12:30 20.07.2024
Ուժեղ հրդեհ է բռնկվել MV Maersk Frankfurt կոնտեյներային նավի վրա, որը գտնվում է Արաբական ծովում՝ Գոայի ափից 190 կմ հեռավորության վրա։ Հրդեհը, որը մոլեգնում է արդեն մի քանի ժամ, առնվազն մեկ մարդու կյանք է խլել, հայտնում է Hindustan Times-ը։
Նավի վրա, որը հնդկական Մունդրա նավահանգստից Կոլոմբո էր ուղեւորվում, պայթյուններ են լսվել։ Կոնտեյներային նավը նաև տեղափոխում էր վտանգավոր բեռներ՝ համաձայն Ծովային վտանգավոր ապրանքների միջազգային օրենսգրքի (փոխադրման ընթացքում դրանք վտանգ են ներկայացնում առողջության, անվտանգության, գույքի կամ շրջակա միջավայրի համար): Թե ինչպիսի վտանգավոր բեռ է գտնվում կոնտեյներային նավի վրա, չի նշվում։
Նավի վրա բռնկված հրդեհը մարելու համար գործի է դրվել Հնդկաստանի առափնյա պահպանության երեք հրշեջ նավ։
Հրդեհի դեմ պայքարում են եղանակային ծանր պայմաններում և բաց ծովում։ Հնդկական ռազմածովային ուժերը, որոնք բազա ունեն Գոայի մոտ, իրենց նավերը բերել են պատրաստության վիճակում, որպեսզի անհրաժեշտության դեպքում միանան փրկարարական աշխատանքներին։
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...