«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնններն ամփոփում են վերջին 1 տարվա աշխատանքի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+21.09 oC

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնններն ամփոփում են վերջին 1 տարվա աշխատանքի արդյունքները

17:33 08.09.2018

Ի՞նչ են սովորել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները վերջին մեկ տարում: Կենտրոնն ամեն տարի հաշվետվություն է ներկայացնում, որը կոչվում է «Պորտֆոլիո»: Այսօր համաթումոյական հերթական պորտֆոլիոյի ներկայացման օրն էր: Հայաստանի և Արցախի «Թումո» կենտրոններում սաները ներկայացրել են կազմակերպված հատուկ դասընթացների արդյունքում իրենց հեղինակած աշխատանքները:

Գրաֆիկական դիզայն, ֆիլմերի և խաղերի ստեղծում, նոր մեդիա, ծրագրավորում և ռոբոտաշինություն. Գյումրիի «Թումո» կենտրոնի սաների հաջողությունները բոլոր այս դասընթացներում հեղինակային աշխատանքներ են: Շարժական գրաֆիկայի ուսանողները անիմացիոն աշխատանքներ են հեղինակել, անիմացիոն են նաև 3 D նոր  մոդելները:

Ֆիլմերի ստեղծման հատուկ դասընթացին մասնակցած սաների խումբը վավերագրական ֆիլմ է նկարահանել Գյումրիի ու գյումրեցիների մասին: Սա Գյումրիի «Թումոյի» սաների այն աշխատանքներից է, որը ներկայացվելու է նաև արտերկրում: Հայաստան եկող օտարերկրացիների համար է կենտրոնի սաների մեկ այլ աշխատանքը՝ օնլայն ամսագիրը, որտեղ կրկին Գյումրին է իր բոլոր հետաքրքիր ու տեսարժան վայրերով:

«Թումո» պորտֆոլիոյին մասնակցում են կենտրոնի այն սաները, ովքեր հաջողությամբ ավարտել են դասընթացների 3 մակարդակները, նաև հատուկ դասընթացները, իսկ Գյումրիի «Թումոյում» ուսանողների թիվն առավելագույնի է հասել: Կենտրոնն առայժմ նորերին ընդունել չի կարող:

«Ունենք 2000 ուսանող: Հասել ենք տարողունակության վերին շեմին, մինչև մեր նոր տուն տեղափոխվելը՝ թատրոնի հին շենքը: Հուսանք, որ մյուս տարի արդեն կկարողանանք տեղափոխվել և ուսանողների թիվը մեծացնել»,- SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշել է Գյումրիի «Թումո» կենտրոնի ղեկավար Նարե Ավագյանը:

Հիշեցնենք՝ Գյումրիի «Թումո» ստեղծարար կենտրոնին հատկացվել է հին թատրոնի շենքը, որն այժմ վերակառուցվում է:  Այն նախատեսված է 4000 ուսանողի համար, այսինքն՝ սովորողների թիվը կկրկնապատկվի: Դա հնարավոր կլինի մեկ տարի հետո: Հին թատրոնի շենքը նորագույն տեխնոլոգիաների կենտրոնի վերածելու ժամկետը 2019 թվականն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

23:59 25.07.2025

Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

23:51 25.07.2025

«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է

Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

23:48 25.07.2025

Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...

Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում

23:46 25.07.2025

Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում

Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

23:44 25.07.2025

«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համար

Հաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...

Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջ

23:42 25.07.2025

Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջ

ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...

BACK_TO_TOP