20:11 28.08.2024
Դժվար է պատկերացնել ավելի ֆանտաստիկ գետ, քան Կանիո Կրիստալեսը (Caño Cristales), որը հոսում է Կոլումբիայում։ Այն անվանում են «Աստվածների գետ», «լուծված ծիածան», իսկ ոմանք կարծում են, որ հենց նա է արժանի կրելու աշխարհի ամենագեղեցիկ գետի կոչումը: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
«Caño» բառը պատահական չէ, որ համահունչ է «կանիոն/կիրճ» բառի հետ, քանի որ Կոլումբիայում այդպես են կոչում լեռնային տեղանքով հոսող փոքր գետերին, որոնք առաջացնում են ոչ խորը կանիոններ լեռնային ապարների մեջ:
Գետը հայտնաբերվել է համեմատաբար վերջերս՝ 1989 թվականին, հայտնի էկոլոգ, լուսանկարիչ և վայրի բնության պահպանության մասնագետ Հուրտադո Գարսիայի կողմից:
Այս գետի ջրերը կարող են գունավորված լինել վեց տարբեր գույներով, ինչը նրան լիովին կախարդական տեսք է հաղորդում։ Ջրի կապույտ գույնը ապահովվում է երկնքի արտացոլանքից, սպիտակը ապահովում են փրփրացող ջրվեժները, իսկ սևը՝ հումինային թթուները, որոնք առաջանում են մեծ քանակությամբ տերևների և ծառաբների՝ ջրի մեջ հայտնվելու հետևանքով: Ջրի կանաչ, դեղին և կարմիր գույներն ապահովում են ջրային բուսականութունը։ Եվ եթե կանաչավուն ու դեղին երանգները մեծ զարմանք չեն առաջացնում, ապա կարմիր գույնը գլխավոր հաղթաթուղթն է, որը գետին յուրահատուկ տեսք է հաղորդում։
Գետում կարմրության «մեղավորը» Macarenia clavigera ջրային բույսն է, որը սակավաջրության ժամանակահատվածում վերածվում է ինտենսիվ կարմիր, իսկ երբեմն էլ՝ մանուշակագույն գույնի։
Ուշագրավ է նաև գետի հատակի ձևը, որը կազմված է խառնարաններ հիշեցնող «կաթսաներից»։ Նրանց ծագումը բավականին հետաքրքիր է։ Սկզբում գետը լվանում է մի փոքրիկ կարստային իջվածք, խորացում։
Այնուհետև ջուրը դրա մեջ է բերում ավելի կարծր ապարների մի փոքրիկ կտոր, որը բավական ծանր է, որպեսզի դուրս չգա անցքից, բայց նաև բավականաչափ թեթև է, որպեսզի ջրի հոսանքները պտտեն դրան ներսում: Տարիների ընթացքում նա հղկում է ամբողջական «կաթսաներ» և ջրհորներ, մինչև ինքն է մաշվում այն չափի հասնելով, որ գետը կարող է նրան տանել ավելի հեռու: Երբեմն նման «հատիչներ» ջրհորի մեջ կարող են ընկնել մի քանի հատ, և որքան մեծ է կաթսան, այնքան ավելի արագ է այն ընդարձակվում դրա մեջ ընկած կարծր ապարների կտորներով։
Չնայած այն հանգամանքին, որ գետը հոսում է արևադարձային երկրում, դրանում գործնականում ձուկ չկա, քանի որ հոսանքը թույլ չի տալիս հատակային նստվածքներին կուտակվել և պայմաններ ստեղծել օրգանիզմների բարդ համակեցությունների առաջացման համար, որոնք ձկներին որպես կեր կծառայեին:
23:59 28.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 21-27-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.63 մ (27.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 24 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականիհուլիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում Սևանա […] ...
23:55 28.07.2025
Հայ շախմատիստների արդյունքները «18th Paleochora Open Cbess Tournament» միջազգային մրցաշարումԳրոսմայստեր Լևոն Բաբուջյանը կիսեց 1-3-րդ հորիզոնականները «18th Paleochora Open Cbess Tournament» շախմատի միջազգային մրցաշարում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: Լևոնը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Հայ շախմատիստներից մրցանակակիրների շարքում է նաև միջազգային վարպետ Վահե Դանիելյանը՝ 7 միավորով: ...
23:50 28.07.2025
Կոտայքի մարզում «Mercedes»-ը Ջրվեժի կամրջի մոտ բախվել է քարերին և հողաթմբերին ու մի քանի պտույտ շրջվել․ կա վիրավորՀուլիսի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ջրվեժ բնակավայրի վարչական տարածքում՝ Ձորաղբյուրից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին գտնվող Ջրվեժի կամրջի մոտ, դուրս է եկել երթևեկելի ուղուց և մոտ 40 մետր առաջ ընթանալով՝ բախվել է պատին, ապա հողաթմբերին ու քարերին և հայտնվել կամրջի մոտ գտնվող ճանապարհին՝ երթևեկելի գոտուց դուրս։ […] ...
23:44 28.07.2025
Սննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներումԴեռևս նախորդ տարվանից՝ մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում, Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում են սննդի որակի ամենօրյա մշտադիտարկումներ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Այժմ երևանյան նախակրթարաններում գործում է «միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները: Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի և երեխաների առողջապահական մակարդակի […] ...
23:40 28.07.2025
Բայանդուրում բախվել են «Volkswagen Golf»-ը և «Toyota Alphard»-ը․ վերջինը հայտնվել է դաշտում․ կա 3 վիրավորՀուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։45-ի սահմաններում Բայանդուր գյուղում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 41-ամյա Խաչատուր Ա․-ի վարած «Toyota Alphard» 65-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Alphard»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել է դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի […] ...
23:37 28.07.2025
Արարատի պարեկները հայտնաբերել են «Նիվա»-ի օրինազանց վարորդինՀամացանցում տեսանյութ է տարածվել, որ «Նիվա»-ի վարորդը Երևան-Երասխ մայրուղում մեքենան վարում է անկանոն՝ վտանգելով երթևեկության այլ մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Արարատի մարզի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Նա հայտնաբերվել ու տուգանվել է։ Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել երթևեկության բոլոր կանոնները՝ չդրսևորելով ավելորդ ինքնավստահություն։ Ծանուցում. Ենթադրյալ […] ...