11:25 12.04.2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» լրամշակված նախագիծը:
Հիշեցնենք, որ ոլորտը կարգավորող օրենքն ընդունվել է 2017 թվականին։ Եվ սա առաջին նախագիծն է, որը ծավալուն և հիմնավոր կերպով անդրադառնում է օրենքի ընդունումից հետո առաջ եկած խնդիրներին և բացերին։ Նոր օրենքը ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: Թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է նախագծի համահեղինակ, ԱԺ-ի Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանի հետ:
Զրույցի ընթացքում ներկայացվել են բռնությունների մասով վերջին շրջանի վիճակագրությունը, դրանց հիմնական տեսակները, տարածվածությունը ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի:
Պարզաբանվել են նոր օրենքի առանցքային մի քանի դրույթներ: Օրենքում հստակեցվել են սահմանումները և օրենքի հիմնական հասկացությունները, ավելացվել է «զուգընկեր» հասկացութունը, որը բավականին աղմկոտ քննարկումների թեմա դարձավ ԱԺ-ում:
«Զուգընկեր» հասկացությունը վերաբերում է բոլո՞ր դեպքերին, այդ թվում՝ նաև, եթե զուգընկերները նույն սեռի քաղաքացիներ են: Այս հարցին Զարուհի Բաթոյանը հետևյալ պատասխանն է տվել:
«Մենք չենք կարող որոշել, թե ով ում ընտրի զուգընկեր, ում հետ ամուսնանա, ում հետ ընտանիք կազմի: Օրենքը սահմանում է միայն այն դեպքերը, երբ այդ հարաբերություններում կան բռնություններ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
12:33 06.06.2025
Axios. Իսրայելը վստահեցրել է ԱՄՆ-ին, որ չի հարձակվի Իրանի վրա, քանի դեռ միջուկային համաձայնագիրը քննարկվում էԻսրայելի իշխանությունները Սպիտակ տանը վստահեցրել են, որ չեն հարվածի իրանական թիրախներին, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհստակեցնի, որ Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ձախողվել են, հինգշաբթի օրը հաղորդել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը, Իսրայելի հետախուզական ծառայության ղեկավար Դեյվիդ Բարնեան և Իսրայելի Ազգային […] ...
12:28 06.06.2025
Al Jazeera․ Իսրայելը 17 անգամ հարվածել է Բեյրութի հարավային արվարձանինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) Բեյրութի հարավային ծայրամասում առնվազն 17 հարված են հասցրել, հաղորդում է Al Jazeera-ն։ Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջանները հրետակոծվել են իսրայելական կործանիչների և անօդաչու թռչող սարքերի կողմից։ Ինչպես նշել է լիբանանյան LBCI հեռուստաալիքը, Իսրայելը հասցրել է 6 ուղիղ և 10 նախազգուշական հարված, որոնցից 1-ը չի պայթել։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը […] ...
12:23 06.06.2025
WP. ԵՄ-ն վախենում է, որ Թրամփը կհակադրվի Կիևին օգնության խոստումներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովումԵվրոպացի դիվանագետները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է դեմ լինել Ուկրաինային օգնության խոստումների և Ռուսաստանի վերաբերյալ քննադատական հայտարարությունների ներառմանը Հաագայում 24-25-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշում է թերթը, չնայած դաշինքի անդամ երկրների կողմից իրենց ռազմական ծախսերի նպատակային մակարդակը ՀՆԱ-ի ներկայիս 2%-5%-ի բարձրացնելու […] ...
12:18 06.06.2025
Մերցը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհովԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Վաշինգտոնում հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով և կոչ է արել Միացյալ Նահանգներին օգնել այն դադարեցնելու հարցում։ «Նպատակը հստակ է. մենք ուզում ենք, որ այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի», – Վաշինգտոնում լրագրողներին ասել է նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո։ Կանցլերը կարծում է, որ Ռուսաստանի […] ...
12:11 06.06.2025
Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում. ԱԱԾՍյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ-ն: «Ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը (ծնված 27.06.2007թ.) և Անդրեյ Արմենի Գյագունցը (ծնված 13.01.2008թ.) 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են […] ...