14:07 04.06.2024
Թուրքիան և Ադրբեջանը համաձայնագրեր են ստորագրել ադրբեջանական գազի՝ Եվրոպա մատակարարման, ինչպես նաև հանրապետություն ներմուծման ժամկետը մինչև 2030 թվականի վերջ երկարացնելու մասին։ Այս մասին Բաքու կատարած այցից հետո հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը։
«Բաքու մեր այցի ընթացքում մենք նոր քայլեր ձեռնարկեցինք բնական գազի համագործակցության համաձայնագրի հիմքերը դնելու համար, որը ստորագրել ենք անցյալ ամիս Ստամբուլում Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբբարովի հետ։
BOTA-ի և SOCAR-ի միջև կնքված չորս պայմանագրերի շնորհիվ ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կտեղափոխվի Եվրոպա և Նախիջևան, իսկ մեր երկիր կմատակարարվի թուրքմենական գազ։ Մենք նաև համաձայնագիր ենք ստորագրել BOTA-ի և AGSC-ի միջև բնական գազի մատակարարման պայմանագրի երկարաձգման մասին, որն ավարտվում է այս տարի, մինչև 2030 թվականի վերջը»,- գրել է Բայրաքթարը X-ում:
10:20 27.06.2025
Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքներըՀունիսի 26-ին, Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ։ Նախարարները հանդես են եկել բացման խոսքով։ Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ՝ ինչպես Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, այնպես էլ միջազգային ու տարածաշրջանային թեմաներ։ Երկկողմ հարաբերությունների համատեքստում […] ...
10:09 27.06.2025
Խաբի Ալոնսոն տարբեր սխեմաներ է փորձարկում«Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կանգնած է տակտիկական երկընտրանքի առաջ, գրում է Marca-ն: «Պաչուկայի» դեմ ԱԱԱ-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում նա ցույց տվեց, թե որ տակտիկական սխեմաներն է դիտարկում՝ հաջորդ մրցաշրջանում կիրառելու համար: Մադրիդյան թիմը խաղը սկսեց 4-5-1 սխեմայով, իսկ Ռաուլ Ասենսիոյի հեռացումից հետո անցավ 4-4-1-ի: Երկրորդ խաղակեսում, երբ Ռյուդիգերը խաղադաշտ մտավ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի […] ...
10:00 27.06.2025
Հրդեհ Ծարավ Աղբյուր փողոցումՀունիսի 27-ին, ժամը 04:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի շենքերից մեկի տակ գտնվող ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային […] ...
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...