13:45 28.03.2018
ԱՄՆ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը հոդված է գրել Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը խեղաթյուրելու մասին:
Հեղինակը մասնավորապես նշել է.
«Հատվածներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 874 բանաձևից, որն ընդունվել է 1993 թ. հոկտեմբերի 14-ին.
«Կոչ է անում շահագրգիռ կողմերին հրադադարը դարձնել մշտական ու արդյունավետ, որը հաստատվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության oժանդակությամբ ձեռնարկված ուղիղ շփումների արդյունքում՝ ի աջակցություն Մինսկի խմբին»։
«Համոզմունք է հայտնում, որ հակամարտությունից բխող մնացած բոլոր հարցերը…. պետք է արագորեն կարգավորվեն խաղաղ բանակցությունների միջոցով` ԵԱՀԽ Մինսկի գործընթացի համատեքստում»:
«Կոչ է անում անմիջապես իրականացնել փոխադարձ և հրատապ քայլեր, որոնք նախատեսված են ԵԱՀԽ Մինսկի խմբի «Նորացված ժամանակացույցի» մեջ, ներառյալ վերջերս գրավված տարածքներից զորքերի դուրս բերումը և կապի ու տրանսպորտի բոլոր խոչընդոտների վերացումը»:
«Կոչ է անում բոլոր կողմերին ձեռնպահ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր ոտնահարումներից և վերահաստատում է իր 822 (1993 թ.) և 853 (1993 թ.) բանաձևերում ընդունված կոչը` հակամարտության հետևանքով տուժած բոլոր շրջաններում միջազգային մարդասիրական օգնության համար անխոչընդոտ մուտք ապահովելու համար»:
«Կոչ է անում տարածաշրջանի բոլոր պետություններին ձեռնպահ մնալ թշնամական գործողություններից և ցանկացած միջամտությունից կամ ներխուժումից, որը կհանգեցնի հակամարտության ընդլայնմանը և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության խաթարմանը»:
Ադրբեջանը խախտել է վերոնշյալ դրույթներից յուրաքանչյուրը: Բացի հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումներից, 2016 թ. ապրիլին ադրբեջանական ուժերը հարձակվեցին Արցախի վրա՝ հսկայական վնաս պատճառելով սահմանամերձ բնակավայրերին և սպանելով խաղաղ բնակիչներին: Կտրելով հայ տարեց գյուղացիների ականջներն ու գլխատելով մի քանի հայ զինծառայողների՝ Ադրբեջանի զինված ուժերը կատարեցին բարբարոսական արարք և պատերազմական հանցագործություն…
Հատված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 884 բանաձևից, որն ընդունվել է 1993 թ. նոյեմբերի 12-ին.
«Կոչ է անում Հայաստանի կառավարությանը գործադրել իր ազդեցությունը՝ Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի շրջանի հայության կողմից 822 (1993 թ.), 853 (1993 թ.) և 874 (1993 թ.) բանաձևերի պահանջները կատարելու նպատակով և ապահովել, որ ներգրավված ուժերին միջոցներ չտրամադրվեն իրենց զինված արշավը շարունակելու համար»:
Հայ պաշտոնյաները սովորաբար ոչ արձագանքում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վերաբերյալ ադրբեջանական մեղադրանքներին, ոչ էլ փորձում են հստակություն մտցնել դրանցում: Միակ բացառությունը նախագահ Սերժ Սարգսյանի ընդգրկուն ելույթն էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 2014 թ. սեպտեմբերի 24-ին:
Նախագահ Սարգսյանը հայտարարեց. «Խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին՝ չեմ կարող չանդրադառնալ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից պատերազմի տարիներին ընդունած չորս բանաձևերին, որոնք պարբերաբար շահարկվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ որպես իրենց ապակառուցողական քաղաքականության հիմնավորում»:
«Խոսքն այն բոլոր չորս բանաձևերի մասին է, որտեղ որպես առաջնային և անվերապահ պահանջ նշվում էր ռազմական և թշնամական գործողությունների դադարեցումը, ինչը չիրականացվեց Ադրբեջանի կողմից: Հենց Ադրբեջանի կողմից սույն բանաձևերի հիմնարար պահանջները չկատարելու հետևանքով էր, որ անհնարին դարձավ դրանց ամբողջական իրականացումը: Բանաձևերում կոչ էր արվում դադարեցնել խաղաղ բնակչության ռմբակոծություններն ու օդային հարվածները, զերծ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների ոտնահարումից, ինչին ի պատասխան՝ Ադրբեջանը շարունակում էր ռմբակոծել խաղաղ բնակչությանը՝ տարբերություն չդնելով երեխաների, կանանց, մեծահասակների միջև՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի բոլոր իրավական և բարոյական նորմերը»:
«Եվ այսօր Ադրբեջանն առանց ամաչելու հղում է կատարում այդ բանաձևերին՝ ընտրողաբար, համատեքստից կտրված մեկնաբանում դրանք՝ որպես խնդրի կարգավորման նախապայման: ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի համարժեք մեկնաբանումն անհնար է առանց դրանցում ամրագրված պահանջների աստիճանակարգի ճիշտ ընկալման»:
«Բանաձևերում ամրագրված պահանջներից են նաև՝ տարածաշրջանում տնտեսական, հաղորդակցության ուղիների և էներգետիկ կապերի վերականգնումը (ՄԱԿ-ի ԱԽ 853 բանաձև), հաղորդակցության ուղիների վերականգնման խոչընդոտների վերացումը (ՄԱԿ-ի ԱԽ 874 բանաձև): Գաղտնիք չէ, որ հակամարտության հենց սկզբից Ադրբեջանն ու Թուրքիան Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նկատմամբ կիրառում են շրջափակում: Ադրբեջանի նախագահն իր ելույթներում նույնիսկ հպարտանում է դրանով՝ սեփական հանրությանը խոստանալով, որ այդ ուղղությունը մնալու է Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունը»:
«Անվտանգության խորհրդի նշված բանաձևերում կոչ է արվում Ադրբեջանի իշխանություններին ուղիղ շփումներ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանը ոչ միայն ուղիղ շփումներ չի հաստատում Լեռնային Ղարաբաղի հետ, որն, ի դեպ, 1994 թ. հրադադարի և մի շարք այլ միջազգային համաձայնագրերի իրավահավասար կողմ է, այլև թշնամանք է քարոզում մի ժողովրդի հանդեպ, որին իբր թե ցանկանում է տեսնել իր պետության կազմում»:
«Ոչ մի բանաձևում Հայաստանը չի ճանաչվել որպես հակամարտող կողմ: Մեր երկրին ուղղված կոչերում միայն խոսվում էր «շարունակել ազդեցություն գործադրել» ԼՂ հայության վրա (853, 884) հակամարտությունը դադարեցնելու համար, ինչը Հայաստանը լիարժեք իրականացրել է, և նաև դրա շնորհիվ 1994 թ. կնքվել է զինադադար: Բոլոր բանաձևերում Լեռնային Ղարաբաղը հստակորեն ճանաչվել է հակամարտող կողմ»:
«Ադրբեջանի իշխանությունները չեն իրականացրել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հիմնարար պահանջները՝ այդ թվում նաև մարդասիրական նորմերի իրագործումն ու պահպանումը»:
«Ի դեպ՝ այս պահանջը ևս պարբերաբար և կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից, երբ գերեվարված հայերի՝ խաղաղ բնակիչների նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, որը շատ հաճախ նրանց մահվան պատճառ է հանդիսանում: Թեև, կարծում եմ, զարմանալն ավելորդ է. չէ՞ որ խոսքը մի պետության մասին է, որտեղ սեփական ժողովուրդն ինքն է ենթարկվում ճնշումների ու անմարդկային վերաբերմունքի: Դրա վառ վկայությունն էր օրեր առաջ ՄԱԿ-ի Կտտանքների դեմ ենթակոմիտեի առաքելության աշխատանքի ընդհատումը` պաշտոնական Բաքվի կողմից դրսևորված վարքագծի հետևանքով»:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ մասնագիտացված կառույցն է, որ երկու տասնամյակ է, ինչ զբաղվում է ղարաբաղյան հիմնախնդրով՝ միջազգային հանրության կողմից ստացված մանդատով: Ադրբեջանը, քաջ գիտակցելով, որ անհնար է խաբել կամ թյուր տեղեկատվություն հրամցնել խնդրի էության մեջ խորացած Մինսկի խմբին, ջանում է խնդրի կարգավորումը տեղափոխել այլ հարթակներ՝ փորձելով խնդրին հաղորդել տարածքային վեճի բնույթ կամ շահարկելով կրոնական համերաշխության գործոնը: Դրանք կատարյալ անհեթեթություններ են: Իսկ Հայաստանն ավանդաբար ջերմ հարաբերություններ է ունեցել իսլամ դավանող ժողովուրդների հետ՝ ի դեմս արաբական աշխարհի կամ օրինակ՝ մեր անմիջական հարևան Իրանի»:
Կցանկանայի ամփոփել՝ ՄԱԿ-ի Անվտանգության չորս բանաձևերի խեղաթյուրումների վերաբերյալ իմ ելույթի հիմնական կետերը.
1) ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը ընդունվել են 1993 թվականին՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի թեժ ժամանակաշրջանում: Այդ բանաձևերը արտացոլում են այն ժամանակվա պայմանները: Այդ ժամանակից ի վեր իրավիճակը կտրուկ փոխվել է:
2) Չնայած 1994 թ. Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարի ռեժիմին, վերջինս շարունակում է խախտել հրադադարը և ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերը `Արցախի և Հայաստանի վրա իր հաճախակի հարձակումներով:
3) Ադրբեջանը դեմ է արտահայտվում Արցախի մասնակցությանը բանակցություններին, դրանով իսկ խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:
4) Արցախյան հակամարտության պաշտոնական միջնորդները Մինսկի խմբի համանախագահներն են, որոնք կազմված են Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից և Ռուսաստանից, ոչ թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ոչ էլ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան:
5) Իրականում, երբ 2008 թ. Ադրբեջանը Արցախի հարցը բերեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա, Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները դեմ քվեարկեցին: Ադրբեջանի առաջարկն ընդունվեց միայն փոքրաթիվ պետությունների կողմից: Ճնշող մեծամասնությունը ձեռնպահ մնաց:
6) Շրջափակելով Արցախը՝ Ադրբեջանը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը:
7) Կարևոր է, որ Հայաստանը ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերում հիշատակվում է ոչ թե որպես հակամարտության կողմ, այլ միայն որպես միջնորդ՝ համոզելու Արցախի հայերին ընդունելու այս բանաձևերը: 2001 թ. փետրվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը խորհրդարանում ունեցած իր ելույթում ընդունել է այդ փաստը. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չորս բանաձև է ընդունվել…. Այդ չորս բանաձևերում գրված է, որ գրավող բանակը պետք է հեռանա Ադրբեջանի գրավյալ տարածքներից…. Բայց «Հայաստան» բառը չկա, այսինքն, «հայկական զինված ուժեր» բառերը չկան: Սակայն բանաձևերից մեկում գրված է, որ Հայաստանից պահանջել են՝ ազդեցություն գործադրել Լեռնային Ղարաբաղի վրա: Իրականում, սա հայ-ադրբեջանական պատերազմ է: Իրականում Հայաստանն է ագրեսիա իրականացրել Ադրբեջանի դեմ: Այնուամենայնիվ, ոչ ոք Հայաստանը չի ճանաչում որպես ագրեսոր որևէ միջազգային կազմակերպության փաստաթղթում …»:
Ադրբեջանցիները, որոնք շարունակում են խեղաթյուրել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի չորս բանաձևերը, պետք է հետևեն նախկին նախագահ Հեյդար Ալիևի հայտարարությանը և ձեռնպահ մնան Հայաստանին մեղադրելուց այդ բանաձևերը խախտելու մեջ, երբ փաստացի Ադրբեջանն է, որ չի կատարում դրանք»:
10:48 15.05.2025
Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին: ...
10:35 15.05.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի «մեծ հաջողությունները» այս ոլորտում։ «Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրանք արտադրենք ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այս հարցում շատ հաջողակ են, և մենք պետք է հաղթենք նրանց […] ...
10:35 15.05.2025
Ռաֆինյան խոստովանել է, որ Ֆլիկի շնորհիվ մնացել է «Բարսելոնայում»«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ աշխատելու մասին։ «Ֆլիկի շնորհիվ մնացի «Բարսելոնայում»։ Նա ինձ ասաց, որ կլինեմ իր թիմի կարևոր խաղացողներից մեկը։ Նա շատ է հոգ տանում խաղացողների մասին, անաչառ է և անգնահատելի մարդկային հատկանիշներ ունի։ Անչափ ուրախ էի, որ ինձ ավագ ընտրեցին։ «Բարսելոնայում» խաղալն իմ երազանքն էր, իսկ ավագի […] ...
10:28 15.05.2025
Դիլիջան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:21 15.05.2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը խոսել է Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների մասինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Թուրքիան հարմար հարթակ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները «հաջող ավարտի» հասցնելու համար։ «Թուրքիան լավ հարաբերություններ ունի բոլոր համապատասխան գործընկերների հետ և դիտվում է որպես բանակցությունների լուրջ վայր», -ասել է նա ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ: Ռյուտեն նաև «զգուշավոր լավատեսություն» է հայտնել բանակցությունների հնարավոր […] ...
10:14 15.05.2025
Ադելիա Պետրոսյանը կմասնակցի 2026 թ․Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարինՉմշկասահքի միջազգային ֆեդերացիան (ISU) թույլատրել է ռուս գեղասահորդներին չեզոք դրոշի ներքո մասնակցել Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը։ Սեպտեմբերին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայանալիք վարկանիշային մրցաշարին չեզոք դրոշի ներքո կմասնակցի նաև Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, 17-ամյա հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը։ Նրա հետ մրցաշարի հիմնական մասնակցի կարգավիճակ է ստացել նաև Պետեր Գումենիկը, իսկ Ալինա Գորբաչևան […] ...