18:11 03.05.2024
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԻԻՀ Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
«Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ երկու ժողովուրդների փոխհարաբերություններին և սերտ գործակցությանը, որոնք դրսևորվում են նաև այսօր՝ մեր ժողովրդի համար դժվարին ժամանակներում։ Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր մտահոգություններն արտահայտեց Ադրբեջանի կողմից Հայաստանին պարտադրվող զիջումների և ինքնիշխան տարածքների նկատմամբ շարունակվող ոտնձգությունների առնչությամբ, որոնք խոչնդոտում են տարածաշրջանում կայուն խաղաղության ու անվտանգային միջավայրի հաստատման գործընթացներին։ Հայոց Հովվապետը խոսեց նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության կարևորության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրների մասին։
Անդրադարձ կատարելով ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի՝ Մայր Աթոռի հետ համատեղ իրականացրած միջոցառումներին՝ Նորին Սրբությունը կարևոր նկատեց մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը, ինչը նպաստում է ժողովուրդների միջև համերաշխության ձևավորմանը և խաղաղ գոյակցությանը:
Վեհափառ Հայրապետն ի դեմս պրն. Մեհդի Իմանիփուրի շնորհակալություն հայտնեց Իրանի իշխանություններին Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար՝ մեծապես գնահատելով նաև Իրանում հայկական հոգևոր-մշակութային արժեքների և հայ համայնքի նկատմամբ դրսևորվող հոգատար վերաբերմունքը:
Իր հերթին պրն․ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրը Հայոց Հայրապետին ներկայացրեց երկու երկրների միջև կրթական, մշակութային կապերի ամրապնդմանն ուղղված ծրագրերը։
Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավարը վստահություն հայտնեց, որ կրոնների միջև երկխոսությունն ու համագործակցությունը կարևոր խթան կհանդիսանա ժողովուրդների փոխճանաչողության, բարեկամության ամրապնդման և տարածաշրջանում առկա մարտահրավերների հաղթահարման գործում»,-ասվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:
16:23 09.05.2025
Ռյուտե. ՆԱՏՕ-ն Կիևին անդամակցություն չի խոստացել որպես խաղաղության պայմանագրի մասՆԱՏՕ-ն Ուկրաինային դաշինքին անդամակցություն չի խոստացել որպես Ռուսաստանի հետ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համաձայնագրի մաս։ Սա երկարաժամկետ խնդիր է։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ «ՆԱՏՕ-ն Ուկրաինային խոստացել է անդառնալի ուղի դեպի ՆԱՏՕ, բայց մենք երբեք չենք խոստացել, որ սա կլինի խաղաղության համաձայնագրի մաս։ […] ...
16:10 09.05.2025
«Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Խաբի Ալոնսոյի հետԼևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է Marca-ն: Աղբյուրի համաձայն՝ «Ռեալը» 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 43-ամյա մասնագետի հետ: «Բայերը» փոխհատուցում կստանա, քանի որ Ալոնսոն ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականը: «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պաշտոնից կհեռանա Լա լիգայի վերջին տուրից հետո, իսկ մոտակա […] ...
15:53 09.05.2025
Այս պահի դրությամբ ռազմական էսկալացիայի մտադրության ազդակներ չունենք․ փոխարտգործնախարարՀայաստանի Հանրապետությունը այս պահին չունի հստակ ազդակներ, որ Ադրբեջանը պլանավորում է ռազմական էսկալացիա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Հարցին՝ արդյոք կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը մտադրություն ունի հրահրելու նոր ռազմական սրացում՝ հաշվի առնելով սահմանային կրակոցների պարբերական բնույթը, Սաֆարյանը պատասխանել է, որ […] ...
15:40 09.05.2025
Հռոմի պապ Լևոն XIV-ը Վատիկանում մատուցել է առաջին պատարագըՎատիկանում նախօրեին ընտրված Հռոմի պապ Լևոն XIV-ը ուրբաթ օրը Սիքստինյան կապելլայում մատուցել է իր առաջին պատարագը, որին մասնակցում են բոլոր կարդինալ ընտրողները։ Ամերիկայում ծնված Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստ պապ Լևոն XIV-ը ելույթ ունեցավ կարդինալների կոլեգիայի առջև՝ անգլերենով բացման խոսքով հանդես գալով։ Նա խոստովանեց, որ ուրախ է լինել իր «սիրելի եղբայրների» շարքում և կարող է հույս դնել […] ...
15:28 09.05.2025
Մադրիդի «Ռեալը» շնորհավորել է Լեո 14-րդ-ինՄադրիդի «Ռեալը» շնորհավորել է նորընտիր Հռոմի Պապ Լեո 14-րդ-ին: «Ռեալը», ակումբի նախագահը և կառավարման խորհուրդը շնորավորում են նորընտիր Հռոմի Պապ Լեո 14-րդին: Ցանկանում են նրան պայծառ ապագա կաթոլիկ եկեղեցու և քրիստոնեական համայնքի ղեկին: Լիահույս ենք, որ պոնտիֆիկոսը կնպաստի խաղաղության հաստատմանը, եղբայրությանը և արդարությանը»,- սոցցանցերում գրել է իսպանական թիմի մամուլի ծառայությունը: Նոր Հռոմի Պապ է ընտրվել […] ...
15:20 09.05.2025
Վարչապետ Փաշինյանը Մոսկվայում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված զորահանդեսինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Մինչ այդ, Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀՀ վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած այլ երկրների ղեկավարներին։ Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին: ...