19:46 05.06.2024
2023 թվականին Էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտում իրականացրել է 6 ծրագիր՝ 36 միջոցառմամբ: Պլանավորված ցուցանիշը կազմել է 38 մլրդ 114 մլն դրամ, փաստացին՝ 41 մլրդ 585 մլն դրամ: Կատարողականը կազմել է 98.9 տոկոս: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 5-ի համատեղ նիստում:
Փոխնախարարն անդրադարձել է «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը՝ ըստ ոլորտների ֆինանսական ցուցանիշների: Նրա խոսքով նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսության ոլորտում ծախսերն աճել են 10.6 տոկոսով:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հաջորդիվ նշել է, որ 2023 թվականին գյուղատնտեսության ոլորտի ծրագրերն իրականացվել են տարբեր ուղղություններով: Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության վերաբերյալ ծրագրի հաստատված բյուջեն կազմել է 633 մլն դրամ, սակայն ծախսվել է մոտ 810 մլն դրամ: Գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցով 2023 թվականին Կառավարության ծրագրով նախատեսվել էր 500 միավոր գյուղտեխնիկա ձեռք բերել, սակայն ձեռք է բերվել 719-ը: Նախարարը տեղեկացրել է, որ ծրագրերը շարունակական են:
Իրականացվել է նաեւ ՀՀ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության վերաբերյալ ծրագիրը, որի բյուջեն կազմել է 3.5 մլրդ դրամ. ձեռք է բերվել 495 միավոր սարքավորում:
Գեւորգ Պապոյանը նշել է, որ 8.5 մլրդ դրամ է հատկացվել գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմանը:
Գյուղացիների բեռը թեթեւացնելու նպատակով իրականացվել են նաեւ այլ միջոցառումներ:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը տեղեկացրել է, որ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ջրային ոլորտում իրականացրել է 7 ծրագիր՝ 41 միջոցառմամբ: Տարեկան պլանային ցուցանիշները կազմել են 46 մլրդ 62 մլն դրամ, ճշտված պլանը՝ 36 մլրդ 836 մլն դրամ, փաստացի կատարողականը՝ 36 մլրդ 200 մլն դրամ կամ 98.3 տոկոս: Ըստ նրա՝ նախորդ տարվա համեմատ ծախսերն աճել են 24.4 տոկոսով: Փոխնախարարը նշել է, որ իրականացվել են տարածքային եւ քաղաքային զարգացմանն ուղղված ծրագրեր: Երեւանի քաղաքապետարանին եւ համայնքներին ընդհանուր առմամբ հատկացվել է 152 մլրդ 37 մլն դրամ:
Նախարար Գնել Սանոսյանը հայտնել է, որ նախորդ տարի ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը տարածքային կառավարման ոլորտում իրականացրել է 64 միջոցառում: Նախատեսված է եղել օգտագործել 139 մլրդ դրամ, սակայն օգտագործվել է 137 մլրդ 900 մլն դրամ, կատարողականը կազմել է 98?9 տոկոս: Նշված միջոցառումներից ամենամեծը եղել է տարածքային զարգացման վերաբերյալ ծրագիրը, որն ընդգրկում է նաեւ ՏԻՄ-երին հատկացված դոտացիաները: Այստեղ բյուջետային հատկացումները կազմել են 69 մլրդ 754 մլն դրամ, որը, ըստ նախարարի, գնալով աճում է:
Նախարարի խոսքով ընթացիկ տարում այս նպատակով հատկացվել է 85 մլրդ դրամ, որն ավելի է 22 տոկոսով:
Մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հաշվետու տարում հատկացվել է 30 մլրդ 270 մլն դրամ, իրականացվել է 359 սուբվենցիոն ծրագիր, կատարողականը կազմել է 98.2 տոկոս: «Եթե հաշվենք համայնքների հետ միասին իրականացվածը, ապա 57.6 մլրդ դրամ են կազմել սուբվենցիոն ծրագրերը»,- ասել է նա:
Նախարարի տեղեկացմամբ «Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին» ծրագրի իրականացման նպատակով էլ օգտագործվել է 1 մլրդ դրամ. այս ծրագրում ընդգրկված է եղել 82 բնակավայր:
Գնել Սանոսյանը ներկայացրել է նաեւ իրականացված մյուս աշխատանքները:
Երեւան քաղաքի 2023 թվականի պետական բյուջեի կատարողականը ներկայացրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Ըստ նրա՝ 2023 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 114,8 մլրդ դրամ: Պետական բյուջեից հատկացումները փաստացի կազմել են 63,6 մլրդ դրամ, որը մոտ 4.8 տոկոս պլանավորածից պակաս է եղել: Քաղաքապետի խոսքով բյուջեի ծախսային մասի կարարողականը կազմել է 111.1 մլրդ դրամ կամ 90 տոկոսից մի փոքր ավելի:
Քաղաքապետարանի կողմից նորոգվել եւ հիմնանորոգվել է շուրջ 180 բակային տարածք: Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 29 մանկապարտեզներում կատարվել են կապիտալ բնույթի աշխատանքներ: 39 հասցեներում իրականացվել են կոյուղատար համակարգերի արդիականացման աշխատանքներ, փոխարինվել է 510 վերելակ: Իրականացվել է վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագիր: Քաղաքապետարանը ձեռք է բերել շուրջ 150 ավտոբուս եւ 15 տրոլեյբուս: Վերակառուցվել է տրանսպորտային համակարգի կառավարման կենտրոնը, հիմնանորոգվել է առողջապահական 5 օբյեկտ:
Այնուհետեւ մարզպետարանների պատասխանատուները ներկայացրել են հաշվետու տարում իրականացված աշխատանքներն ու կատարողականները:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը տեղեկացրել է, որ 2023 թվականին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր՝ 41 միջոցառմամբ: Նախորդ տարվա համեմատ ծախսերն ավելացել են 23.9 տոկոսով:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշել է, որ նախարարության ապարատի պահպանության ծախսերը կազմել են 1.2 մլրդ դրամ. տասը ՊՈԱԿ-ի տրամադրվել է 4.3 մլրդ դրամ: Ըստ նրա՝ «Դիլիջան», «Սեւան» եւ «Արփի լիճ» ՊՈԱԿ-ների վարձակալական մուտքերն աճել են շուրջ 20 տոկոսով՝ հասնելով 273 մլն դրամի: «Հայանտառ»ՊՈԱԿ-ը 2023 թվականին կնքել է 75 նոր պայմանագիր, որի արդյունքում վարձակալական գումարներն աճել են շուրջ 43 մլն դրամով: 2023 թվականին կատարվել են 436 հեկտար անտառվերականգնման եւ անտառպատման աշխատանքներ:
«Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի բյուջետային հատկացումները կազմել են շուրջ 1,6 մլրդ դրամ:
Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին:
19:22 23.05.2025
Երբ է սպասվում խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններումՀաշվի առնելով դիտված և կանխատեսվող եղանակային պայմանները և մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկները՝ խաղողի վազի մասսայական ծաղկումը հովտային շրջաններում սպասվում է մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
19:19 23.05.2025
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարըՄայիսի 26-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն: Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ժան-Նոել Բարոյի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի հետ կմասնակցի պանելային քննարկման: ...
19:18 23.05.2025
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակն ավելացել էՀարկ վճարողների կողմից 2025 թվականի ապրիլ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 783 547, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 36 128-ով կամ 4.8%-ով: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։ ...
19:14 23.05.2025
Երևանի պարեկները «Տելեգրամով» սինթետիկ թմրանյութ ձեռք բերելու հերթական դեպքն են բացահայտվելԵրևանի պարեկները մայիսի 21-ին, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Դավթաշենի 2-րդ թաղամասում ձերբակալել և «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայքային ոստիկանության Դավթաշենի բաժին են տեղափոխել 30 և 32-ամյա երկու քաղաքացու: 30-ամյա կնոջ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 8,73 գրամ «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։ Նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ […] ...
19:09 23.05.2025
Ռաուլը կհեռանա «Ռեալ Կաստիլյայից»Ռաուլը որոշել է հեռանալ «Ռեալ Կաստիլյայից», հաղորդում է Relevo-ն: 47-ամյա իսպանացուն դուր չի եկել այն, որ «Ռեալի» ղեկավարությունն իրեն չի առաջարկել գլխավորել գլխավոր թիմը: Մադրիդյան ակումբը շուտով կգլխավորի իսպանացի Խաբի Ալոնսոն, որը հեռացել է Լևերկուզենի «Բայերից»: «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից օրեր անց կհեռանա լեգենդար Կառլո Անչելոտին: Հիշեցնենք, որ Ռաուլը «Ռեալի» երկրորդ թիմը գլխավորում է 2019 […] ...
19:07 23.05.2025
ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ՍՊ ընկերության տնօրենի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և ապրիլին՝ այդ ժամանակահատվածում […] ...