15:45 12.03.2024
Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում շեշտը պետք է դնել լեգիտիմության վրա, այսինքն, առաջնորդվել այն սկզբունքով, որ ՀՀ-ն իր տարածքից և սահմանագծից դուրս ոչ մի հավակնություն չպիտի ունենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մարտի 12-ի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Պատասխանելով Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակի, մարտահրավերների և ռիսկերի վերաբերյալ հարցին՝ կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշեց.
«Հայաստանի շուրջ առկա անվտանգային միջավայրի հետ կապված, կարծում եմ, ասածս նորություն չի լինի. ՀՀ-ի շուրջ և մեր տարածաշրջանում անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Բայց, շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք վերաբերվում և ինչպես պետք է վերաբերվենք այդ իրավիճակին: Կարծում եմ, պետք է վերաբերվենք, որպես մի հարցի, որի կառավարման պատասխանատվությունը մերն է, առաջին հերթին՝ ՀՀ կառավարությանը:
Ի՞նչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ ՀՀ-ի անվտանգության ապահովման գործում պետք է ավելի մեծ շեշտ դնել լեգիտիմության վրա: Նկատի ունենք սա (ցույց է տալիս ՀՀ քարտեզը- խմբ.): Սա ՀՀ տարածքն է, և այս սահմանագծից դուրս մենք ոչ մի հավակնություն չպիտի ունենանք: Որովհետև այս սահմանագծից դուրս ցանկացած հավակնություն օգտագործվելու է, որպես մեր խոցելի տեղ: Եվ օգտագործվելու է մեր լեգիտիմության դիրքերը խաթարելու համար: Հիմա ի՞նչ ենք ասում. ասում ենք՝ այս գծից այն կողմ ինչ-որ կա մերը չէ, այդ գծից այս կողմ ինչ-որ կա՝ մերն է: Եվ մեր անվտանգությունը պատրաստվում ենք ապահովել այս տրամաբանությամբ: Իմ կարծիքով, առաջիկա աշխատանքը դրա մասին պետք է լինի, որովհետև սրան պետք է գումարենք երեք կոմպոնենտ: Առաջինը՝ դե յուրե կոմպոնենտը»:
Շարունակելով միտքը՝ Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց. «Տեսեք, խոսում ենք Ալմա Աթայի հռչակագրով ֆիքսված և 2022 թվականի հոկտեմբերի 6-ով և հոկտեմբերի 31-ով վերահաստատված դե յուրե գծի մասին: Պետք է գնալ հողի վրա տեսնել՝ դե յուրե գիծը որտեղով է անցնում: Այդ գծից այն կողմ ինչ կա՝ մերը չէ, այդ գծից այս կողմ ինչ կա՝ մերն է: Բայց շատ կարևոր է, որ տեղում ինչ գիծ էլ ֆիքսենք, ինչ կետ էլ արձանագրենք՝ առաջինը դրա դե-յուրե հիմնավորումը պետք է լինի, որը կա ընդ որում: Տեսեք բոլորովին վերջերս ԱԺ-ում ասացի, որ միլիմետրի ճշտությամբ գիտեմ, թե որտեղով են անցնում ՀՀ սահմանները: Իմ ասածի մեջ չափազանցություն չկար… Այդ հարցում մեր վերաբերմունքը պետք է լինի ոչ թե աքսիոմատիկ, այլ թեորեմի տրամաբանությամբ: Եվ մենք հարցերին պետք է պատասխանենք: Ընդ որում՝ մենք խնդիր չունենք, թե որտեղ նայենք: Եվ պատրաստ ենք գնալ լուծումների: Ինչո՞ւ ենք պատրաստ գնալ լուծումների: Այն պատճառով, որ չենք սիրո՞ւմ ՀՀ-ն և նրա ժողովրդին: Ուղիղ հակառակը՝ որ սիրում ենք ՀՀ-ն և նրա ժողովրդին: Եվ չենք ուզում նոր տառապանքներ բերենք այդ ժողովրդին: Այս գծից այն կողմ ինչ կա, մերը չէ, այդ գծից այս կողմ ինչ կա՝ մերն է: Այդ տրամաբանությամբ գնալու ենք լուծումների»:
Արտաքին քաղաքականության և անվտանգային ոլորտում Հայաստանի որդեգրած դիվերսիֆիկացման քաղաքականությանը, այդ ուղղությամբ ձեռքբերումներին և գործընթացից բխող ռիսկերի կառավարմանն առնչվող հարցին ի պատասխան՝ վարչապետը հնչեցրեց հետևյալ պատասխանը. «Մանավանդ այսօրվա աշխարհում արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հետ կապված հաջողությունների մասին խոսելն այդքան էլ տեղին չեմ համարում, որովհետև իրադրությունը պետք է կայունանա, որպեսզի խոսենք հաջողության մասին: Քանի դեռ կայուն չի, ընդ որում, հասկանալիորեն նկատի ունեմ Հայաստանը, բայց հասկանալիորեն Հայաստանի կայունությունը և տարածաշրջանի կայունությունը կախված է միջավայրի կայունությունից և գլոբալ կայունությունից: Այստեղ բազմաթիվ հարցեր կան»:
21:26 14.06.2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ծննդյան օրվա կապակցությամբ21:26 14.06.2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ծննդյան օրվա կապակցությամբՌուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հենց նոր կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ», – ասել է Կրեմլի խոսնակը։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև հեռախոսազրույցի տևողությունը կազմել է 50 րոպե։ «Զրույցը […] ...
21:14 14.06.2025
ՏԿԵ նախարարը Նաումբուրգ քաղաքում մասնակցել է ՀՀ կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Նաումբուրգ քաղաքում մասնակցեցի Հայաստանի Հանրապետության կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:00 14.06.2025
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ: Օրակարգային առաջին հարցով քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքի և «Ականատես» դիտորդական առաքելության կողմից վեր հանված խնդիրները, ընտրական հանցագործությունների քննության ընթացքը: Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի […] ...
20:30 14.06.2025
Հայ թենիսիստները անհաջող են մասնակցում Դևիսի գավաթի խաղարկությանըԹենիսի Հայաստանի հավաքականը Դևիսի գավաթի խաղարկության երրորդ ենթախմբում ևս երկու պարտություն է կրել։ Երրորդ ու չորրորդ տուրերում միևնույն` 0-3 հաշվով մեր թենիսիստները պարտվել են համապատասխանաբար Չեռնոգորիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի թիմերին։ Հայ թենիսիստները առաջին երկու խաղերում էլ նույն հաշվով պարտվել էին Մոլդովային ու Լատվիային։ Հայաստանի հավաքականը մրցաշարի վերջին` 5-րդ տուրում կմրցի Մալթայի թիմի դեմ։ Հայաստանից մրցաշարին […] ...
20:13 14.06.2025
Միլիարդատերը մահացել է արտասովոր պատճառովՀայտնի հնդիկ միլիարդատեր և արքայազն Ուիլյամի ընկեր Սանջայ Կապուրը մահացել է Մեծ Բրիտանիայում կայացած պոլոյի խաղի ժամանակ՝ մեղու կուլ տալուց հետո, հայտնում է Mirror-ը։ «Արքայազն Ուիլյամի ընկերը մահացել է՝ պոլոյի խաղի ժամանակ մեղու կուլ տալուց հետո, ինչը մահացու սրտի կաթվածի պատճառ է դարձել», – ասվում է հայտարարության մեջ։ Հրատարակությունը նշում է, որ 53-ամյա Կապուր մեղվի […] ...
19:05 14.06.2025
Չինաստանը անընդունելի է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներըԻսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հատկապես անընդունելի են այն ժամանակ, երբ աշխարհը փնտրում է իրանական միջուկային խնդրի քաղաքական լուծում, շաբաթ օրը իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ Վան Ին շաբաթ օրը նախ հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ , որից հետո հեռախոսազրույց է ունեցել Սաարի […] ...