Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում

17:30 13.03.2024

Ճանապարհային ցանցի եւ թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, դրանց հնարավոր ռիսկերի նվազեցմանը, ճանապարհատրանսպորտային պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանն են ուղղված «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները: Այս մասին Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը:

Փոխնախարարը կարեւորել է ճանապարհային անվտանգության աուդիտի իրականացման պարտադիր պահանջի սահմանումը` ճանապարհների կառուցման, վերակառուցման եւ հիմնանորոգման ժամանակ: Ճանապարհային անվտանգության աուդիտը նախատեսվում է իրականացնել ճանապարհների նախագծման, շինարարության փուլերում, ինչպես նաեւ ճանապարհը շահագործման հանձնելուց մեկ տարի հետո:

Փոխնախարարի խոսքով 2025 թվականի հուլիսից աուդիտի կենթարկվեն միջպետական, 2026 թվականից` հանրապետական, 2027 թվականից` նաեւ մարզային եւ տեղական նշանակության ճանապարհները: Առաջարկվում է նաեւ իրականացնել ճանապարհների անվտանգության ազդեցության գնահատում, որը նախատեսվում է ավարտել մինչեւ 2029 թվականը:

Գործադիրն առաջարկում է նաեւ ստեղծել ճանապարհային անվտանգության տվյալների կառավարման միասնական եւ ինտեգրված համակարգ, որը կներառի մասնավորապես ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետեւանքով տուժած անձանց վերաբերյալ տվյալներն ու վերլուծական գործիքները: Ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների հավաքագրման, դրանց հետեւանքով կրած վնասի, միջին հանրային ծախսերի հաշվարկման եւ վերլուծության իրականացման կարգը կսահմանի Կառավարությունը:

Քրիստինե Ղալեչյանը նաեւ տեղեկացրել է, որ նախատեսված է ճանապարհային անվտանգության աուդիտորներին որակավորելու պահանջ: Որակավորման քննությունների անցկացման եւ որակավորման վկայականի տրամադրման նպատակով «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող լրացման համաձայն ճանապարհային անվտանգության աուդիտորների եւ թունելի անվտանգության գծով պատասխանատուի որակավորման քննություն ընդունելու համար սահմանվում է պետական տուրք` բազային տուրքի քսանապատիկի չափով, իսկ ճանապարհային անվտանգության աուդիտորների եւ թունելի անվտանգության գծով պատասխանատուի որակավորման վկայական տալու համար տուրքը կկազմի բազային տուրքի տասնապատիկի չափ:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարարը տեղեկացրել է նաեւ, որ հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար կառուցված դիտահորերը, խրամուղիները, հենասյուները կամ դրանց հատվածները վարձակալությամբ կտրամադրվեն հեռահաղորդակցության օպերատորներին` նրանց հետ կնքելով վարձակալության պայմանագիր:

Պատասխանելով ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի այն հարցին, թե երբ է աուդիտն անցկացվում` մինչեւ ճանապարհը շահագործման հանձնելը, թե’ հաջորդ փուլում, փոխնախարարը պատասխանել է, որ ճանապարհի հիմնանորոգման նախագծման փուլում արդեն աուդիտն սկսում է իր ուսումնասիրությունները. նախագիծն անկախ աուդիտի է ենթարկվում ճանապարհային անվտանգության համապատասխանության գնահատման մասով: Այդ փուլում տրվում են որոշակի եզրակացություն կամ դիտարկումներ, եւ նախագծողը պարտավոր է դրանք հաշվի առնել: Շինարարության փուլում ավելի ընդլայնված աուդիտորական աշխատանք է տարվում, իսկ ճանապարհը շահագործման հանձնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, լրացուցիչ աուդիտ է իրականացվելու:

Փոխնախարարը նշել է, որ այսօր ճանապարհային անվտանգության խնդիրների լուծման ուղղությամբ միասնական քաղաքականություն վարելու փորձ է արվում: Առաջիկայում քննարկման կներկայացվի նաեւ ներպետական ռազմավարության նախագիծը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարը Նաումբուրգ քաղաքում մասնակցել է ՀՀ կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը

21:14 14.06.2025

ՏԿԵ նախարարը Նաումբուրգ քաղաքում մասնակցել է ՀՀ կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Նաումբուրգ քաղաքում մասնակցեցի Հայաստանի Հանրապետության կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ

21:00 14.06.2025

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ: Օրակարգային առաջին հարցով քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքի և «Ականատես» դիտորդական առաքելության կողմից վեր հանված խնդիրները, ընտրական հանցագործությունների քննության ընթացքը: Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի […] ...

Հայ թենիսիստները անհաջող են մասնակցում Դևիսի գավաթի խաղարկությանը

20:30 14.06.2025

Հայ թենիսիստները անհաջող են մասնակցում Դևիսի գավաթի խաղարկությանը

Թենիսի Հայաստանի հավաքականը Դևիսի գավաթի խաղարկության երրորդ ենթախմբում ևս երկու պարտություն է կրել։ Երրորդ ու չորրորդ տուրերում միևնույն` 0-3 հաշվով մեր թենիսիստները պարտվել են համապատասխանաբար Չեռնոգորիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի թիմերին։ Հայ թենիսիստները առաջին երկու խաղերում էլ նույն հաշվով պարտվել էին Մոլդովային ու Լատվիային։ Հայաստանի հավաքականը մրցաշարի վերջին` 5-րդ տուրում կմրցի Մալթայի թիմի դեմ։ Հայաստանից մրցաշարին […] ...

Չինաստանը անընդունելի է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները

19:05 14.06.2025

Չինաստանը անընդունելի է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները

Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հատկապես անընդունելի են այն ժամանակ, երբ աշխարհը փնտրում է իրանական միջուկային խնդրի քաղաքական լուծում, շաբաթ օրը իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ Վան Ին շաբաթ օրը նախ հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ , որից հետո հեռախոսազրույց է ունեցել Սաարի […] ...

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը պետք է կանգնեցվի

18:05 14.06.2025

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը պետք է կանգնեցվի

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանի անվտանգության համար անհրաժեշտ է կանգնեցնել Իսրայելին։ «Նախագահ Էրդողանն ասել է, որ Իսրայելը ՝ (վարչապետ Բենիամին Նեթանյահուի) գլխավորությամբ, տարածաշրջանի կայունության և անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն է, որ նա դա ևս մեկ անգամ ցույց տվեց Իրանի վրա հարձակումով, և […] ...

Նեթանյահուն սպառնալից հայտարարություններ է արել՝ ուղղված Իրանին

17:29 14.06.2025

Նեթանյահուն սպառնալից հայտարարություններ է արել՝ ուղղված Իրանին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը շուտով կհայտնվեն Թեհրանի երկնքում՝ իրանական ռեժիմի «բոլոր թիրախներին» հարվածելու համար։ «Շատ մոտ ապագայում դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ Թեհրանի երկնքում․ մենք կհարվածենք այաթոլլաների ռեժիմի յուրաքանչյուր օբյեկտին և յուրաքանչյուր թիրախին», – ասել է նա ժողովրդին ուղղված տեսաուղերձում։ ...

BACK_TO_TOP