Էրդողանը խոսել է ահաբեկիչների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+22.09 oC

Էրդողանը խոսել է ահաբեկիչների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքի մասին

19:00 27.03.2024

«Թուրքիայի դռները փակ են» ահաբեկիչների և ահաբեկչությունը որպես քաղաքական գործունեություն օգտագործողների համար։ Այս մասին սոցիալական ցանցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Իհարկե, մենք պատրաստ ենք ամեն ինչի մասին խոսել բոլորի հետ, բայց մեր դռները փակ են թե ահաբեկիչների, թե ահաբեկչական կազմակերպությունների քողի տակ քաղաքականություն անողների համար։ Թուրքիան 40 տարի վճարել է ահաբեկչության գինը, և մենք դա չենք հանդուրժի ևս 40 տարի»,- գրել է Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ եկել է ժամանակը, որպեսզի երկիրը ձերբազատվի այդ բեռից, որը շարունակում է մնալ Թուրքիայի անվտանգության վրա։ Էրդողանը նաեւ մեղադրել է թուրքական ընդդիմությանը ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունենալու մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տուսկը խոստովանել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զինվորներ կան

18:47 09.05.2024

Տուսկը խոստովանել է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զինվորներ կան

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը խոստովանել է, որ ՆԱՏՕ-ի զինվորները ներկա են Ուկրաինայում։ «ՆԱՏՕ-ն այսօր օգնում է այնքան, որքան դա հնարավոր է: Առանց ՆԱՏՕ-ի օգնության, Ուկրաինան այսքան ժամանակ չէր կարող պաշտպանվել: Դե, այնտեղ ինչ-որ զորք կա, այսինքն՝ զինվորներ: Այնտեղ քիչ զինվորներ կան։ Դիտորդներ, ինժեներներ»,-ասել է Տուսկը լրագրողներին: Նա, սակայն, չի հստակեցրել, թե որ երկրների զինվորներ և […] ...

Կրեմլը խոսել է Երևանի հետ տնտեսական գործընկերության բարձր մակարդակի մասին

18:38 09.05.2024

Կրեմլը խոսել է Երևանի հետ տնտեսական գործընկերության բարձր մակարդակի մասին

Ռուսաստանը և Հայաստանը ցուցադրում են տնտեսական համագործակցության բարձր մակարդակ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխվարչապետի պաշտոնակատար Ալեքսեյ Օվերչուկը։ Օվերչուկի խոսքով՝ անցյալ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 7,3 մլրդ դոլար։ «Մենք շատ լավ տնտեսական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ»,- ասել է նա։ Նախօրեին Ալեքսեյ Օվերչուկը նշել էր հաջող տնտեսական համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության […] ...

Մայիսի 9. Հաղթանակի ու խոնարհումի օրը Երևանում

18:19 09.05.2024

Մայիսի 9. Հաղթանակի ու խոնարհումի օրը Երևանում

79 տարի առաջ Մեծ հայրենականում տարած հաղթանակը Հայաստանում այսօր հատկապես վառ է 44 վետերան պապիկ-տատիկների հիշողություններում: Նրանց մի մասն արդեն տարիների հետևում դար է թողել: Մեծ մասն այսօր ունի հենաշարժողական խնդիր. զբոսայգի եկած վետերան ընկերները բոլոր ընկերների անունից են խոնարհում ծաղիկներ, խոնարհվում և բոլորիս կոչ անում փայփայել ու աչքի լույսի պես պահպանել մեր հայրենիքը, միշտ […] ...

Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը

18:10 09.05.2024

Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը

Էստոնիայի իշխանությունները որոշել են խզել 1994 թվականին Ռուսաստանի հետ կնքված կրթության ոլորտում համագործակցության պայմանագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Postimees-ը: «Մայիսի 9-ին կառավարությունը որոշել է խզել 1994 թվականին Էստոնիայի և Ռուսաստանի միջև կնքված կրթական համագործակցության պայմանագիրը»,- ասվել է հրապարակման մեջ։ Նշվել է, որ համաձայնագրի խզումը կապված է Ուկրաինայի հակամարտության հետ։ ...

Ռուսաստանի դրոշը հայտնվել է Ֆրանսիայի երկնքում

17:50 09.05.2024

Ռուսաստանի դրոշը հայտնվել է Ֆրանսիայի երկնքում

Ֆրանսիական ռազմաօդային ուժերի էլիտար աերոբատիկ թիմը՝ Patrouille de France-ը, Մարսելում շքերթի ժամանակ երկնքում պատկերել է ռուսական եռագույնը։ Այս մասին հայտնում է «Царьград»-ը՝ հղում անելով ֆրանսիացի օդաչուների ելույթի տեսագրությանը։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 8-ին՝ Մարսելում օլիմպիական կրակի ժամանումը նշելու արարողության ժամանակ։ Դատելով տեսանյութից՝ եթերային շոուի ժամանակ օդաչուները երկնքում ծխով պատկերել են ոչ թե Ֆրանսիայի, այլ […] ...

Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է

17:28 09.05.2024

Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է

Սենեգալում թռիչքի պահին Boeing 737-300 ինքնաթիռը վթարվել է, ինչի հետևանքով տուժել է 11 մարդ, 4-ի վիճակը ծանր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն: Ինքնաթիռը Սենեգալից դեպի Մալիի մայրաքաղաք Բամակո մեկնելիս է եղել: Օդաչուն թեթև վնասվածքներ է ստացել, ինքնաթիռում գտնվող 78 ուղևորներից շատերը չեն տուժել միջադեպից։ Օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է: Ուղևորներին տարհանելու համար օդանավակայանում […] ...

BACK_TO_TOP