ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից անցկացվել են մի շարք ուսուցողական միջոցառումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+29.09 oC

ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից անցկացվել են մի շարք ուսուցողական միջոցառումներ

16:32 04.06.2024

Մայիս ամսվա աշխատանքային պլանի համաձայն՝ ՆԳՆ ՓԾ ԵՓՎ ենթակա ստորաբաժանումների փրկարարական ծառայողները Երևանի 29 ուսումնական հաստատություններում, մանկապարտեզներում, կազմակերպություններում, ընկերություններում կազմակերպել և անց են կացրել մի շարք սեմինարներ, դասախոսություններ և ուսումնավարժանքներ։
Մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կազմակերպվել և անց է կացվել «Նուբարաշեն վարչական շրջանի բնակչության պաշտպանության կազմակերպումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

«Նուբարաշեն» պոլիկլինիկա ՊՓԲԸ-ում և «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ում անցկացվել են համապատասխանաբար «Անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի ժամանակ» և ««Օդային տագնապ»» ազդանշանի դեպքում անձնակազմի պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմաներով օբյեկտային վարժանքներ:

«Երևանի Ջիվան Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական դպրոց», «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-երում, «Երևանի թիվ 82 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում՝ անցկացվել են «Անձնակազմի և սաների գործողությունները երկրաշարժի դեպքում», «Երևանի թիվ 104 հիմնական դպրոց», «Երևանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-երում, «Աստաֆյան Հոլդինգ» ՍՊԸ-ում և «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ում՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմաներով, միևնույն ժամանակ «Երևանի Կոստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոց», «Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոց», «Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց», «Երևանի Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ներում և «Երևանի թիվ 81 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում՝ «Աշխատակիցների և սաների պաշտպանության կազմակերպումը հակառակորդի օդուժի հարձակման դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:

Ուսումնավարժանքների նպատակն էր օժանդակել հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը, ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը՝ իրենց առջև դրված հրշեջ-մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ, կատարելագործել օղակների հրամանատարների գործնական ունակությունները, ինչպես նաև ստուգել և բարձրացնել անձնակազմի ու կազմավորումների միջև փոխհամագործակցության մակարդակը:

«Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարհանման կազմակերպումը» թեմաներով դասախոսություններ են անցկացվել «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանում, «ՃՇՀԱՀ» հիմնադրամի մասնագիտական կրթության քոլեջում, «Էլիտա» Ռուբեն Սարգսյանի հեղինակային միջնակարգ և Երևանի հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցներում, «Երևանի թիվ 159 ավագ դպրոց», «Երևանի Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոց», «Երևանի թիվ 197 հիմնական դպրոց», «Երևանի թիվ 198 ավագ դպրոց», «Երևանի Յոհաննես Լեփսիուսի անվան թիվ 88 հիմնական դպրոց», «Երևանի թիվ 134 հիմնական դպրոց», «Երևանի թիվ 186 հիմնական դպրոց», «Հրանտ Մաթևոսյանի անվան հիմնական դպրոց», «Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց», «Երևանի թիվ 187 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-երում:

Սեմինարների ընթացքում ներկայացվել են երկրաշարժից առաջացող վտանգների, վնասների և ավերածությունների, երկրաշարժի ժամանակ վարքականոնների կիրառման, ինչպես նաև երկրաշարժից հետո փրկարարական գործողությունների կազմակերպման մասին դասախոսություններ։

Նշենք, որ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության կողմից կազմակերպված ուսուցողական միջոցառումներին ընդգրկվել է մոտ 2700 մասնակից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կասեցվել է «Սեմոյի մոտ» ռեստորանի կողմից ապօրինի ջրօգագործումը. ԲԸՏՄ

11:50 27.06.2025

Կասեցվել է «Սեմոյի մոտ» ռեստորանի կողմից ապօրինի ջրօգագործումը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրում գործունեություն իրականացնող «ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՔՈԼԵԹ» ՍՊԸ-ում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Պարզվել է, որ Սևանա լճի ափամերձ հատվածում գործող, ընկերությանը պատկանող «Սեմոյի մոտ» ռեստորանը, տարածքում առկա խորքային հորից, խմելու և կենցաղային նպատակով իրականացնում է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման […] ...

Պուտինը կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունն անցյալում է

11:40 27.06.2025

Պուտինը կարծում է, որ Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունն անցյալում է

Մերձավոր Արևելքում իրավիճակը հանդարտվում է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Աստծո կամքով, Մերձավոր Արևելքում իրավիճակը հիմա հանդարտվում է, Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը նույնպես», – ասել է Պուտինը՝ հինգշաբթի օրը ելույթ ունենալով Մինսկում Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ Սա նշանակում է, նշել է նա, որ հնարավոր կլինի տնտեսական հարաբերություններ զարգացնել տարածաշրջանի բոլոր երկրների, այդ […] ...

Ալոնսոյի պատասխանը Լապորտային

11:31 27.06.2025

Ալոնսոյի պատասխանը Լապորտային

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն արձագանքել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հայտարարությանը: «Ես կարող եմ պատկերացնել այն համատեքստը, որի շրջանակներում արվել է այդ հայտարարությունը: Չեմ ցանկանում խորանալ դրա մեջ: Ենթադրում եմ, որ նրանք նույնպես որոշակի իշխանություն ունեն, այդ պատճառով էլ տվյալ հայտարարությունն աշխատում է երկու կողմի համար: Ամեն դեպքում, մենք ազատության և ժողովրդավարության […] ...

Պոլիկլինիկայի բուժքույրերը կաշառք են վերցրել՝ մի շարք անձանց չպատվաստելու, սակայն պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակով

11:20 27.06.2025

Պոլիկլինիկայի բուժքույրերը կաշառք են վերցրել՝ մի շարք անձանց չպատվաստելու, սակայն պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ վկայականներ տրամադրելու նպատակով

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պոլիկլինիկայի բուժքույրը 2022 թվականի փետրվարից մինչև ապրիլն ընկած ժամանակահատվածում միասնական դիտավորությամբ մի խումբ անձանց օժանդակությամբ տարբեր անձանցից վերցրել է 500 հզր ՀՀ դրամ կաշառք: Բուժքույրը կաշառքի մի մասը պահել է իրեն, մյուս մասը փոխանցել պոլիկլինիկայի 2 բուժքույրերին՝ կաշառք տվող անձանց չպատվաստելու, սակայն […] ...

Իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները Շիրակի թեմի առաջնորդարանում

11:17 27.06.2025

Իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները Շիրակի թեմի առաջնորդարանում

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարանում իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները։ Այս մասին հաղորդում է Գյումրիում «Արմենպրես»-ի թղթակիցը։ Քիչ առաջ իրավապահները հեռացել են առաջնորդարանից, ինչից հետո տեղում հավաքվածները կարողացել են մտնել առաջնորդարան։ «Արմենպրես»-ի թղթակիցը նշում է, որ իրավապահներն առաջնորդարանից իրենց հետ ոչինչ չեն տարել։ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Թամարա […] ...

Քննարկվել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր

11:11 27.06.2025

Քննարկվել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր

Հունիսի 27-ին Պեկին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՇՀԿ Գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր՝ երկուստեք գոհունակություն հայտնելով ձևավորված ակտիվ երկխոսության և գործընկեր երկրի կարգավիճակում արդեն իսկ արձանագրված արդյունքների կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է կազմակերպության շրջանակներում ՀՀ ներգրավածության ընդլայնման հարցում ՀՀ […] ...

BACK_TO_TOP