Լեհաստանը՝ ադրբեջանական կեղծ քարոզչության հերթական «հանգրվան» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+19.09 oC

Լեհաստանը՝ ադրբեջանական կեղծ քարոզչության հերթական «հանգրվան»

20:12 03.06.2024

Ադրբեջանի պետական ապարատը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է գիտական կեղծ թեզերի տարածումը: Վերջերս Լեհաստանում, Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ, բացվել է «Քրիստոնեական ժառանգությունն Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» լուսանկարչական ցուցահանդեսը: Այս մասին հայտնում է «Գեղարդ» հիմնադրամը։

«Միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան, Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովը, աղվանաուդի քրիստոնեական-կրոնական համայնքի նախագահ Ռոբերտ Մոբիլին, «Ադրբեջանի աստվածաշնչյան ընկերություն» քրիստոնեական-կրոնական համայնքի նախագահ Ռասիմ Խալիլովը և այլք։

Հիշեցնենք, որ այս անձինք ինտենսիվորեն ներգրավված են Արցախում հայ ժառանգության բռնայուրացման քաղաքականության մեջ: Մասնավորապես՝ Ռ․ Մոբիլին, լինելով ուդիական համայնքի առաջնորդ, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ուդիական համայնքը բազմիցս «ուղղորդել» է հայկական եկեղեցիներ՝ Դադիվանք, Ամարաս, Ծիծեռնավանք՝ կրոնական ծիսակատարություններ կատարելու նպատակով։

Միջազգային մի շարք համաձայնագրերով և հռչակագրերով (Հաագայի 1954 թվականի I և II արձանագրությունները, 2003 թվականի Մշակութային ժառանգության պահպանության մասին համաձայնագիրը, 2005 թվականի Ֆարոյի կոնվենցիան և այլն)՝ հանցագործություն է համարվում ոչ միայն հուշարձանների ֆիզիկական ոչնչացումն ու վանդալիզմը, այլև եկեղեցիների ինքնության ջնջումն ու վերափոխումը:

Միջոցառման՝ բացման իր խոսքում դեսպան Նարգիզ Գուրբանովան խոսել է Ադրբեջանում մուլտիկուլտուրալիզմի ավանդույթների մասին՝ նշելով. «Պատմականորեն մեր երկրում տարբեր կրոնների և ժողովուրդների ներկայացուցիչներ ապրել են կողք կողքի՝ խաղաղ և ներդաշնակ»։

Ի՞նչ խաղաղության և ներդաշնակ ապրելու մասին է խոսքը, երբ 2020 թվականի պատերազմի ընթացքում, որը սանձազերծել էր Ադրբեջանի իշխող ռեժիմը, անխնա թիրախավորել էր նաև քաղաքացիական օբյեկտները և խաղաղ բնակչությանը, իսկ «բազմամշակութային ավանդույթներ ունեցող» ադրբեջանական բռնապետությունը շուրջ տասը ամիս շրջափակման մեջ էր պահել 120.000 հայ բնակչությանը՝ մատնելով սովի, ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների:

«Հանդուժող» երկրի իշխանությունները, գերտերությունների թողտվությամբ, շրջափակումից հետո խաղաղ բնակչությանը ենթարկեցին բռնի տեղահանության և շարունակեցին յուրացնել Արցախի հայկական մշակութային ժառանգությունը` խաղալով «խաղաղ և բազմամշակութային» իրենց դերը։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի պետական ռեժիմի վարած քաղաքականությունը և հորդորում է միջազգային կազմակերպություններին ու ժողովրդավարական երկրներին՝ դատապարտել ալիևյան բռնապետական ռեժիմը, կանխել հայ մշակութային ժառանգության ոչնչացումը»,-նշված է հոդվածում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP