12:19 12.04.2024
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում կատարված նախաքննությամբ պարզվել են Արմավիրի մարզի 43-ամյա բնակչի կողմից քրեորեն պատժելի մի շարք արարքներ, այդ թվում նաև՝ որդու հետ ավազակություն կատարելու վերաբերյալ էական հանգամանքներ:
Մասնավորապես, 2022թ. հունիսի 20-ին կայացված որոշմամբ Արմավիրի մարզի 43-ամյա բնակչի նկատմամբ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 243.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական հետապնդում։ Նա մեղադրվել է այն բանում, որ 2021 թվականի հոկտեմբերին չարաշահելով Կոտայքի մարզի Զովունի բնակավայրի բնակչի վստահությունը, վերջինիս պատկանող «MERCEDES-BENZ E 230» մակնիշի ավտոմեքենան 3.000 ԱՄՆ դոլարի դիմաց, գումարը մաս-մաս վճարելու պայմանով, գնելուց, դրանից 700 ԱՄՆ դոլարը վճարելուց հետո ավտոմեքենան վերավաճառել է և հրաժարվել վճարել գումարի մնացած մասը՝ այդ կերպ խարդախություն կատարելով Թալինի բնակչին պատճառելով խոշոր չափերի վնաս։ Բացի այդ, 3 տարի ժամկետով զրկված լինելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից` վերջինս 2021թ. դեկտեմբերին վարել է տրանսպորտային միջոց՝ բռնվելով պարեկային ծառայողների կողմից։
2022 թվականի հունիսի 28-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը և հայտարարվել հետախուզում։
Հետագայում պարզվել է, որ 43-ամյա նշված տղամարդը, որդու հետ ավազակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով և այդ նպատակով, 2023թ. նոյեմբերի 25-ին՝ ժամը 23:26-ին, տաքսի են պատվիրել և Երևան քաղաքի բնակչի կողմից վարած «Opel Astra» մակնիշի տաքսի ավտոմեքենայով ուղևորվել դեպի Արարատի մարզ: Հասնելով Փոքր Վեդի բնակավայրի հարակից դաշտամիջյան հատված՝ հայրն աջ ձեռքով բռնել է վարորդի պարանոցից և խոշոր չափերի գույքը հափշտակելու նպատակով նրանից պահանջել է իրենց հանձնել «Opel Astra» մակնիշի տաքսի ավտոմեքենան, եղած 11.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը և 120.000 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսը՝ սպառնալով պահանջը չկատարելու դեպքում սպանել նրան։ Վարորդը ստիպված կատարել է ներկայացված պահանջը, ինչից հետո հայր և որդի ավտոմեքենայով հեռացել են՝ Թալինի բնակչին պատճառելով ընդհանուր 1.208.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ևս 43-ամյա տղամարդու, ինչպես նաև նրա որդու նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հետախուզում է հայտարարվել նաև նրա որդու նկատմամբ։
Քրեական վարույթի շրջանակներում օպերատիվ տվյալներ են ստացվել հետախուզման մեջ գտնվող հիշյալ տղամարդու գտնվելու վայրի մասին: Երբ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, նշված տվյալներն իրացնելով, փորձել են 2023թ. դեկտեմբերի 22-ին Փոքր Վեդի գյուղի տներից մեկի բակում ձերբակալել ենթադրյալ հանցագործություններ կատարած 43-ամյա անձին, վերջինս իր մոտ ապօրինի կերպով կրվող «EKOL P29» մոդելի ողորկափող հրազենի ձևափոխված ատրճանակով սպառնացել է իրեն մոտենալու դեպքում սպանել նրանց՝ այդ կերպ միջամտելով ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը: Այդուհանդերձ տղամարդը ձերբակալվել է։
Նշված դեպքի առթիվ ևս վարույթ է նախաձեռնվել, որը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին: Նախաքննության ընթացքում նշված անձին վերջնական մեղադրանք է ներկայացվել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին), 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 1-ին մասով (hամապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 7-րդ կետերով, 334-րդ հոդվածի 1-ին մասով և 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
Դատարանը բավարարել է վերջինիս նկատմամբ կիրառված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
43-ամյա տղամարդու մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։
Ինչ վերաբերում է վերջինիս որդուն, ապա պարզվել է, որ նա 2023թ. դեկտեմբերի 22-ի երեկոյան, այսինքն՝ 43-ամյա տղամարդու ձերբակալման օրը, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի հյուրանոցներից մեկում նռնակով իրեն պայթեցնելու միջոցով ինքնասպան է եղել: Մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և այդ մասով վարույթը կարճվել է։
Երիտասարդի ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնվել է առանձին քրեական վարույթ, որով նախաքննությունը շարունակվում է։
12:43 06.06.2025
CBC. Քարնին և Թրամփը քննարկում են ԱՄՆ-ի մաքսատուրքերը11:20 06.06.2025
ՄԱԿ. Գազայի բնակիչների ավելի քան 90%-ը սնունդ գնելու միջոցներ չունի12:38 06.06.2025
Atlantic․ ԱՄՆ-ը կարող է դադարեցնել Ուկրաինային աջակցելը ռուսական օդանավակայանների վրա հարձակումների պատճառովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է Ուկրաինայի՝ ռուսական ռազմական օդանավակայաններին հարվածելու որոշումից, իսկ Սպիտակ տունը քննարկում է Կիևին աջակցությունը դադարեցնելու հնարավորությունը։ Այս մասին հունիսի 5-ին հայտնել է The Atlantic-ը։ Վաշինգտոնի վարչակազմի աղբյուրների համաձայն, ամերիկացի առաջնորդը «անձնական շրջանում դժգոհություն է հայտնել, որ հարվածները կարող են հանգեցնել հակամարտության սրման»։ Հրատարակության համաձայն՝ «անօդաչու թռչող սարքի հարձակումը վերստին արթնացրել […] ...
12:33 06.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Վերականգնման վարկերի բանկի (KfW) Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորած պատվիրակությանը։ Տիգրան Խաչատրյանը մեծապես կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև փոխգործակցության շարունակական զարգացման գործընթացում էներգետիկ և ջրային ոլորտներում ՎՎԲ աջակցությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի նշանակությունը։ Այս համատեքստում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել […] ...
12:33 06.06.2025
Axios. Իսրայելը վստահեցրել է ԱՄՆ-ին, որ չի հարձակվի Իրանի վրա, քանի դեռ միջուկային համաձայնագիրը քննարկվում էԻսրայելի իշխանությունները Սպիտակ տանը վստահեցրել են, որ չեն հարվածի իրանական թիրախներին, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չհստակեցնի, որ Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ձախողվել են, հինգշաբթի օրը հաղորդել է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը, Իսրայելի հետախուզական ծառայության ղեկավար Դեյվիդ Բարնեան և Իսրայելի Ազգային […] ...
12:28 06.06.2025
Al Jazeera․ Իսրայելը 17 անգամ հարվածել է Բեյրութի հարավային արվարձանինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) Բեյրութի հարավային ծայրամասում առնվազն 17 հարված են հասցրել, հաղորդում է Al Jazeera-ն։ Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջանները հրետակոծվել են իսրայելական կործանիչների և անօդաչու թռչող սարքերի կողմից։ Ինչպես նշել է լիբանանյան LBCI հեռուստաալիքը, Իսրայելը հասցրել է 6 ուղիղ և 10 նախազգուշական հարված, որոնցից 1-ը չի պայթել։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը […] ...
12:23 06.06.2025
WP. ԵՄ-ն վախենում է, որ Թրամփը կհակադրվի Կիևին օգնության խոստումներին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովումԵվրոպացի դիվանագետները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է դեմ լինել Ուկրաինային օգնության խոստումների և Ռուսաստանի վերաբերյալ քննադատական հայտարարությունների ներառմանը Հաագայում 24-25-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշում է թերթը, չնայած դաշինքի անդամ երկրների կողմից իրենց ռազմական ծախսերի նպատակային մակարդակը ՀՆԱ-ի ներկայիս 2%-5%-ի բարձրացնելու […] ...
12:18 06.06.2025
Մերցը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհովԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Վաշինգտոնում հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով և կոչ է արել Միացյալ Նահանգներին օգնել այն դադարեցնելու հարցում։ «Նպատակը հստակ է. մենք ուզում ենք, որ այս պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի», – Վաշինգտոնում լրագրողներին ասել է նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո։ Կանցլերը կարծում է, որ Ռուսաստանի […] ...