Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+19.09 oC

Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիայում

23:40 11.05.2024

Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) սկսել է գործողություններ, որոնց նպատակն է կանխել ՀԱՄԱՍ-ի անդամների վերադարձը Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաք։ Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է անկլավի այս հատվածում ռազմական գործողությունների ակտիվացման մասին։

«Վերջին շաբաթների ընթացքում մենք նկատեցինք ՀԱՄԱՍ-ի ջանքերը՝ վերականգնելու իր ռազմական հնարավորությունները Ջաբալիայում և գործողություններ ենք իրականացնում տարածքում՝ վերացնելու այդ սպառնալիքը», – ասել է Հագարին:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Իսրայելի ռազմական կաբինետը հավանություն է տվել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում գործողության ընդլայնմանը։ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ավելի ուշ ասաց, որ Իսրայելի ներկայիս գործողությունները ներխուժում կամ խոշոր ցամաքային գործողություն չեն հանդիսանում:

Ավելի ուշ ՀԱՄԱՍ-ը նշել է, որ շարժումը դեռ դուրս չի եկել Գազայում զինադադարի շուրջ բանակցային գործընթացից, սակայն երկխոսությունը դադարեցվել է Իսրայելի գործողությունների պատճառով։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը կտևի մինչև 2025 թվականը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն ՌԴ մուտքի արգելքի հարցերով

22:12 01.05.2025

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն ՌԴ մուտքի արգելքի հարցերով

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն հետևյալ թեմաներով՝ ՀՀ քաղաքացիների համար ՌԴ մուտքի արգելքի, դրա ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն, ՌԴ մուտքի արգելքի` ներառյալ վարչական և այլ խախտումների հետևանքով դրված արգելքների մասով հարցերի պարզաբանում, ՌԴ և ԵԱՏՄ անդամ երկրների միգրացիոն օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Խորհրդատվությունը տրամադրվում է և՛ հեռախոսազանգով (098-33-40-53), և՛ գրասենյակում (Երևան, Թաիրով, 14 […] ...

SHANTNEWS

22:00 01.05.2025

SHANTNEWS

Զբաղվածության պետաջակցության ծրագիր` ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

21:39 01.05.2025

Զբաղվածության պետաջակցության ծրագիր` ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Զբաղվածության պետաջակցության ծրագիր` ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար: Պետությունը խրախուսում է գործատուներին աշխատանքային հարաբերությունների մեջ մտնել թիրախային խմբի ներկայացուցիչների հետ 3 բաղադրիչով՝ ուսուցում, պրակտիկա և աշխատանք: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը

21:21 01.05.2025

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը

Մայիսի 1-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը: Զեկույցն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: Զեկույցի նախապատրաստման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱԳ նախարարության համակարգմամբ՝ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ, տեղի են […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:11 01.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 70/2, 74 շենքեր, Ռիգայի փ. 12-14 առանձնատներ, Քոչարի փ. 41-139 առանձնատներ, Աճառյան փ. 37/7-39/8 առանձնատներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Լուկաշինի 1, 2, 3 փողոցներ և հյուսիս-հարավ […] ...

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

20:51 01.05.2025

Պայթյուն Երևան քաղաքի Սարյան փողոցում. կան տուժածներ

Մայիսի 1-ին, ժամը 19:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյան փողոցի 2/2 հասցեի մոտակայքում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ոստիկանության կարգախմբեր։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն․ […] ...

BACK_TO_TOP