Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն «Տելեգրամ»-ի հարթակներով և դրանից ստացված 8մլն. դրամի փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+23.09 oC

Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն «Տելեգրամ»-ի հարթակներով և դրանից ստացված 8մլն. դրամի փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է

15:45 11.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում քննչական խմբի կողմից իրականացված քննչական և վարութային համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոց արտադրելու, պատրաստելու և իրացնելու, ինչպես նաև՝ դրա արդյունքում ստացված ապօրինի եկամուտներն օրինականացնելու դեպքի՝ էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ մեխանիզմը:

Մասնավորապես՝ քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչ, 37-ամյա տղամարդը 2020-2023 թվականների ընթացքում, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, իրացնելու նպատակով, աճեցնելու եղանակով, ապօրինի արտադրել և պատրաստել է առանձնապես խոշոր չափերով «Պսիլոցիբին և (կամ) պսիլոցին պարունակող ցանկացած տեսակի սնկերի զանգված» տեսակի թմրամիջոց, ապահովել դրա առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումը, նախապես տեղադրումը թաքստոցներում, դրանց գտնվելու վայրերի լուսանկարահանումը, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները։ «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակների միջոցով դրանք փոխանցվել են թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով հիշյալ թմրամիջոցի իրացումը:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում՝ արտադրված և պատրաստված թմրամիջոցի մի մասը՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 40,09 գրամ հաստատուն չոր քաշով «Պսիլոցիբին և (կամ) պսիլոցին պարունակող ցանկացած տեսակի սնկերի զանգված» տեսակի թմրամիջոցը, 37-ամյա տղամարդն ապօրինի պահել է իր բնակարանում, որոնք հայտնաբերվել և վերցվել են խուզարկությամբ։

Բացի այդ, նույն անձը, իր բնակարանում ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, աճեցրել է շրջանառությունն արգելված թմրամիջոց պարունակող խոշոր չափերով՝ 45 հատ, «Պսիլոցիբին և (կամ) պսիլոցին պարունակող ամբողջական սնկեր», որոնք հայտնաբերվել և վերցվել են կատարված խուզարկությամբ։

Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով 37-ամյա տղամարդը, հանցակիցների հետ նախնական համաձայնությամբ, թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրել է, գումարի փոխանցման նպատակով, պարբերաբար փոփոխվող բազմաթիվ կրիպտոարժութային դրամապանակների տվյալներ:

Դրանից հետո թմրամիջոցների գնորդները այդ էլեկտրոնային դրամապանակներին կատարել են համապատասխան չափով դրամային փոխանցումներ և, փոխանցման անդորրագրերն ուղարկելով նշված առցանց խանութ-հարթակներին, ապօրինի ձեռք բերել պատվիրված թմրամիջոցը:

Ստացված կրիպտոարժույթը փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող կրիպտոարժութային դրամապանակներին, որից հետո փոխակերպված ֆինանսական միջոցները, հանցակիցների հանձնարարությամբ, փոխանցվել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից:

Պարզվել է, որ միայն 37-ամյա տղամարդու անվամբ «Բինանս» համակարգում նույնականացված կրիպտոարժութային դրամապանակներին, նկարագրված եղանակով, 2022-2023 թվականների ընթացքում փոխանցվել, ապա «Իդրամ» վճարահաշվարկային համակարգում նույնականացված դրամապանակին փոխանցվել և 37-ամյա տղամարդու կողմից տնօրինվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված խոշոր չափերով՝ ընդհանուր 8.348.549 ՀՀ դրամ գումար: Այդ կերպ իրականացվել է փողերի լվացում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Երևան քաղաքի 37-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 404-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:

Վերջինիս մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և, վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

Թմրամիջոցների իրացման, փողերի լվացման հանցավոր շղթայում ներգրավված մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

23:00 26.06.2025

Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծին

Իրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

22:45 26.06.2025

Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

22:31 26.06.2025

Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշար

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

22:15 26.06.2025

Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակը

Հունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...

SHANTNEWS

22:00 26.06.2025

SHANTNEWS

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

21:57 26.06.2025

Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...

BACK_TO_TOP