20:52 26.05.2024
Հանրապետության հրապարակում մայիսի 26-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքում ներկայացվել շարժման օրակարգն ու հայտարարվել է վարչապետի թեկնածուի անունը:
«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ հանրահավաքը մեկնարկել է լռության րոպեով՝ որպես հարգանքի տուրք Լոռիում բնական աղետից զոհված հայրենակցի հիշատակին: Այնուհետև Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը զորակցություն և աջակցություն է հայտնել Լոռիում և Տավուշում բնական աղետի հետևանքով տուժածներին՝ աղոթք հղելով տուժածների շուտափույթ ապաքինման ու անհայտ կորածների գտնվելու համար:
Նրա խոսքով՝ հանրահավաքը հայտարարում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վճռական փուլի մասին:
Անդրադառնալով շարժման կողմից վարչապետի առաջադրվելիք թեկնածուին՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համոզմունք է հայտնել, որ նա պետք է լինի վերկուսակցական, պետք է ձևավորի անցումային կառավարություն, որը կլինի հաշտության կառավարություն՝ հստակ ունենալով օրակարգային ուղղություններ:
«Նախ, այն պետք է լինի ներքին հաշտության կառավարություն՝ հիմնված արդարության և արդարադատության վրա, կյանքի ապաքինմամբ և զարգացմամբ պայմանավորված:
Արտաքին հարաբերություններում պետք է վարի առանց հակա-ների քաղաքականություն՝ ամեն գնով սառեցնելով ներկայիս իրավիճակը, ապա դրանից բխած օրինակելի օրակարգի զարգացնի քաջ գիտակցելով խաղաղության արժեքը:
Նոր կառավարությունը պետք է ձգտի խաղաղության՝ իրական կայուն արժանապատիվ և երկարաժամկետ, ուժի և սպառնալիքի կիրառման բացառմամբ, կարգավորի մարդասիարական խնդիրները՝ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձով պայմանավորված:
Խաղաղության պայմանագրի շուրջ. իրական, խորքային, արդար, կայուն, երկարաժամկետ խաղաղության ապահովմանը միտված բանակցությունները պետք է ներառեն նաև արցախցիների անվտանգ վերադարձի, լայն իմաստով, անվտանգության և, բոլոր իմաստներով, պաշտպանության խնդիրները»,-նշել է արքեպիսկոպոսը:
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացն էլ, ըստ նրա, պետք է լինի խաղաղության պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո:
Այնուհետև կպատրաստվեն և կանցկացվեն արտահերթ կամ հերթական ընտրությունները` ազատ և թափանցիկ, որոնց երաշխավորը կլինի անցումային կառավարության ղեկավարը՝ առանց հավակնություն ունենալու դրանց մասնակցել:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կրկին պահանջել է վարչապետի հրաժարականը:
Պրոֆեսոր, արևելագետ Գուրգեն Մելիքյանն էլ իր ելույթում ներկայացնելով վարչապետի թեկնածուի անհրաժեշտ որակների ու ունակությունների վերաբերյալ պատկերացումները, հայտարարել է, որ բոլոր հանդիպումների ու քննարկումների մասնակիցները միակարծիք են եղել, որ վարչապետի իրենց թեկնածուն պետք է լինի Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Հանդիպումներ են անցկացվել բոլոր ոլորտների ներկայացուցիչների, խմբերի հետ՝ քաղաքական կուսակցություններից մինչև հասարակական միավորներ, բուհական, գիտական, մշակութային, տնտեսագիտական շրջանակներ, անվտանգության մասնագետներ, դիվանագետներ, գործարարներ, իրավաբաններ, տարբեր սոցիալական խմբերի, և շատ ու շատ այլոց հետ։ Բոլոր հանդիպումների և քննարկումների ճնշող մեծամասնությունը եղել է միակարծիք, որ այդ մարդը, իհարկե, Բագրատ Սրբազանն է»,-ասել է նա:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսին և հոգևոր եղբայրներին խնդրել է սառեցնել իր երեսնամյա ծառայությունը և պատրաստվում է անձնական պատասխանատվություն ստանձնել ողջ ընթացքի համար:
Այնուհետև նա հայտարարել է, որ Հանրապետության հրապարակից երթով շարժվելու են կառավարական ամառանոց՝ ակնկալելով հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ներկայացնելու իրենց պահանջը:
Վարչապետ Փաշինյանը, սակայն, վաղ առավոտից Լոռու մարզում է` տեղում ծանոթանալով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։
23:47 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...
23:41 21.05.2025
ՊԵԿ նախագահը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական խմբի ղեկավարի հետՊետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագիտական խմբի ղեկավար Մայքլ Էնդրյու Հարդիին։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հանդիպմանը քննարկվել են դեռևս մայիսի 12-ից մեկնարկած Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Assessment Tool-TADAT) հիման վրա ՊԵԿ հարկային վարչարարության արդյունավետության գնահատման գործընթացը։ Փորձագիտական խումբը գնահատման գործընթացում, ընդհանուր […] ...
23:37 21.05.2025
Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը ավագանու նիստի ժամանակ հայտնել է պաշտոնաթողության մասինԿայացավ Վաղարշապատ համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական չորրորդ նիստը: Այս մասին հայտնել են Վաղարշապատի համայնքապետարանից։ Օրակարգային հարցերի զեկուցման ավարտին համայնքի ղեկավար տիկին Դիանա Գասպարյանը հայտնեց պաշտոնաթողության եւ ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Համաձայն տեղական ինքակառավարման մասին օրենքի՝ դիմումը ներկայացնելուց հետո կազմվում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն եւ յոթ աշխատանքային օրվա ժամկետում ուղարկվում […] ...
23:28 21.05.2025
Փոխարինվում են դեռևս 70-ականներից մնացած ժամկետանց ռելսերըՀարություն Պետրոսյանը արդեն 32 տարի աշխատում է Երևանի մետրոպոլիտենում։ Նրա և գործընկերների շնորհիվ այսօր փոխարինվում են դեռևս 70-ականներից մնացած ժամկետանց ռելսերը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Վերջին ամիսներին արդեն փոխարինվել է շուրջ 170 տոննա ռելս, ինչն ուղղակիորեն նպաստում է երթևեկության կայունությանն ու ուղևորների անվտանգությանը։ Յուրաքանչյուր փոխարինում՝ մի նոր քայլ […] ...
23:21 21.05.2025
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի զենք պահելու դեպք են բացահայտելՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ապօրինի զենք պահելու և կրելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին մայիսի 19-ին: Կոմիտասի պողոտայի բակերից մեկում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին 18-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց ատրճանակ, փամփուշտատուփ և 5 փամփուշտ։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
23:15 21.05.2025
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ումՀիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ Ռուբեն Պապյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: Այս մասին հայտնել են ՊՆ-ից: ...