Կանխատեսվում է, որ 2080-ականներին աշխարհի բնակչության թիվը կաճի 8,2 միլիարդից մինչև 10,3 միլիարդ .ՄԱԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+22.09 oC

Կանխատեսվում է, որ 2080-ականներին աշխարհի բնակչության թիվը կաճի 8,2 միլիարդից մինչև 10,3 միլիարդ .ՄԱԿ

12:53 13.07.2024

Ակնկալվում է, որ աշխարհի բնակչության թիվը կաճի ավելի քան 2 միլիարդ մարդով հաջորդ տասնամյակներում, իսկ 2080-ականներին կհասնի գագաթնակետին` մոտ 10,3 միլիարդի, ինչը մեծ տեղաշարժ է մեկ տասնամյակ առաջվա համեմատ, ասվում է հինգշաբթի ՄԱԿ-ի նոր զեկույցում:

Զեկույցում, որը հրապարակվել է Բնակչության համաշխարհային օրը, ասվում է, որ մինչև դարի վերջ ակնկալվում է, որ աշխարհի բնակչությունը կնվազի և կհասնի մինչև 10,2 միլիարդի:

Համաձայն «World Population Prospects 2024» զեկույցի, սա պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ ծնելիության ցածր մակարդակով աշխարհի որոշ խոշորագույն երկրներում, հատկապես Չինաստանում, որի բնակչությունը, ըստ կանխատեսումների, կտրուկ կնվազի՝ 2024 թվականին 1,4 միլիարդից 2100 թվականին հասնելով 633 միլիոնի։

Զեկույցի համաձայն՝ 2024 թվականին բնակչությունն արդեն  գագաթնակետին է հասել է 63 երկրներում և տարածքներում, այդ թվում՝ Չինաստանում, Գերմանիայում, Ճապոնիայում և Ռուսաստանում։ Կանխատեսվում է, որ այս երկրներում բնակչության ընդհանուր թիվը առաջիկա 30 տարիների ընթացքում կնվազի 14%-ով:

Եվս 48 երկրներում և տարածքներում, այդ թվում՝ Բրազիլիայում, Իրանում, Թուրքիայում և Վիետնամում, կանխատեսվում է, որ 2025-2054 թվականների ընթացքում բնակչության թիվը կհասնի առավելագույնի, ասվում է զեկույցում:

Մնացած 126 երկրների և տարածքների համար, ներառյալ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Նիգերիան և Պակիստանը, ակնկալվում է, որ բնակչության թիվը կավելանա մինչև 2054 թվականը, և պոտենցիալ գագաթնակետին կհասնի դարի երկրորդ կեսին կամ ավելի ուշ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 07.05.2025

SHANTNEWS

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան փողոցում

19:54 07.05.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սարյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 12-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Մասնավորապես՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ, «ՀայԱրտ» մշակույթային կենտրոնի հարակից ճանապարհահատվածում կարգելվի մեքենաների կանգառը»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: ...

Առողջապահության նախարարության և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

19:50 07.05.2025

Առողջապահության նախարարության և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և «Սկրինինգ» աղեստամոքսային քաղցկեղի կանխարգելման հիմնադրամի տնօրեն Աստղիկ Խալաթյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Կարևորելով առողջության առաջնային պահպանման օղակում ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերումը և վերահսկումը, ինչպես նաև հաշվի առնելով կանխարգելիչ հետազոտությունների իրականացման և դրանց արդյունքում հայտնաբերված շեղումների դեպքում հետազոտությունների անհրաժեշտ ծավալի ամբողջական ընդգրկումը` Հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում […] ...

Անահիտ Մանասյանն ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավարին

19:46 07.05.2025

Անահիտ Մանասյանն ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավարին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 7-ին ընդունել է Բժիշկներ առանց սահմանների միջազգային, անկախ բժշկական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ծրագրի ղեկավար Կապիլ Շարմային և կազմակերպության ներկայացուցիչներին։ Անահիտ Մանասյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել այցի համար և բարձր գնահատել կազմակերպության գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Պաշտպանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները, ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով իրավունքների խախտումների […] ...

Դիտարկվել է Տավուշի մարզի շինհրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքը

19:39 07.05.2025

Դիտարկվել է Տավուշի մարզի շինհրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Արման Խաչատրյանի հետ այցելել են Տավուշի մարզի շինարարական հրապարակներ՝ հետևելու աշխատանքների ընթացքին։ Նրանք, մասնավորապես, եղել են Հ-64, Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ2+700-կմ9+700 և կմ14+160-կմ16+400 հատվածներում, որտեղ կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 9,2 կմ է։ Շինարարն […] ...

Արագածոտնի մարզում «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչը պոկվել է և մասամբ փակել երթևեկելի գոտին

19:25 07.05.2025

Արագածոտնի մարզում «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչը պոկվել է և մասամբ փակել երթևեկելի գոտին

Այսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 50-ամյա Դավիթ Թ․-ի վարած «Renault» մակնիշի բեռնատարի կցորդիչը Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 39 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Մուղնի «կալցեվոյում», ընթացքի ժամանակ պոկվել է քարշակի վրայից։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կցորդիչի պոկվելու հետևանքով ճանապարհը մասամբ դարձել է ոչ երթևեկելի։ Օպերատիվորեն դեպքի վայր […] ...

BACK_TO_TOP