Կմենամարտեմ հաղթողի հետ․ Արման Ծառուկյանի արձագանքը` Մախաչև-Պորյե սպասվող մենամարտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+10.09 oC

Կմենամարտեմ հաղթողի հետ․ Արման Ծառուկյանի արձագանքը` Մախաչև-Պորյե սպասվող մենամարտին

19:03 16.04.2024

UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանն արձագանքել է լիգայի ղեկավար Դանա Ուայթի հայտարարությանը, ըստ որի՝ հունիսի 1-ին UFC 301-ի գլխավոր մենամարտում կհանդիպեն դիվիզիոնի չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչևն ու ամերիկացի Դասթին Պորյեն։

«Կմենամարտեմ հաղթողի հետ»,- գրել է Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ Արմանը ապրիլի 13-ին կայացած UFC 300-ում մրցավարների որոշմամբ հաղթել էր վարկանիշի առաջին համար Չարլզ Օլիվեյրային: Պորյեն նախորդ անգամ չեմպիոնական գոտու համար մենամարտել էր հենց «Do Bronx»-ի՝ Օլիվեյրայի հետ: Այն ժամանակ Օլիվեյրան 3-րդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել էր ամերիկացուն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թոփ-10-ում

23:37 16.05.2024

Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թոփ-10-ում

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ տասնյակում։ Թոփ-10-ը որոշվել է երկրպագուների քվեարկության արդյունքում։ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն հավակնորդների նախնական ցուցակում էր, որտեղ կար 32 ֆուտբոլիստ, սակայն թոփ-10-ում չի ընդգրկվել։ Մայիսի մինչև 24-ը լավագույն ֆուտբոլիստին կընտրեն փորձագետները։ Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա մայիսի […] ...

Ավանեսյանի «Բալթիկան» դուրս է եկել գավաթի խաղարկության սուպերեզրափակիչ

22:53 16.05.2024

Ավանեսյանի «Բալթիկան» դուրս է եկել գավաթի խաղարկության սուպերեզրափակիչ

Կալինինգրադի «Բալթիկան» դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպերեզրափակիչ։ Ռեգիոնների ուղու եզրափակչում «Բալթիկան» 1-0 հաշվով հաղթել է Մոսկվայի «Սպարտակին»։ Կալինինգրադի թիմի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի նորեկ Տիգրան Ավանեսյանը, որը փոխարինման է դուրս եկել 59-րդ րոպեին։ Սերգեյ Իգնաշևիչի թիմը սուպերեզրափակիչում հունիսի 2-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում մրցելու է «Զենիթի» հետ։ ...

Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը

22:20 16.05.2024

Ռաֆայել Ղարիբյանը լքել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի նախագահի պաշտոնը

Ռաֆայել Ղարիբյանը հեռացել է Ղազախստանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավարի պաշտոնից։ Պրոֆեսիոնալ լիգայի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ղարիբյանը պաշտոնը լքել է այլ աշխատանքի անցնելու պատճառով։ Ռաֆայել Ղարիբյանը Ղազախստանի Պրոֆեսինոլալ ֆուտբոլային լիգայի նախագանի պաշտոնը զբաղեցնում էր 2023 թ. մայիսից։ ...

Լեգենդար Շումախերի ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվել

21:50 16.05.2024

Լեգենդար Շումախերի ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվել

Ֆորմուլա 1-ի լեգենդար ավտոարշավորդ Միխայել Շումախերի թանկարժեք ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվել, հայտնում է DW-ն: Ընդհանուր առմամբ, վաճառքի է հանվել 8 ժամացույց, որոնց արժեքը գնահատվել է 3.75 միլիոն եվրո, սակայն վաճառքի գումարը մի փոքր զիջել է նախապես սպասվող գումարին՝ 3.44 միլիոն եվրո: Հավաքածուի գլուխգործոցը եղել է F.P. Journe Vagabondage I ժամացույցը, որը «Ֆերարիի» այն ժամանակվա […] ...

Սևիկյանը չի կարողացել դառնալ Հունգարիայի գավաթակիր

21:19 16.05.2024

Սևիկյանը չի կարողացել դառնալ Հունգարիայի գավաթակիր

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը «Ֆերենցվարոշի» կազմում չի կարողացել դառնալ Հունգարիայի գավաթակիր։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը գավաթի խաղարկության եզրափակչում 0-2 հաշվով պարտվել է «Պակսին»։ Սևիկյանը նույնպես մասնակցել է հանդիպմանը, փոխարինման է մտել 100-րդ րոպեին, իսկ 112-րդ րոպեին զգուշացվել դեղին քարտով։ «Պակսը» պատմության մեջ առաջին անգամ է դարձել Հունգարիայի գավաթակիր։ ...

Նարեկ Գրիգորյանը կրկին աչքի է ընկել «Ֆարուլի» կազմում

20:56 16.05.2024

Նարեկ Գրիգորյանը կրկին աչքի է ընկել «Ֆարուլի» կազմում

Ռումինիայի առաջնության չեմպիոնական գոտու 9-րդ տուրում «Ֆարուլը» 3-3 հաշվով է ավարտել արտագնա հանդիպումը «Կրայովայի» հետ։ Մինչև 55-րդ րոպեն դաշտի տերերը հաղթում էին 3-0 հաշվով, սակայն չեն կարողացել պահպանել առավելությունը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը խաղադաշտ է դուրս եկել «Ֆարուլի» մեկնարկային կազմում ու դարձել է գոլային փոխանցման հեղինակ։ 22-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է 77-րդ րոպեին, երբ […] ...

BACK_TO_TOP