12:05 11.09.2018
Արթիկի տարածաշրջանի Հոռոմ գյուղի եկեղեցին վերակառուցվում է: Սուրբ Հռիփսիմեն Հայաստանում ամենամեծ բազիլիկ եկեղեցիներից մեկն է ու առանձնանում է իր ճարտարապետությամբ: Ըստ այդմ էլ որոշվել է գյուղի համար ոչ թե նոր եկեղեցի կառուցել, ինչն ավելի արագ ու էժան կլիներ, այլ հինը վերականգնել նախկին տեսքով: Վերականգնումը փուլային է լինելու: Առաջին փուլի համար հատկացված ֆինանսավորմամբ վերականգնման նախագիծ է կազմվել, սկսվել է եկեղեցու ամրացումը:
Շինարարներն ամրացնում են Հոռոմի եռակամար բազիլիկ եկեղեցու պատերը: Նոր ամրաններ են տեղադրում, դրանք հատուկ ցանցով են պատելու: Սա պատերին լրացուցիչ ամրություն է հաղորդելու, նաև հիմքերի սեյսմակայունությունն են ստուգում: Շինարարների նախնական եզակացությունն այն է, որ եկեղեցու հիմքերը լավ են պահպանվել: Պատերից սվաղի շերտն են հեռացրել, որի տակ խորհրդային տարիներին թաքցրել են զարդանախշ խաչերը: Իսկ ապամոնտաժված հատվածների քարերը համարակալել են: Դրանք հետո նույն տեղում են տեղադրելու:
Իսկ թե որքան հին է եկեղեցին, ստույգ տվյալներ չկան: Եկեղեցու պատին գտնվող արձանագրության մեջ հիշատակություն կա 1861 թվականի մասին: Բայց նշված չէ, թե այդ տարեթիվը վերաբերում է եկեղեցու կառուցմա՞նը, թե՞ վերակառուցմանը: Ճարտարապետությամբ ու եկեղեցու մասին պահպանված պատմություններով՝ գյուղացիներն այն շատ ավելի հին են համարում:
Հոռոմի եկեղեցու ճարտարապետական առանձնահատկությունները վկայում են շատ ավելի վաղ ժամանակաշրջանի կառուցման մասին: Եկեղեցու հոգևորականների համար կառուցված սենյակը դրա օրինակներից է: Եկեղեցաշինական առանձնահատկություններից մեկն էլ կավե կճուճներն են: Հոռոմի եկեղեցու պատերի մեջ ու տանիքին բազմաթիվ ու տարբեր չափսերի կավե անոթներ են տեղադրված: Ինչ նպատակով են եկեղեցաշինության մեջ օգտագործվել կճուճները, այստեղ երկու վարկած կա:
«Կճուճը կլանում է ձայնը, բուֆերիզացիայի ենթարկում և ավելի հզորացված մատուցում ունկնդիրներին: Կճուճները կարող են ապահովել ձայնային ելևէջների հնչունակությունը, ինչպես նաև ապահովել ջերմամեկուսացում: Շատ կարևոր է, թե պատի որ հատվածում է գտնվում կճուճը»,- SHANTNEWS -ի հետ զրույցում նշել է Հայ Առաքելական եկեղեցու Արթիկի թեմի Հոռոմի հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը:
Այն կճուճները, որոնք պահպանված են, շինարարները հանել են, նախագծով դրանք նորից նույն տեղերում են տեղադրվելու: Կճուճների վերատեղադրումը նախատեսված է եկեղեցու վերականգնման երրորդ փուլով: Մշակույթի նախարարության և հրատապ խնդիրների լուծման ծրագրով անցած տարի հատկացրած գումարներն առայժմ միայն ամրացման համար են բավականացնում:
«Լրիվ ֆինանսավորում այս պահին չկա, ներկա պահին մոտ 25 մլն դրամի աշխատանքներ են ընթանում: Այս գումարի մեջ է մտնում նաև նախագծի կազմումը: Ընթացքում Մշակույթի նախարարության և բարերարների օգնությամբ կփորձենք եկեղեցու վերականգնումն ավարտին հասցնել»,- ասել է Հոռոմի գյուղապետ Աշոտ Պասկևիչյանը:
Մեկնարկն ապահովում է նաև շարունակականությունը: Համենայնդեպս, այսպես են Մշակույթի նախարարությունում պատասխանել եկեղեցու շինարարության հետագա ֆինանսավորման հարցին: Գյուղում նաև հանգանակություններ են սկսել:
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...
23:09 14.05.2025
Ամերիկյան կողմի հետ տարբեր թեմաներ են քննարկվում. ԱԳՆ խոսնակը՝ Թրամփի բանագնացի հայտարարության մասինԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը: «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- «Ազատությանը» հայտնել է ԱԳՆ խոսնակը: «Ազատությունը» ԱԳՆ խոսնակից մասնավորապես հետաքրքրվել էր՝ արդյոք Հայաստանին […] ...
22:57 14.05.2025
Թրամփի հատուկ ներկայացուցիչը կանխատեսում է, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կմիանան Աբրահամի համաձայնագրերինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը: Նա ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կարող են միանալ այսպես կոչված «Աբրահամյան համաձայնագրերին». ի՞նչ առիթով է Ուիթքոֆը խոսել մեր խնդրի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ուիթքոֆը հարցազրույց է տվել ամերիկյան «Breit Bart» պարբերականին և ահա այդ հարցազրույցի […] ...
22:45 14.05.2025
Վարչապետը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2024 թվականի ՀՀ պետական մրցանակը հանձնել է Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինԱյսօր տեղի է ունեցել Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 15-րդ արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է ճապոնացի գիտնական, AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր […] ...
22:33 14.05.2025
ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչներըՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել արհեստական բանականության (AI) բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։ «Այսօր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի նախաձեռնությամբ նախաճաշ-հանդիպում է տեղի ունեցել Mistral AI-ի ներկայացուցիչների և հայաստանյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ, […] ...