Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2024
  • $
    388.09
  • RUBLE
    4.27
  • 421.93
WEATHER
+14.09 oC

Էլինա Ավանեսյանը մեկնարկել է հաղթանակով

19:44 16.04.2024

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիտուհի Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել ֆրանսիական Ռուանում ընթացող WTA 250 շարքի մրցաշարում։

Աշխարհի 67-րդ ռակետն առաջին շրջանում հաղթել է ֆրանսիացի Ֆիոնա Ֆերոյին (144-րդ ռակետ)՝ 6-2, 1-6, 7-5 հաշվով: Մրցախաղը տևել է 2 ժամ 12 րոպե։

Ավանեսյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 43-րդ ռակետ, ռուսաստանցի Միրա Անդրեևան։ Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 232 հազար եվրո է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա

20:36 16.05.2024

Մխիթարյանը դեռ կասի իր խոսքը. Ռաֆայելա Պիմենտա

Հենրիխ Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտան խոսել է 35-ամյա ֆուտբոլիստի ապագայի մասին. «Ճանաչում եմ շատ չեպիոնների, սակայն քչերն են ունեցել ֆուտբոլի հանդեպ այսպիսի անհավանական կիրք, որը Մխիթարյանն ունի։ Հենց կիրքը, այլ ոչ թե փողը, նրա դեպքում հենց այդպես է։ Այդ պատճառով, Մխիթարյանը միշտ կատարելագործվում է, և նույնիսկ 35 տարեկանում լավ մարզավիճակում է։ Ե՛վ երեխաները, և՛ մեծերը […] ...

Մեկնարկել է Հայաստան-Ղազախստան հանդիպման տոմսերի վաճառքը

20:12 16.05.2024

Մեկնարկել է Հայաստան-Ղազախստան հանդիպման տոմսերի վաճառքը

Մեկնարկել է Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպման տոմսերի առցանց վաճառքը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Տոմսեր հնարավոր է ձեռք բերել tickets.ffa.am կայքից` անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել մինչև 4 տոմս։ Տոմսերի արժեքը • Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ • Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ • Արևմտյան տրիբունա՝ 8000 և […] ...

Գիտեմ, որ նա ցանկանում է տեղափոխվել Եվրոպա. Ալեքսանդր Կարապետյանը՝ Սպերցյանի մասին

19:55 16.05.2024

Գիտեմ, որ նա ցանկանում է տեղափոխվել Եվրոպա. Ալեքսանդր Կարապետյանը՝ Սպերցյանի մասին

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խոսել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։ «Հուսով եմ` նա կշարունակի առաջընթաց գրանցել։ Ես կապի մեջ եմ Սպերցյանի հետ և շատ բան գիտեմ նրա մասին, բայց պատմել չեմ կարող։ Գիտեմ, որ նա ցանկանում է տեղափոխվել Եվրոպա։ Ցավալի է, որ այժմ այնպիսի իրավիճակ է, որ ռուսական ակումբները չեն կարողանում […] ...

Ռոնալդուն կարող է նոր պայմանագիր կնքել «Ալ Նասրի» հետ

19:34 16.05.2024

Ռոնալդուն կարող է նոր պայմանագիր կնքել «Ալ Նասրի» հետ

Կրիշտիանու Ռոնալդուն և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը» շուտով կարող են երկարաձգել պայմանագիրը։ Պորտուգալացին մտադիր է ակումբում մնալ մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Սաուդյան Արաբիայում նույնպես մտադիր են շարունակել համագործակցությունը աստղի հետ։ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի հեռարձակման իրավունքների պայմանագրի երկարաձգումը նախատեսված է 2025 թվականին, և առաջնության կազմակերպիչները Ռոնալդուի ներկայությունը երկրում խիստ անհրաժեշտ են համարում։ 39-ամյա […] ...

«Ինտեր Մայամիի» մարզիչը խոսել է Մեսսիի վնասվածքի մասին

19:12 16.05.2024

«Ինտեր Մայամիի» մարզիչը խոսել է Մեսսիի վնասվածքի մասին

MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզչի օգնական Խավիեր Մորալեսը խոսել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի առողջական վիճակի մասին։ ««Մոնրեալի» դեմ խաղում Մեսսին հարված է ստացել ծնկին, ինչից հետո շարունակել է խաղալ, բայց մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո վնասված հատվածը սառեցնելու կարիք է եղել։ Դեռ պետք է հասկանանք, թե ինչպես է իրեն զգում մարզման ժամանակ, իսկ […] ...

Ֆրանսիան բացարձակ ֆավորիտ է. Բուֆոն

18:37 16.05.2024

Ֆրանսիան բացարձակ ֆավորիտ է. Բուֆոն

Թուրինի «Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է Եվրո-2024-ի ֆավորիտին․ «Ֆրանսիան բացարձակ ֆավորիտ է։ Իտալիան շատ է շեշտը դնում գեղեցիկ խաղի վրա»,- մեջբերում է Բուֆոնին Sky Sport Italia-ն։ Եվրոպայի առաջնությունը կայանալու է Գերմանիայում՝ հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Ֆրանսիայի հավաքականը D խմբում մրցելու է Նիդերլանդների, Լեհաստանի ու Ավստրիայի թիմերի դեմ։ Իտալիան ընդգրկված է […] ...

BACK_TO_TOP