11:21 10.02.2024
«Բաց դաս» ծրագրի շրջանակում այս շաբաթ խորհրդարանում հյուրընկալվել են Երեւանի մի շարք դպրոցների աշակերտներ եւ ուսուցիչներ:
Երեւանի Մովսես Խորենացու անվան հ. 143 ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել են պատգամավորներ Անուշ Քլոյանն ու Մարինա Ղազարյանը:
Պատգամավորներ Մարիամ Պողոսյանը, Գայանե Եղիազարյանը, Հռիփսիմե Հունանյանն ու Վահագն Ալեքսանյանը հանդիպել են Երեւանի Հենրիկ Խաչատրյանի անվան հ. 199 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:
Երեւանի հ. 109 ավագ դպրոցի աշակերտներին ու ուսուցիչներին հյուրընկալել եւ հանդիպման մասնակիցների հարցերին է պատասխանել պատգամավոր Լիլիթ Մինասյանը:
Պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդիպել է Երեւանի Վաղարշ Վաղարշյանի անվան հ. 80 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:
Երեւանի Մովսես Խորենացու անվան հ. 143 ավագ դպրոցի հաջորդ խումբ աշակերտները եւ ուսուցիչները հանդիպել են պատգամավոր Արփինե Դավոյանին:
Հանդիպումների ընթացքում պատգամավորները պատասխանել են խորհրդարան այցելած հյուրերի հարցերին՝ մանրամասնելով Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները: Հանդիպումների առանցքում են եղել Սահմանադրության փոփոխությանը, Հայոց պատմություն գրքի անվանափոխությանը, ինչպես նաեւ պետության խորհրդանիշներին վերաբերող հարցերը:
Հյուրերն այցելել են օրենսդիր մարմնի գրադարան, եղել ԱԺ թանգարանում, ծանոթացել խորհրդարանի շենքի պատմությանը:
21:48 21.05.2025
Գվարդիոլան պայման է առաջարկել «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ԱՊԼ 37-րդ տուրում «Բորնմութի» հետ խաղից հետո հայտարարել է, որ չի մնա ակումբում, եթե ֆուտբոլիստների քանակը շատ լինի կազմում: «Ես ակումբի ղեկավարությանն արդեն հայտնել եմ, որ չեմ պատրաստվում 5-6 ֆուտբոլիստի դուրս թողնել հայտացուցակից: Այլապես՝ կհեռանամ: Նվազեցրե՛ք ֆուտբոլիստների թիվը: Չեմ սիրում ֆուտբոլիստներիս թողնել տրիբունաներում», – Պեպի խոսքերն է մեջբերում ESPN-ը: ...
21:37 21.05.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Կիլիկիա թաղ. 1, 2, 3, 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագյուղ թաղ. 51-354 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 11, 13 շենքեր, Կողբացի փ. 3, […] ...
21:26 21.05.2025
ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Էստոնիայի կրթական համակարգին, իրականացվող ծրագրերին և բարեփոխումներինՇարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Էստոնիայի Հանրապետություն: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության կրթության և հետազոտությունների նախարար Քրիստինա Կալլասին: Վերջինս ներկայացրել է Էստոնիայի կրթական համակարգը, իրականացվող ծրագրերը և բարեփոխումները: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության և […] ...
21:17 21.05.2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վտանգը պահպանվում է. Մարկո ՌուբիոԱՄՆ պետքարտուղար, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, և Վաշինգտոնը փորձում է կանխել դա։ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ նա, մասնավորապես, ասել է. «Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա մեր հիմնական ուշադրությունը նրանում է, որ Ադրբեջանի […] ...
21:11 21.05.2025
Վարչապետը կգտնվի կարճատև արձակուրդումՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-23-ը կգտնվի կարճատև արձակուրդում: ...
21:07 21.05.2025
Ո՞վ է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասն ամռանը լինելու է «Բարսելոնայի» գլխավոր տրանսֆերային նպատակը, հայտնում է Diario Sport-ը։ 28-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելը կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուի երազանքն է։ Ակումբի ղեկավարները կարծում են, որ կոլումբացի ֆուտբոլիստն ունի թիմի կազմը հզորացնելու խաղային որակներ։ Դիասին ձեռք բերելու տարբերակը դիտարկել ու հաստատել է նաև ակումբի գլխավոր մարզիչ Ֆլիկը։ «Բարսելոնան» այժմ բարելավել […] ...