ԱՍՀ նախարարությունը ԼՂ մեր հայրենակիցներին հորդորում է զերծ մնալ իրենց անձնական տվյալները ոչ պաշտոնական հարթակներում լրացնելուց կամ հանրայնացնելուց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

ԱՍՀ նախարարությունը ԼՂ մեր հայրենակիցներին հորդորում է զերծ մնալ իրենց անձնական տվյալները ոչ պաշտոնական հարթակներում լրացնելուց կամ հանրայնացնելուց

18:55 15.02.2024

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ԼՂ մեր հայրենակիցներին հորդորում է սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում զերծ մնալ իրենց անձնական տվյալները (այդ թվում՝ անուն-ազգանուն, ՀԾՀ, անձնագրի սերիա, հեռախոսահամար, բանկային քարտի տվյալ) որևէ այլ՝ ոչ պաշտոնական հարթակներում լրացնելուց կամ հանրայնացնելուց (օրինակ՝ Facebook, Google Docs)։

«ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՆՔ։
Ձեր անձնական տվյալը կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, ուստի խնդրում ենք զերծ մնալ ոչ պաշտոնական հարթակներում Ձեզ վերաբերող տեղեկատվությունը հանրայնացնելուց, փոխանցելուց կամ տրամադրելուց։

Նմանատիպ իրավիճակներում ԱՍՀ նախարարությունը պատասխանատու չէ Ձեր կողմից լրացված տվյալների օգտագործման համար։ Խնդրում ենք օգտվել բացառապես պաշտոնական հարթակներից՝ մուտք գործելով https://dimum.ssa.am/ հարթակի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության միջոցառումներ» դաշտի «Տեղեկատվություն՝ Կառավարության 1675-Լ, 1957-Լ, 1763-Լ որոշումներով սահմանված, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության վերաբերյալ» պատուհանից կամ սեղմել այստեղ՝ https://rb.gy/ls8fqv։

Հիշեցնենք, որ ԼՂ հայրենակիցների սոցիալական աջակցությանն ուղղված երեք ծրագրերով վճարումները շարունակվում են․ այս պահին պատկերը հետևյալն է՝
☑️ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը վճարվել է 112 765 անձի,

☑️ 40+10 հազար ծրագրի շրջանակում՝
• հոկտեմբեր ամսվա համար՝ 108 857 անձ,
• նոյեմբեր ամսվա համար՝ 87 568 անձ,
• դեկտեմբեր ամսվա համար՝ 93 788 անձ,
• հունվար ամսվա համար՝ 96 821 անձ,

☑️ երկամսյա 50 հազար ծրագրի շրջանակում՝
• նոյեմբեր ամսվա համար՝ 77 409 անձ,
• դեկտեմբեր ամսվա համար՝ 83 601 անձ։

Տեղեկացնում ենք, որ ընթացքի մեջ է նաև մասնագիտական ուսուցման, վճարովի պրակտիկայի և զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագիրը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցների համար»,-ասվում է հաղորդագրությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

19:46 30.04.2025

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...

ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել

19:39 30.04.2025

ԼՂ-ից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել

ԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի […] ...

«Care for children» կազմակերպության և ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում

19:27 30.04.2025

«Care for children» կազմակերպության և ՀՀ-ում դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան քննարկում

Խնամատարության ինստիտուտի զարգացման ու կայացման հեռանկարի վերաբերյալ համաժողովի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հարակից կլոր սեղան քննարկում՝ «Care for children» կազմակերպության և ՀՀ-ում գործունեություն իրականացնող դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման շրջանակում դեսպաններին ներկայացվել է պետության խնամքին ապրող երեխաների համար որպես խնամքի այլընտրանքային ինստիտուտի՝ խնամատարության վերաբերյալ ՀՀ-ում այս պահին առկա պատկերը, ոլորտային […] ...

BACK_TO_TOP