Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+17.09 oC

Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն

12:45 29.03.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանի 40–ամյա բնակչի կողմից հոր նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, հարևանությամբ բնակվող կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու համար։

2024թ․ մարտի 7-ին՝ ժամը 16:45-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում Երևան քաղաքի բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, իր 40–ամյա որդին, հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին:

2024թ․ մարտի 24-ին՝ ժամը 11:19-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» և «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշումներով շտապ բուժօգնության խմբի կողմից Խորեն Խաչատրյան փողոցի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել նույն տան 64 և 32–ամյա բնակչուհիները:

Նույն օրը բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված 64–ամյա կինը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, ապա նաև 155-րդ հոդվածի 1-ին մասի և 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթները, քննիչի որոշմամբ, միացվել են մեկ վարույթում։

Նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ից ստացված գրության համաձայն՝ 40–ամյա տղամարդը հաշվառված է հիշյալ ՓԲԸ-ում։ Պարզվել է, որ մարտի 7-ին հոր նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու վերաբերյալ հաղորդումն ստանալուց հետո նշված անձը Ոստիկանության կողմից տեղափոխվել է նշված հոգեկան առողջության կենտրոն, սակայն հետագայում վերջինս վերադարձել է իր բնակության վայրը։

Քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ սպանության դեպքի վայր հանդիսացող բնակարանի տարբեր հատվածներից հայտնաբերվել և վերցվել են արնանման հետքեր, իսկ նախասրահի հատակին հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը՝ արնանման հետքերով:

Քննությամբ պարզվել է, որ 2024թ․ մարտի 7–ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Խորեն Խաչատրյան փողոցում գտնվող տանը 40–ամյա տղամարդը, հորը ֆիզիկական ցավ և մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, որից հետո հայրը փորձել է փախչել՝ վազելով ննջասենյակի դռան ուղղությամբ: 40–ամյա տղամարդը վազել է նրա հետևից, հագուստից բռնելով քաշքշել, ապա քարշ տվել նրան դեպի հյուրասենյակ, որտեղ հատակին գցելով՝ ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավով զուգորդված մարմնական վնասվածքներ:

Բացի այդ, 2024թ․ մարտի 24–ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, 40–ամյա տղամարդը, նախորդ օրը՝ երեկոյան, հարևանի կողմից իր կանչին չարձագանքելու պատճառաբանությամբ, սեփական անձի առավելությունն ու գերակայությունը ընդգծելու մղումներով, խուլիգանական դրդումներով, մտել է հարևան տուն, դանակով հարվածներ է հասցրել հիշյալ տան 64 և 32–ամյա բնակչուհիների մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Կանանցից մեկը բժշկական կենտրոնում մահացել է, իսկ մյուսին հաջողվել է համապատասխան բուժօգնություն ցույց տալ և փրկել։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 40–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ, որպես հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ, անվտանգության միջոց՝ բժշկական հսկողություն կիրառելու վերաբերյալ։

Միջնորդությունը բավարարվել է, և որոշման կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ին:

Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի. նոր համակարգի նախագիծը ներկայացվել է դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներին

00:12 09.05.2024

Դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի. նոր համակարգի նախագիծը ներկայացվել է դատաիրավական ոլորտի ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի և Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում մեկնարկել է դատավորների գնահատման նոր համակարգի ներկայացմանը նվիրված եռօրյա քննարկումների շարքը: Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել և ընդգծել է, որ 2018 թ. ի վեր ՀՀ կառավարության օրակարգի առաջնահերթություններից են հանդիսանում դատաիրավական […] ...

Մարվել են պարտավորություններ, կարճվել են կատարողական վարույթներ. վարորդները՝ բոնուսային համակարգի մասին

19:47 08.05.2024

Մարվել են պարտավորություններ, կարճվել են կատարողական վարույթներ. վարորդները՝ բոնուսային համակարգի մասին

Ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնել ՆԳ նախարարության օրենսդրական բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչները։ 50 տոկոս բոնուսային բաղադրիչով պարտավորությունների մարման հնարավորությունից հասցրել են օգտվել շատերը։ «Այսօր ես վճարում եմ կատարել. 5000-ի դիմաց վճարել եմ 2500 դրամ», «7500 էր տուգանքս, 50 տոկոս զեղչվեց», «Մարդը, որ 10 հազար է մուծելու, հիմա 5000 կմուծի, կամ որ 5000 […] ...

152 դրվագ համակարգչային հափշտակություն․ տուժողներին պատճառված վնասը ավելի քան 102 000 000 ՀՀ դրամ է կազմում. երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

16:45 08.05.2024

152 դրվագ համակարգչային հափշտակություն․ տուժողներին պատճառված վնասը ավելի քան 102 000 000 ՀՀ դրամ է կազմում. երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է խմբի կողմից բազմադրվագ համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի նախաքննությունը: Ձեռնարկված քննչական և ապացուցողական անհրաժեշտ ու հսկայածավալ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Տավուշի մարզի 36-ամյա բնակիչը, այլ քրեական վարույթներով ունենալով ամբաստանյալի կարգավիճակ, գտնվելով կալանավայրում, Երևան քաղաքում բնակվող իր 38-ամյա […] ...

Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

13:37 08.05.2024

Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 7-ին բաժին է ներկայացել 52-ամյա Ռուբեն Մ.-ն: Նա մարտի 25-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով: Ռուբեն Մ.-ի կամավոր ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...

Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին

13:19 08.05.2024

Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ Լոռու մարզի բնակավայրերից մեկի 17–ամյա անչափահաս բնակչին դանակահարելու, վերջինիս ոսկյա թևնոցը հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024թ․ մայիսի 3–ին Լոռու մարզի Լեռնահովիտ բնակավայրի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ մայիսի 2-ին՝ ժամը 21:00-ի […] ...

Դավիթ Համբարյանն ընդունել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետական համալսարանի ներկայացուցիչներին

13:12 08.05.2024

Դավիթ Համբարյանն ընդունել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետական համալսարանի ներկայացուցիչներին

Մայիսի 7-ին ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ընդունել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետական համալսարանի ներկայացուցիչներին: ՆԳ նախարարի տեղակալն անդրադարձել է պարենային անվտանգության ոլորտում նախարարության իրավասություններին ու ոլորտային իրավակարգավորումներին։ Նա անդրադարձել է պարենային անվտանգության կարիքների գնահատմանը, այդ թվում՝ կարծրացած մոտեցումներից դեպի ճկուն պետություն-մասնավոր գործընկերությանն անցման կարևորությանը։ Կողմերը քննարկել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն […] ...

BACK_TO_TOP