09:50 14.02.2024
Նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Հունգարիա շատ կարևոր էր հայ համայնքի համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հունգարիայի խորհրդարանի հայ փոքրամասնության ներկայացուցիչ Նիկողոս Հակոբյանը՝ ամփոփելով նախագահի այցը Բուդապեշտ։
«Նախագահի այցը շատ կարևոր էր Հունգարիայի հայ համայնքի համար, քանի որ երկար տարիներ չկային դիվանագիտական հարաբերություններ։ Հույս ունենք, որ նախագահի այցը հետագայում խթան կհանդիսանա աշխուժացնելու երկու երկրների միջև կապերը թե՛ մշակույթի, թե՛ գիտության, թե՛ առևտրի ոլորտներում։ Բոլորիս համար մեծ պարծանք էր նախագահի այցը․ վերջապես Հունգարիայում ապրող հայերը հասկացան, որ շարժվեց մի սառույց, որ 12 տարի կանգնած էր։ Հուսով ենք, որ այդ այցը սկիզբն է մեր բարեկամական կապերի զարգացման առումով»,- ընդգծեց Հակոբյանը։
Այս համատեքստում Հունգարիայի խորհրդարանի պատգամավորը կարևորեց հայ համայնքի աշխատանքը։
«Ինչպես Հայաստանի նախագահը նշեց, Հայաստանը պետք է բոլոր պետությունների հետ ունենա լավ հարաբերություններ։ Չմոռանանք, որ հուլիսից Հունգարիան է ստանձնելու ԵՄ նախագահությունը, և դա շատ կարևոր նշանակություն ունի մեզ համար։ Որպես հայ համայնք՝ մենք էլ այստեղ շատ աշխատանք ունենք իրականացնելու»,- ասաց Հակոբյանը։
Հարցին, թե Հայաստանը ի՞նչ ուղղությամբ պետք է աշխատի Հունգարիայի հետ հարաբերությունները զարգացնելու համար, Հակոբյանը պատասխանեց․
«Գաղտնիք չէ՝ Հունգարիան շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Մենք պետք է շատ նրբորեն կարողանանք հետ բերել կորցրած բալանսը։ Դա շատ կարևոր է մեզ համար։ Տարիներ շարունակ Հունգարիան շատ ճկուն քաղաքականություն է վարում՝ ինչպես Հայաստանն է կարևոր Հունգարիայի համար մշակութային, կրոնական առումով, այնպես էլ Թուրքիան ու Ադրբեջանը՝ բիզնեսի և առևտրի առումով։ Այդ իսկ պատճառով մենք պետք է լինենք զգոն ու աշխույժ»,- շեշտեց Նիկողոս Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով՝ Հունգարիան շատ վաղուց էր պատրաստակամ հայ-հունգարական հարաբերությունները վերականգնելու հարցում։
«Շատ անգամ հունգարական կողմը հայ համայնքին էր խնդրում, որպեսզի մենք լինենք հարաբերությունների վերականգնման կամուրջը և կարողանանք այդ հարաբերությունները շտկել: Հունգարիան միշտ դիմել է հայ համայնքին, որպեսզի դիվանագիտական կապերը նորից վերականգնվեն և երկու պետությունների միջև լինի առևտուր և շարժ։ Ինչպես Հայաստանի նախագահն ասաց, քաղաքականության մեջ պետք է լինել պրագմատիկ և ճկուն»,- եզրափակեց Հակոբյանը։
23:59 21.05.2025
Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետՀաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...
23:57 21.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:55 21.05.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ԵՄ դեսպանների հետՄայիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցներին: Հանդիպմանը ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը Նորին Սրբությանը ներկայացրեց ԵՄ դեսպաններին՝ ընդհանուր տեղեկություններ փոխանցելով հավաքի վերաբերյալ։ Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով դեսպանների տարածաշրջանային սեմինարի մասնակիցների […] ...
23:52 21.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...
23:50 21.05.2025
Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականըՄայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...
23:47 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...