Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ Արարատ Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+11.62 oC

Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ Արարատ Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

13:57 02.03.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում մասնակցել է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապվածություն» թեմայով պանելային քննարկմանը:

Արարատ Միրզոյանը ֆորումի ժամանակ ներկայացրել է Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

Իր ելույթում Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է, և Հայաստանում շատ լավ են հասկանում փոխկապակցվածության, միջազգային առևտրի և տարանցման, մարդկանց միջև հաղորդակցությունը խորացնելու կարևորությունը։

«Բացի դրանից, մենք ունենք միայն չորս հարևան և միայն երկու բաց սահման, մյուս երկրների հետ սահմանները փակ են մնում: Մենք երկու հարևանների հետ էլ բանակցություններ ենք վարում՝ սահմանները բացելու, նորմալ հարաբերություններ հաստատելու համար»,- իր ելույթում ասել է նախարարը:

Նա նշել է, որ տնտեսական տեսանկյունից բացի՝ կա հարցի քաղաքական կողմը, և փոխկապակցվածությունը, որը տնտեսական առումով շահավետ է, նաև նշանակալի գործոն է տևական խաղաղության համար: Միրզոյանը շեշտել է, որ դա վերաբերում է նաև Հարավային Կովկասին:

«Հայաստանի պատրաստակամությունը ցույց տալու համար մենք հանդես եկանք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ: Մենք այդ ծրագիրը տեսնում ենք ոչ միայն որպես տնտեսական գործիք, այլև որպես պոտենցիալ խաղաղության գործոն»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

Նախարարը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության հիմքում ընկած սկզբունքները՝ Միրզոյանը նշել է, որ ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվելու են, պետք է մնան այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են։

«Բոլոր ենթակառուցվածքները պետք է գործեն երկրների ազգային օրենսդրության շրջանակներում՝ իհարկե, մտքում ունենալով ընթացակարգերի պարզեցումը։ Մենք 21-րդ դարում ենք ապրում, մենք պարզեցված ընթացակարգերի կարիքն ունենք։ Կան ժամանակակից լուծումներ, կան ժամանակակից տեխնոլոգիաներ։ Եթե քաղաքական կամքը լինի, մենք միշտ կարող ենք լուծումներ գտնել»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։

Միրզոյանը հավելել է, որ ցանկացած քայլ պետք է արվի հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

00:30 14.05.2025

Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր

Մայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։  Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը

00:19 14.05.2025

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սուլթան Իսա Ալ Մատրուշիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Հանդիպման ընթացքում Սուլթան Իսա Ալ Մատրուշին ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և հարուստ փորձը։ Միաժամանակ հայտնել է, որ Royal Investment Bureau-ն […] ...

«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին

00:09 14.05.2025

«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վարձավճարով խաղում է «Ասթոն Վիլայում», գովել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Լամին Յամալին։ «Երիտասարդ արքա» — գրել է Ռեշֆորդը X սոցիալական ցանցում։ 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» առաջին թիմում խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ և կատարել 40 արդյունավետ գործողություն (16 գոլ […] ...

«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվել

23:59 13.05.2025

«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվել

Տասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ ենք հիմնել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ ավելացրել ենք շուրջ 55 հա նոր կանաչ տարածք, որից […] ...

Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր

23:53 13.05.2025

Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր

Մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նելսոն Ս.-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Բագրատ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...

Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներին

23:47 13.05.2025

Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներին

Ռուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հարցին։ «Մենք գնահատում ենք միայն (խմբ.Ռուսաստանի) նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», – […] ...

BACK_TO_TOP