17:25 01.03.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը Կառավարության «Հումանիտար կենտրոնից» մանրամասներ են ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության նախատեսվող ծրագրի վերաբերյալ:
Դավիթ Խաչատրյանի ներկայացմամբ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագիրը լինելու է հիմնականում երեք ուղղություններով: Ըստ այդմ՝ տրամադրվելու է աջակցություն տուն կառուցելու համար, բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերելու համար և այն անձինք, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն կարող օգտվել աջակցության վերոնշյալ երկու տեսակներից, նրանց հնարավորություն կտրվի ապրել սոցիալական բնակարաններում, այսինքն՝ կապահովվեն բնակարաններով: Կլինի բնակավայրերի որոշակի ցանկ, այդ թվում՝ գյուղական: Ծրագրին մասնակցության պարտադիր պայման է հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալը: Կապված սեփականության իրավունքի հետ՝ նախարարի տեղակալը նշել է, որ 10 տարի բնակվելուց հետո սեփականության իրավունքը կփոխանցվի նրանց: Այստեղ գործում է մի պայման, որ աշխատունակության տարիքի մեջ գտնվող անձինք որոշակի գումարի վերադարձ պետք է կատարեն պետությանը, որից հետո, եթե 10 տարվա ընթացքում այդ գումարն ամբողջությամբ վերադարձված լինի՝ ըստ ծրագրի պայմանի, ապա սեփականության իրավունքը ձեռք կբերվի: Բացառություն են կազմում անչափահաս երեխաները, ինչպես նաև կենսաթոշակառուներն ու սոցիալական խոցելի խմբերը:
Դավիթ Խաչատրյանի խոսքով, ծրագիրը կիրականացվի փուլային տարբերակով և կարող է մինչև 5 տարի տևողություն ունենալ: Առաջին փուլով առաջնահերթություն կունենան ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի անչափահաս երեխաներ, երկրորդ և հաջորդող փուլերին՝ արդեն ըստ երեխաների թվի նվազման:
Նախարարի տեղակալը նաև անդրադարձել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության այժմ գործող ծրագրին, որի շրջանակում պետությունը տրամադրում է 16 մլն դրամ և մարում է գումարի տոկոսները: Դավիթ Խաչատրյանն ընդգծել է, որ այս ծրագրից օգտվելու դեպքում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք չեն կարող օգտվել վերը նշված ծրագրից, որն այս պահին մշակման փուլում է:
Զարուհի Մանուչարյանն անդրադարձել է Կառավարության նիստում նախօրեին ընդունված որոշումներին: Ըստ այդմ, 100 000 դրամ միանվագ աջակցության շահառուների շրջանակն ընդլայնվել է, և այժմ այդ աջակցությունից կարող են օգտվել նաև Լաչինի միջանցքի շրջափակումից հետո, Հայաստանի Հանրապետություն տեղափոխված բուժառուներին ուղեկցող այն անձինք, ովքեր իրենց դիմումները ներկայացրել են մինչև 2024 թվականի հունվարի 31-ը և ում վերաբերյալ տվյալները կան Առողջապահության նախարարության տրամադրած ցուցակներում: Ծրագրի վճարման ցուցակի ձևավորման ժամկետը երկարացվել է մինչև մարտի 20-ը:
Ինչ վերաբերում է կոմունալ ծախսերի և ժամանակավոր կացարանների վարձավճարների համար նախատեսված 40 000 + 10 000 դրամ աջակցության ծրագրին, ըստ որոշման, մինչ այս փոփոխությունը, այն անձինք, ովքեր ունեին անշարժ գույք Հայաստանում, ստանում էինք ծրագրի միայն 10 000 դրամ կոմունալ ծախսերի համար նախատեսված գումարը: Նոր փոփոխությամբ, այն անձինք, ովքեր ունեն բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք, որի բաժնեմասի համապատասխան մակերեսը փոքր է 20 քմ-ից, նրանք ևս կկարողանան օգտվել ծրագրի 40 000 դրամ բնակարանի վարձավճարի համար նախատեսված աջակցությունից: Զարուհի Մանուչարյանը նաև հիշեցրել է, որ այն անձինք, ովքեր հանգամանքների բերումով ուշ են դիմել, կկարողանան ստանալ նաև նախորդող ամիսների համար վճարները, եթե նախորդող ամիսներին բացակայել են Հայաստանի Հանրապետությունից 10 օրից քիչ ժամկետով: Դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է մարտի 15-ից մինչև մարտի 31-ը:
Փոփոխություններ են կատարվել նաև 50 + 50 հազար սոցիալական աջակցության ծրագրում: Ըստ փոփոխությունների՝ ծրագրից կարող են օգտվել նաև այն անձինք, ովքեր նոյեմբեր ամսին բացակայել են Հայաստանից 30 օրից քիչ ժամկետով: Աջակցությունից կարող են օգտվել նաև այն երեխաները, ում ծնողների հաշիվներին եղել է 2 մլն դրամը գերազանցող գումար: Շահառու կլինեն նաև այն անձինք, ում դիմումները մերժվել են բնակչության պետական ռեգիստրում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը Հայաստանում հաշվառում ունենալու պատճառով: Նշված փոփոխությունները դիտարկվելու են նոյեմբեր ամսից:
23:59 28.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 21-27-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (27.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականիհուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա […] ...
23:55 28.07.2025
Հայ շախմատիստների արդյունքները «18th Paleochora Open Cbess Tournament» միջազգային մրցաշարումԳրոսմայստեր Լևոն Բաբուջյանը կիսեց 1-3-րդ հորիզոնականները «18th Paleochora Open Cbess Tournament» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Լևոնը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 7 միավորով: ...
23:50 28.07.2025
Կոտայքի մարզում «Mercedes»-ը Ջրվեժի կամրջի մոտ բախվել է քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվել․ կա վիրավորՀուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում՝ Ձորաղբյուրից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին գտնվող Ջրվեժի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի ուղուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել է պատին, ապա հողաթմբերին ու քարերին և հայտնվել կամրջի մոտ գտնվող ճանապարհին՝ երթևեկելի գոտուց դուրս։ […] ...
23:44 28.07.2025
Սննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներումԴեռևս նախորդ տարվանից՝ մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում, Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այժմ երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները: Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի և երեխաների առողջապահական մակարդակի […] ...
23:40 28.07.2025
Բայանդուրում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա 3 վիրավորՀուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Բայանդուր գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Toyota Alphard» 65-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի […] ...
23:37 28.07.2025
Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդինՀամացանցում տեսանյութ է տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Երևան-Երասխ մայրուղում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Արարատի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել ու տուգանվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...