Ադրբեջանի քաղաքացին Թբիլիսիում մահափորձ է արել 13-ամյա երեխայի նկատմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+15.96 oC

Ադրբեջանի քաղաքացին Թբիլիսիում մահափորձ է արել 13-ամյա երեխայի նկատմամբ

10:53 29.03.2018

Թբիլիսիի պարեկային ոստիկանությունը, օպերատիվ հաղորդագրության թարմ հետքերով, Վաժա Պշավելայի պողոտայի հասցեներից մեկում, անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու մեդադրանքով ձերբակալվել է Ադրբեջանի է 22 –ամյա քաղաքացու:

Նշված հասցեի մուտքում ոստիկանները հայտնաբերել են արնաշաղախ դեմքով և մարմնի վրա բազմաթիվ ֆիզիկական վնասվածքներով 13-ամյա պատանու: Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Մի աչքը լուրջ վբասվածք է ստացել, հավանաբար վիրահատութան կենթարկվի և երկար բուժման անհրաժեշտություն կզգացվի:

Ականատեսների վկայությամբ, միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ դպրոցից վերադարձած 8-րդ դասարանի տղան վերելակ է նստել՝ 10-րդ հարկում գտնվող իրենց տուն հասնելու համար: Նույն վերելակ է եղել անծանոթ մի երիտասարդ, որը 8-րդ հարկում կանգնեցրել է վերելակն ու սկսել դաժան բռնություն գործադրել տղայի նկատմամբ: Երեխայի աղեկտուր լացը և օգնության կանչը, թե աչքից արյուն է գալիս, լսել է հարևաններից մեկն ու ահազանգել ոստիկանություն և շտապօգնություն:

Հանցագործը ձերբակալվել է տաք հետքերով: Տուժած տղային մարմնի տարբեր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Ավելի ուշ տղային բուժող բժիշկները հայտարարել են, որ պատանին ստացել է ուղեղի ցնցում, վնասված են աչքերը, որովայնը: Պարանոցին կան խեղդամահ անելու հետքեր: Բժիշկնեը հաստատել են, որ տուժած պատանին ազատ շփվում է և ադեկվատ պատասխաններ է տալիս: Բժիշկները խորհրդակցում են նեյրովիրաբուժուական վիրահատության անհրաժեշտության մասին:

Ադրբեջանցու նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է հետաքննություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:14 15.05.2025

Դպրաբակ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դպրաբակ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում՝ ժամը 13:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասին

11:01 15.05.2025

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարը՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորության մասին

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հրաժարականի հնարավորությանը։ «Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն»,-գրել է Կոստանյանը։ ...

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

10:58 15.05.2025

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Մայիսի 15-ին, ժամը 07:06-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 13-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել […] ...

Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններին

10:48 15.05.2025

Գլխավոր դատախազը բավարարել է Ղազախստանի միջնորդությունը. սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է իրավասու մարմիններին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Կ.Բ.-ն 2025 թվականի մայիսի 8-ին հանձնվել է Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմիններին: ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը

10:35 15.05.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում զարգացնել պաշտպանական արդյունաբերությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանի «մեծ հաջողությունները» այս ոլորտում։ «Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրանք արտադրենք ՆԱՏՕ-ի շրջանակներում, հատկապես, երբ նայում ենք Ռուսաստանին. նրանք այս հարցում շատ հաջողակ են, և մենք պետք է հաղթենք նրանց […] ...

Ռաֆինյան խոստովանել է, որ Ֆլիկի շնորհիվ մնացել է «Բարսելոնայում»

10:35 15.05.2025

Ռաֆինյան խոստովանել է, որ Ֆլիկի շնորհիվ մնացել է «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան խոսել է ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ աշխատելու մասին։ «Ֆլիկի շնորհիվ մնացի «Բարսելոնայում»։ Նա ինձ ասաց, որ կլինեմ իր թիմի կարևոր խաղացողներից մեկը։ Նա շատ է հոգ տանում խաղացողների մասին, անաչառ է և անգնահատելի մարդկային հատկանիշներ ունի։ Անչափ ուրախ էի, որ ինձ ավագ ընտրեցին։ «Բարսելոնայում» խաղալն իմ երազանքն էր, իսկ ավագի […] ...

BACK_TO_TOP