972/73 մրցաշրջանից հետո առաջին անգամ եվրագավաթի ուղեգիր է նվաճել: «Ունիվերսիտատյան» 38 միավորով դուրս է եկել Ռումինիայի Սուպերլիգայի չեմպիոնական փուլ և ապահովել ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր: Միրանյանի թիմն այլևս չի կարող պայքարել չեմպիոնության համար «Ստյաուայի» հետ, սակայն չորրորդ տեղից ներքև չի […] ...
19:13 20.05.2025
Կենտրոնացեք ձեր աշխանաքային պարտականությունները ավելի լավ կատարելու վրա․ Աննա ՀակոբյանՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Ինձ դուր է գալիս, որ մարդիկ, որ տարիներով չեն հետեւել իրենց հանրային խոսքին, անցնել են բարեկրթության բոլոր սահմանները, ոտնակոխ են արել բոլոր սրբությունները, չեն խնայել փոքրիկ երախային անգամ, հիմա լացում են, թե Աննա Հակոբյանը էս ինչ է անում, մեզ վիրավորում է։ Սկսել են հիշել […] ...
19:08 20.05.2025
Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցերԺաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), որտեղ հանդիպել է տնօրեն Քլեն Ջերաթսի հետ: Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Քլեն Ջերաթսը նշել է, որ Էստոնիայի արտաքին քաղաքականությանը համապատասխան՝ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական […] ...
19:00 20.05.2025
Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ուշուի Եվրոպայի առաջնությունումԱվանդական ուշուի Հայաստանի հավաքականի անդամները 11 ոսկե, 4-ական արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված Եվրոպայի 8-րդ առաջնությունում: Մեծահասակների կազմում հաղթողի կոչմանն արժանացել են 52 կգ քաշային Վահան Մկրտչյանը, 56 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային Արսեն Բաղրյանը, 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը, 75 կգ քաշային Սևակ Մուսայելյանը և 90 կգ […] ...