16:12 17.02.2024
ՆԳՆ ոստիկանության ուշադրության կենտրոնում է ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը։ Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Նաև այս հանգամանքն են օգտագործում իրավապահները` բնակչության շրջանում բացատրական աշխատանք իրականացնելիս:
Վերջին օրերին ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում կամավոր հանձնած զենք-զինամթերքի հարուստ տեսականին ՆԳՆ-ն ներկայացրել է մեկ տեսաշարով:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթեքի կամավոր հանձնման, նաև՝ հայտնաբերման դեպքեր։
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում ավիացիոն անվտանգության կայանից ահազանգ է ստացվել, որ մի ուղևորի մոտ հայտնաբերվել է ատրճանակ։ Մեկնած օպերատիվ խումբը տղամարդու պայուսակում հայտնաբերել է ատրճանակ և 5,6 մմ տրամաչափի 3 փամփուշտ։
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Քանաքեռ-Զեյթունի բաժնում։ Զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Ֆանարջյան փողոցին հարող գերեզմանատան մոտ ինքնաձիգ է թողել։ Ինքնաձիգը հայտնաբերվել է։ Մաշտոցի բաժին զանգահարած քաղաքացին էլ Սիլիկյան 5 խճուղում էր թողել ԱԿ-74 տիպի ինքնաձիգ։ Արաբկիրի բաժին զանգահարած քաղաքացին ինքնաձիգ էր թողել Հրազդանի կիրճ տանող ճանապարհին, իսկ Շենգավիթի բաժին զանգահարած քաղաքացին ինքնաձիգ էր թողել «Ալաշկերտ» մարզադաշտի մոտ։ Էրեբունու բաժնի ծառայողներն էլ քաղաքացու զանգի հետքերով Նուբարաշենում հայտնաբերերել են ինքնաձիգ։ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին զանգահարած քաղաքացին օդանավակայանի հարևանությամբ էր թողել ինքնաձիգ ու ռազմամթերք, իսկ Երևանի Մետրոպոլիտենի պահպանության բաժին զանգահարած քաղաքացին ատրճանակ էր թողել մետրոյի դեպոյի մոտակայքում։ Մալաթիայի բաժին զանգահարած քաղաքացին ատրճանակ էր թողել Սեբաստիայի փողոցում։
Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները փետրվարի 6-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սարի թաղի 56-ամյա մի բնակիչ տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում փետրվարի 13-ին, դատարանի որոշմամբ, նշված տանը խուզարկություն է կատարվել: Հայտնաբերվել են տարբեր տրամաչափի 125 փամփուշտ, «ԱԿՍ 74» տիպի ինքնաձիգ՝ պահեստատուփով, երկփողանի հրացան, ազդանշանային ատրճանակ, սվին-դանակ, երկու նռնակ, հրացանի 48 փամփուշտ, այլ զինամթերք: 56-ամյա քաղաքացին ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները փետրվարի 15-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել Արամուս գյուղի 33-ամյա բնակչի տանը և օժանդակ շինություններում: Հայտնաբերվել են կարճեցված փողով առանց գործարանային համարի հրազեն, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփում 6 փամփուշտ:
Նույն օրը խուզարկություն է կատարվել նաև Աբովյան քաղաքի 49-ամյա բնակչի տանը. հայտնաբերվել է օդաճնշիչ ատրճանակ: 33-ամյա և 49-ամյա տղամարդիկ ձերբակալվել են:
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են արձանագրվել ոստիկանության մարզային վարչություններում և ենթակա բաժիններում։
Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Դարակերտ գյուղի գերեզմանատանը զենք-զինամթերք է թողել։ Մասիսի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է մեծաքանակ ինքնաձիգներ, որսորդական հրացան, նռնակներ և ռազմամթերք։ Կումայրիի բաժին զանգահարած քաղաքացին Ղարիբջանյան խճուղում էր թողել ռազմամթերք։
Ինքնաձիգների և ռազմամթերքի հանձնման դեպք է արձանագրվել նաև Եղեգնաձորի բաժնում։ Ջերմուկի բաժնում հանձնել են որսորդական հրացան, ինքնաձիգ, նռնակներ և ռազմամթերք, Ճամբարակի բաժնում` որսորդական հրացաններ, նռնակ, պայթուցիչներ ու ռազմամթերք, Աշտարակի բաժնում` որսորդական հրացան, ինքնաձիգ և ռազմամթերք։ Ինքնաձիգների և ռազմամթերքի կամավոր հանձնման 2 դեպք էլ արձանագրվել է ոստիկանության Գորիսի բաժնում։ Որսորդական հրացան, ինքնաձիգ, նռնակներ և ռազմամթերք են հանձնել Թալինի և Ապարանի բաժիններում։ Արագածի բաժնում արձանագրվել է ատրճանակի, նռնակների և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Վաղարշապատի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ռեստորաններից մեկի մոտ թողել են մեծաքանակ զենք-զինամթերք, այդ թվում՝ ինքնաձիգներ, հրազեն, նռնակներ։
Ինքնաձիգ, նռնակ և ռազմամթերք են հանձնել նաև ոստիկանության Ամասիայի բաժնում։ Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ մի քաղաքացի հայտնել է, որ մեծաքանակ զենք-զինամթերք է թողել «Ջաջուռի ավտոտնակների» մոտ։ Արարատի մարզային վարչությունում նույնպես արձանագրվել է մեծաքանակ զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք. ինքնաձիգներ, գնդացիրներ, նռնակներ ու ռազմամթերք։ Մեծաքանակ զենք-զինամթերքի կամավոր հանձնաման դեպք է արձանագրվել ոստիկանության Կոտայքի բաժնում՝ ինքանձիգներ, ատրճանակ, նռնակներ և ռազմամթերք։
Ոստիկանության ամենօրյա պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման ուղղությամբ շարունակվում է։
ՆԳ նախարարությունից կրկին հորդորում են՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել իրավապահ մարմիններին։
23:59 11.05.2025
Խեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը Սարյանի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցովԽեցեգործ Վարդանն ու նրա նկարչուհի կինը՝ Լիլիթը, միասին հիմնել են «Մայոլիկա կերամիքս» ապրանքանիշը։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Համագործակցելով Մարտիրոս Սարյանի ժառանգների հետ` նկարչի կտավները ներկայացնում են կերամիկայի միջոցով՝ մայոլիկայի և մանրանկարչական ոճով։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:48 11.05.2025
ՃՏՊ Թալին-Արտենի ավտոճանապարհին․ կան տուժածներՄայիսի 11-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 23-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե արգելապատնեշին, գլորվել (մոտ 30 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ […] ...
23:38 11.05.2025
Երևանում գործող հայտնի սրճարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինՄայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնականի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել որ Աբովյան փողոցի 23 հասցեում գործող «De France» սրճարանում դի կա։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ստացված […] ...
23:17 11.05.2025
Աֆղանստանում արգելվել է շախմատըԱֆղանստանի առաքինությունների խթանման և արատների կանխարգելման նախարարությունը պաշտոնապես արգելել է շախմատը երկրում։ Այս մասին հայտնել է Khaama Press պորտալը։ Նշվում է, որ նախարարությունն արդեն լուծարել է Աֆղանստանի շախմատի ֆեդերացիան։ ...
22:56 11.05.2025
Al Arabiya. Իսրայելը հարվածներ է հասցնում Եմենի նավահանգիստներն Ալ-ՀոդեյդայումԻսրայելական ինքնաթիռները սկսել են հարվածել Եմենի Հոդեյդա, Ռաս Իսա և Աս-Սալիֆ նավահանգիստներին, որոնք գտնվում են Կարմիր ծովի ափին և գտնվում են հութիների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Սաուդյան Արաբիայի Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հութիների գլխավորած կառավարության Ներքին գործերի նախարարությունը նույնպես հայտարարել է, որ նահանգը ենթարկվել է իսրայելական հարձակման: Ավելի վաղ Իսրայելի […] ...
22:39 11.05.2025
Reuters. ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու հարցումԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հայտարարել են, որ Ժնևում երկօրյա բանակցություններից հետո համաձայնության են եկել առևտրային դեֆիցիտը կրճատելու վերաբերյալ, որի մանրամասները կհայտարարվեն մայիսի 12-ին: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներին: «ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը, որը մասնակցել է բանակցություններին (ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ) Բեսենտի, փոխվարչապետ Հե Լիֆենգի և երկու չինացի […] ...