20:23 26.05.2024
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անկեղծորեն ապրումակցում է հայ ժողովրդին, նրան պատուհասած տարերային աղետի կապակցությամբ:
«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ ինչպես նշված է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը մշտական կապի մեջ է Հայաստանի ՆԳՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, ինչպես նաև Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքների արագ վերացման նպատակով ստեղծված շտաբի հետ և անհրաժեշտության դեպքում պատրաստ են ներգրավել լրացուցիչ ուժեր և ռեսուրսներ, ինչպես նաև մարդասիրական օգնություն ցուցաբերել տուժած բնակչությանը։
«Մենք անկեղծորեն ապրումակցում ենք եղբայրական հայ ժողովրդին՝ հանրապետությանը պատուհասած տարերային աղետի կապակցությամբ, իսկ տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասել է Զախարովան:
Նրա խոսքով՝ մայիսի 26-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը (ՌՀՄԱԿ) Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությանն է հանձնել որոնողափրկարարական և վթարային վերականգնման աշխատանքներում օգտագործվող շարժական շարժիչային պոմպեր։ Բացի այդ՝ Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղի հետևանքների վերացման համար ներգրավված է կենտրոնի կողմից նախկինում տրամադրված 50 միավոր տեխնիկա։
Զախարովան տեղեկացրել է, որ Երևանում ՌԴ դեսպանատունը և Գյումրիում գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ են Հայաստանի արտաքին գործերի նախարարության, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի ղեկավարության հետ՝ լրացուցիչ փոխհամագործակցության և տուժածների շրջանում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին նույնականացնելու համար:
23:59 21.05.2025
Եթե դեռահասը թմրամիջոցներ է օգտագործում, խոսե՛ք նրա հետ, բացատրե՛ք դրանց գործածման վնասներն ու վտանգները. մասնագետՀաճախ դեռահասները բախվում են մի շարք դժվարությունների, որոնք ինքնուրույն ի վիճակի չեն լինում հաղթահարել, և թմրանյութերը դառնում են իրականությունից փախչելու ուղի։ Այս մասին հայտնում է նարկոլոգ Լիլիթ Մարգարյանը: Թմրամիջոցներ գործածելու ռիսկի գործոններից են՝ հոգեկան առողջության ախտաբանություններ, վարքային խանգարումներ, հետսթրեսային խանգարումներ, ցածր ինքնագնահատական կամ սոցիալական մերժման զգացում, «ժամանակակից» լինելու ձգտում, ըմբոստացում, կանոններին հակադրվելու միջոց։ Կարևոր է […] ...
23:52 21.05.2025
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցերՄայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում ունեցավ սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկեցին նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։ ...
23:50 21.05.2025
Բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությանը Հայաստանի թիմը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականըՄայիսի 20-ին տեղի ունեցավ բանտարկյալների մայրցամաքային շախմատի առցանց առաջնությունը։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Հայաստանի թիմը 24 մասնակից թիմերի մեջ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Շախմատը զարգացնում է դատապարտյալների կենտրոնացումը, տրամաբանությունը և նվազեցնում սթրեսը՝ նպաստելով նրանց հեշտ ինտեգրմանը հասարակության մեջ ազատության մեջ հայտնվելուց հետո։ ...
23:47 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...
23:41 21.05.2025
ՊԵԿ նախագահը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական խմբի ղեկավարի հետՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական խմբի ղեկավար Մայքլ Էնդրյու Հարդիին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հանդիպմանը քննարկվել են դեռևս մայիսի 12-ից մեկնարկած Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Assessment Tool-TADAT) հիման վրա ՊԵԿ հարկային վարչարարության արդյունավետության գնահատման գործընթացը։ Փորձագիտական խումբը գնահատման գործընթացում, ընդհանուր […] ...
23:37 21.05.2025
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը ավագանու նիստի ժամանակ հայտնել է պաշտոնաթողության մասինԿայացավ Վաղարշապատ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստը: Այս մասին հայտնել են Վաղարշապատի համայնքապետարանից։ Օրակարգային հարցերի զեկուցման ավարտին համայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը հայտնեց պաշտոնաթողության եւ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Համաձայն տեղական ինքակառավարման մասին օրենքի՝ դիմումը ներկայացնելուց հետո կազմվում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն եւ յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկվում […] ...