Մախաչևի դեմ հնարավոր ռևանշ մենամարտում Ծառուկյանը ավելի լավ տեսք կունենա․ Մարկոս ​​Դամատա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+17.09 oC

Մախաչևի դեմ հնարավոր ռևանշ մենամարտում Ծառուկյանը ավելի լավ տեսք կունենա․ Մարկոս ​​Դամատա

15:52 15.04.2024

UFC-ի թեթև քաշային կարգում հանդես եկող Արման Ծառուկյանի մարզիչ Մարկոս ​​Դամատան խոսել է հայ մարտիկի առաջընթացի և Մախաչևի դեմ հնարավոր մենամարտի մասին:

«Իսլամ Մախաչևի դեմ առաջին մենամարտի ժամանակ Արմանն ընդամենը 22 տարեկան էր։ Այդ մենամարտից անցել է 5 տարի։ Տեսեք, թե ինչ մարտիկ է դարձել Ծառուկյանը: Մախաչևի դեմ հնարավոր ռևանշ մենամարտում Ծառուկյանը հաստատ ավելի լավ տեսք կունենա»,- Դամատայի խոսքերը մեջբերում է MMA Fighting-ը։

Հիշեցնենք, որ Ծառուկյանը թեթև քաշային կարգի գործող չեմպիոնին պարտվել էր 2019 թվականին, այդ մենամարտով հայ մարտիկը նորամուտն էր նշել UFC-ում:

Երեկ Արման Շառուկյանը մրցավարներ որոշմամաբ հաղթել էր Չարլզ Օլիվեյրային։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆլորիան Վիրցը՝ Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

08:40 21.05.2024

Ֆլորիան Վիրցը՝ Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է գերմանական Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ 21-ամյա գերմանացին առաջնությունում 32 խաղում խփել է 11 գոլ, կատարել 11 արդյունավետ փոխանցում, իսկ «Բայերի» հետ դարձել է երկրի չեմպիոն։ Վիրցը հոկտեմբերին, դեկտեմբերին և փետրվարին ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ։ ...

Արնե Սլոթը՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ

08:16 21.05.2024

Արնե Սլոթը՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ

Անգլիական «Լիվերպուլը» հայտարարել է նիդերլանդցի Արնե Սլոթին թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ 45-ամյա մասնագետը աշխատանքը կսկսի հունիսի 1-ից: Սլոթն անգլիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպին, որը 9 տարի անց հեռացել է «Լիվերպուլից»: Սլոթը 2021 թվականի հուլիսից գլխավորում էր Ռոտերդամի «Ֆեյենորդը»: Նախորդ մրցաշրջանում նրա գլխավորությամբ թիմը դարձել էր Նիդերլանդների չեմպիոն, այս […] ...

Տիգրան Բարսեղյանը ստացել է լավագույն ռմբարկուի մրցանակը

00:00 21.05.2024

Տիգրան Բարսեղյանը ստացել է լավագույն ռմբարկուի մրցանակը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Բրատիսլավայի «Սլովանի» կազմում խփել է 13 գոլ և դարձել Սլովակիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Մայիսի 19-ին կայացած հատուկ մրցանակաբաշխության ժամանակ հայ ֆուտբոլիստը ստացել է լավագույն ռմբարկուի մրցանակը։ Բարսեղյանը ներքին առաջնությունում 31 խաղում նաև 11 գոլային փոխանցում է կատարել։ Հիշեցնենք, որ «Սլովանը» երրորդ անգամ անընդմեջ դարձել է Սլովակիանի չեմպիոն` առաջնությունն […] ...

WBA վարկածով նախկին չեմպիոն, ֆրանսահայ Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում

23:38 20.05.2024

WBA վարկածով նախկին չեմպիոն, ֆրանսահայ Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում

Առաջին ծանր քաշային կարգում WBA վարկածով նախկին չեմպիոն, ֆրանսահայ Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում։ Այս մասին հայտնում է Dustum Boxing պրոմոութերական ընկերության մամուլի ծառայությունը։ Մենամարտը կայանալու է հուլիսի 14-ին. 36-ամյա բռնցքամարտիկի մրցակիցը լինելու է ռուս Յուրի Կաշինսկին։ Գուլամիրյանը 2019-2024 թթ. WBO վարկածով չեմպիոնն էր և 5 անգամ պաշտպանել է գոտին։ Ֆրանսիան ներկայացնող մարզիկը պրոֆեսիոնալ ռինգում […] ...

Լոպետեգին կգլխավորի Լոնդոնի «Վեսթ Հեմը»

23:06 20.05.2024

Լոպետեգին կգլխավորի Լոնդոնի «Վեսթ Հեմը»

Իսպանացի անվանի մասնագետ Խուլիեն Լոպետեգին շուտով կնշանակվի Լոնդոնի «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ, հայտնում է Sky Sports-ը։ Ըստ աղբյուրի` լոնդոնյան ակումբը 57-ամյա մարզչի նշանակման հարցում հասել է վերջնական համաձայնության, որի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս։ Լոպետեգին «Վեսթ Հեմում» փոխարինելու է շոտլանդացի Դևիդ Մոյեսին։ 61-ամյա մարզիչն ակումբը մարզում էր 2019 թ. դեկտեմբերից։ ...

Դե Ձերբին աշխատանքի ոչ մի առաջարկ չի ստացել

22:32 20.05.2024

Դե Ձերբին աշխատանքի ոչ մի առաջարկ չի ստացել

Անգլիական «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Ձերբին հայտնել է, որ այլ ակումբներից դեռ ոչ մի առաջարկ չի ստացել։ «Ոչ մի ակումբից առաջարկ չեմ ստացել։ Այս պահին դեռ ոչինչ չկա։ Հուսով եմ` կրկին կաշխատեմ Պրեմիեր լիգայում։ Չգիտեմ` հետագայում որ ակումբում կլինեմ, բայց ինձ համար մեծ պատիվ էր աշխատել Անգլիայի առաջնությունում»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է BBC-ն։ […] ...

BACK_TO_TOP