18:56 28.05.2024
Մայիսի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակը, որն այս տարի համընկել է Հանրապետության տոնին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Մայիսի 27-ից հունիսի 2-ը Հայոց Եկեղեցին տոնախմբում է Արարատյան շաբաթը: Այն նշանավորվում է Հռիփսիմյանց և Գայանյանց կույսերի, Հովհաննես Կարապետի հիշատակությամբ, ինչպես նաև Լուսավորչի՝ Վիրապից ելնելու և Կաթողիկե սուրբ Էջմիածնի տոներով:
Բերկրառատ տոնի առիթով առավոտյան Վեհարանից եկեղեցականների հանդիսավոր թափորն առաջնորդվեց դեպի Սուրբ Գայանե վանք: Այն մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ նահատակ սրբուհու մասունքն ամփոփող Աջով օրհնելով բարեպաշտ ժողովրդին:
Այնուհետև Վեհափառ Հայրապետը մասունքակիր Աջը փոխանցեց Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանին:
Սուրբ Գայանե վանքի առջև թափորը դիմավորեցին Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, վանքի հոգևոր սպասավորներն ու բազմաթիվ հավատավոր հայորդիներ:
Օրվա խորհրդի առիթով Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Սուրբ Գայանե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Մատթեոս վարդապետ Պողոսյանը:
Իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով Սուրբ Գայանյանց կույսերի կյանքին և նահատակության պատմությանը, ընդգծեց, որ նրանք իրենց անբասիր մաքրությամբ, անսասան հավատքով, առաքինի վարքով, քաջությամբ ու համարձակությամբ, առ Աստված տոգորված սիրով դարձան Տիրոջ երկնավոր արքայության ընտրյալները։
«Այսօր սիրելիներ, մայիսի 28-ն է, մեր պատմության հերոսական էջերից մեկը և գեղեցիկ զուգադիպությամբ Գայանյանց կույսերի տոնը համընկել է Սարդարապատի հերոսամարտի հաղթական օրվա հետ։ Այսօր էլ ծանր փորձությունների առաջ է կանգնած մեր երկիրը։ Սակայն վստահ ենք, որ քրիստոնեական մեր տիրավանդ հավատքով, Տիրոջ զորակցությամբ հաղթահարելու ենք այս դժվարին ժամանակները ևս», – ասաց Հայր Մատթեոսը՝ հայցելով Սուրբ Գայանյանց և Հռիփսիմյանց բարեխոսությունը Եկեղեցու պայծառության, հայրենիքի խաղաղության ու ապահովության համար։
Սուրբ Պատարագի ընթացքում, Հանրապետության տոնի առիթով, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք:
Եկեղեցականաց դասը ու ներկա ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության, խաղաղ, բարօր և անվտանգ կյանքի համար:
Մաղթանքի ավարտին Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով և Ս․ Գայանեի մասունքակիր աջով օրհնեց հավատավոր հայորդիներին։
23:21 21.05.2025
Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի զենք պահելու դեպք են բացահայտելՀամայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ապօրինի զենք պահելու և կրելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին մայիսի 19-ին: Կոմիտասի պողոտայի բակերից մեկում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին 18-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց ատրճանակ, փամփուշտատուփ և 5 փամփուշտ։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...
23:15 21.05.2025
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ումՀիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ Ռուբեն Պապյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: Այս մասին հայտնել են ՊՆ-ից: ...
23:10 21.05.2025
Արմավիր քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածումՄայիսի 21-ին, ժամը 19:49-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Hyundai» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան […] ...
23:02 21.05.2025
Քրեական ոստիկանության միջոցառումներով արձանագրվել է շուրջ 629 մլն ՀՀ դրամի ապօրինի արդյունահանված հանույթի իրացման ծավալՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 1-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Վարչության գործառույթներից են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին հակազդելը՝ դրանց կանխմամբ, խափանմամբ ու բացահայտմամբ։ 2024 թվականի նոյեմբերի 1-ից 2025 թվականի մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում վարչության ծառայողների գործունեության արդյունքում Հակակոռուպցիոն […] ...
22:53 21.05.2025
Թեհրանը կատարել է Բաքվի պահանջը. Ադրբեջանի դեսպանության վրա հարձակվողին գնդակահարեցինԹեհրանում իրականացվել է Ադրբեջանի դեսպանության շենքի վրա հարձակում կատարած ահաբեկչի գործով կայացված մահապատժի դատավճիռը: Բաքվում բավարարվա՞ծ են: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս մահապատժի մասին լուրն այսօր առավոտյան տարածեց Իրանի իրավական համակարգի լրատվական պորտալը, բայց ըստ որոշ տեղեկությունների, իրականում վճռի իրականացումը տեղի էր ունեցել դեռ անցած շաբաթ, թե ինչ եղանակով, չի տեղեկացվում. ամենայն […] ...
22:44 21.05.2025
Մոստովոյն աջակցել է ԹիկնիզյանինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 56-ամյա Ալեքսանդր Մոստովոյն աջակցել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, որը դժգոհել էր ռուսական թիմում խաղաժամանակ չստանալուց և ամռանը ակումբը փոխելու ցանկություն էր հայտնել։ «Թիկնիզյանը ճիշտ է, նա թույլ ֆուտբոլիստ չէ, թիմում շատերից ուժեղ է, նաև ձախ ոտքով է խաղում, իսկ Ռուսաստանում քիչ են այդպիսի ֆուտբոլիստներ։ Խճճված իրավիճակ […] ...