19:37 24.03.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Սևան քաղաք` ծանոթանալու 2017 թ. Գեղարքունիքի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը զեկուցել է, որ 2017 թ. սեփական եկամուտների պլանային թվի տարեսկզբի և տարեվերջի համեմատության արդյունքում արձանագրվել է 10.6 տոկոս աճ: 2017 թ. փաստացի կատարողականը կազմել է 1 մլրդ 519 մլն 744 հազ. դրամ (101,7 տոկոս)՝ 2016 թ. 97,4 տոկոսի փոխարեն:
«Մենք ձեզ հետ պետք է հասկանանք, որ ժամանակակից, զարգացող երկրում քաղաքացիներն ունեն պարտավորություններ: Աշխարհում չկա երկիր, որտեղ աղբահանության համար փող չեն վճարում, չկա երկիր, որտեղ գույքահարկ, հողի հարկ չենք վճարում: Վերանայում եք ձեր բյուջեն, հստակ ձևակերպում եք, բոլոր բարձրացված հարցադրումներով անցնում եք և առանձին-առանձին լուծումներ մշակում: Սուբվենցիայի նոր կանոնը, որը ձևակերպել ենք և սկսել ենք՝ ֆոնդային բյուջետավորումը, մի պարզ սկզբունք ունի. սահմանամերձ գյուղերն առանձին բանաձև է, իսկ բոլոր համայնքների կողքը կանգնելու ենք, եթե ծանրաբեռնվածություն վերցնեն: Ծանրաբեռնվածություն վերցնելը, իհարկե, հարաբերական է. որպեսզի հասկանանք՝ իր ներուժի չափով ճի՞շտ ծանրաբեռնվածություն է վերցնում, թե՞ ոչ, այդ պոտենցիալը պետք է հստակ հաշվարկենք»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Կարեն Բոթոյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզում վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման մեծ ներուժ կա, և այն իրացնելու նպատակով նախաձեռնվում են մի շարք ներդրումային ծրագրեր: Մասնավորապես, Մեծ Մասրիկ համայնքում նախատեսվում է 97 հա հողատարածքի վրա իրականացնել «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցում» ներդրումային ծրագիրը:
Զեկուցվել է, որ հաշվետու տարում մարզում կապիտալ շինարարության ոլորտում իրականացվել է 13 մլրդ 300 մլն դրամի ներդրում. կառուցվել են ճանապարհներ, շարունակվել է Սևանի բժշկական կենտրոնի շինարարությունը, իրականացվել են ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքներ, դպրոցների և մշակութային օբյեկտների, մանկապարտեզների հիմնանորոգում, երկու համայնքում կառուցվել են գազատարեր, մեկնարկել են Գավառ քաղաքի N2 հիմնական դպրոցի շինարարական աշխատանքները և այլն:
Կառավարության ղեկավարը նաև կարևորել է աղբահանության պատշաճ կազմակերպումը և հատկապես Սևանա լճի հարակից տարածքի մաքրության ապահովումը՝ հաշվի առնելով զբոսաշրջային գրավչության հանգամանքը:
«Չափազանց կարևոր է, որ քաղաքացին հասկանա, որ եթե վճարում է աղբահանության համար, ուրեմն իր կյանքում և կենցաղում բան է փոխվում: Մենք բոլոր մարզերում պայմանավորվել ենք և խնդիր ենք դրել, որ այն գյուղական համայնքները, որոնք տրանզիտային չեն, ծանր մեքենաներ չեն անցնում, մի քանի խնդիր պետք է կարգավորեն՝ պետք է բարեկարգվեն գյուղի ներքին ճանապարհները՝ ոչ ստանդարտ լուծումներ գտնելով, ծուռումուռ ցանկապատերը պետք է ուղղվեն, ներկվեն, պետք է ապահովվի կենտրոնական փողոցների լուսավորությունը և դրվեն աղբամաններ: Այդ քայլն անելու համար շատ գումարներ պետք չեն: Պետք է մտածել, թե ինչպես տեղի ռեսուրսն օգտագործել այդ ամենը հաջողելու գործում»:
Անդրադառնալով 2017 թ. ներդրումային ծրագրերին՝ Գեղարքունիքի մարզպետը նշել է, որ մասնավոր ներդրումների ծավալը 7 մլրդ 814 մլն դրամ է, ստեղծված աշխատատեղերի թիվը՝ 440: 2018 թ. մասնավոր հատվածի կողմից նախատեսվում է իրականացնել 32 մլրդ 818 մլն դրամի ներդրում, կստեղծվի 687 աշխատատեղ՝ հիմնականում հանքարդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի, թեթև արդյունաբերության ոլորտներում:
Վարչապետ Կարեն Կարապետյանը, կարևորելով երեխաների զբաղվածության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովումը, հանձնարարել է ձևակերպել ծրագիր և սահմանել հստակ ժամանակացույց՝ հեռանկարում ունենալով մինչև տարեվերջ առկա բացերի լրացման և դաշտի լիարժեք փակման անհրաժեշտությունը:
Նշվել է, որ մարզի զարգացման գերակա ուղղություններից է զբոսաշրջությունը. հաշվետու տարում զբոսաշրջիկների թիվը հասել է 83 հազարի, ստեղծվել է սեզոնային 520 աշխատատեղ: 2018 թ. ոլորտում նախատեսվում է իրականացնել 3 մլրդ 24 մլն դրամի ներդրում, կստեղծվի 117 աշխատատեղ: Կալավան համայնքում, որտեղ զբոսաշրջային լուրջ և արդյունավետ ծրագիր է իրականացվում, ստեղծվել է 7 հյուրատուն՝ վարկավորման միջոցով, 2017 թ. այցելուների թիվը կազմել է 1800: Այս տարի ակնկալվում է 5000-ից ավելի զբոսաշրջիկի այցելություն:
Խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարապետյանը նաև Գեղարքունիքի մարզի համայնքապետերի հետ քննարկել է համայնքային զարգացման ծրագրերը, ընթացիկ աշխատանքները, առկա խնդիրները և անելիքները: Ծրագրերի իրականացումը հաջողելու գործում կառավարության ղեկավարն առաջարկել է բանակցել ներդրողների հետ և աշխատել նրանց այդ գործում ներգրավելու ուղղությամբ:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Սևան ազգային պարկի բարեփոխումների ծրագրին: Այս համատեքստում քննարկվել են Սևան ազգային պարկի և հարակից համայնքների միջև համագործակցությանը, վարձակալության պայմաններին վերաբերող հարցեր:
09:50 30.04.2025
Yonhap․Հարավային Կորեայի դատախազները խուզարկել են նախկին նախագահ Յուն Սեոկ-Յուլի տունըԴատախազները խուզարկել են Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սեոկ Յոլի և նրա կնոջ՝ հարավային Սեուլի բնակելի համալիրում գտնվող բնակարանը։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։ Խուզարկության պատճառը շաման Ջոն Սոնգ Բայի հետ կապերի կասկածներն էին, ում շուրջ սկանդալ էր ծագել։ Ենթադրվում է, որ նա ստացել է ադամանդե վզնոց և թանկարժեք պայուսակ Միասնական եկեղեցու ներկայացուցչից […] ...
09:39 30.04.2025
Մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ»«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան պացիենտներին առողջապահության նախարարությունը տրամադրում է «Արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ», այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն: Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և […] ...
09:38 30.04.2025
Գազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով մեկ օրում զոհվել է ավելի քան 50 մարդԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում ավելի քան 50 պաղեստինցի է զոհվել, 113 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը։ Գործակալության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել է 51, վիրավորվել՝ 113 մարդ։ Առողջապահության նախարարությունը նաև նշել է, որ անհայտ թվով մահացած մարդիկ շարունակում են մնալ ավերված շենքերի փլատակներում։ […] ...
09:30 30.04.2025
Հնդկաստանը կրկին պնդել է, որ Պակիստանը խախտել է սահմանային հրադադարըՊակիստանի զորքերը կրկին կրակ են բացել վերահսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիրի տարածքի մի քանի շրջաններում: Այս մասին հայտնել են Հնդկաստանի ցամաքային զորքերը։ «2025 թվականի ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը փոքր զենքերից կրակ են բացել Վերահսկողության գծի վրայով Նաուշերա, Սունդերբանի և Ախնուր հատվածների դիմաց՝ Ջամուի և Քաշմիրի միութենական տարածքում: «Հնդկական […] ...
09:20 30.04.2025
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն անընդունելի է համարել քաղաքացիական անձանց վրա հարձակումներըՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Ջոյս Մսույան հայտարարել է, որ Բրյանսկի և Կուրսկի շրջաններին Ուկրաինայի զինված ուժերի հարվածների համատեքստում քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներն անընդունելի են։ «Պարոն նախագահ, մեր վերջին ճեպազրույցից ի վեր, տեղական լրատվամիջոցները հաղորդում են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի և Կուրսկի շրջաններում քաղաքացիական զոհերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վնասների մասին: Ես պետք […] ...
09:09 30.04.2025
Հյուսիսային Կորեան նոր կործանիչի սպառազինության համակարգեր է փորձարկելՀյուսիսային Կորեան փորձարկել է անցյալ շաբաթ գործարկված Choe Ryong բազմաֆունկցիոնալ կործանիչի սպառազինության համակարգերի մարտական պիտանիությունը։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը (KCNA): Ընդգծվում է, որ կործանիչի սպառազինության համակարգերի առաջին փորձարկումները տեղի են ունեցել ապրիլի 28-ին և 29-ին, մասնավորապես, իրականացվել է գերձայնային թեւավոր հրթիռների, ռազմավարական թեւավոր հրթիռների և զենիթահրթիռների փորձնական արձակում, ինչպես նաև կրակոց […] ...