16:16 09.09.2024
ՀՀ դպրոցականները 1-ական արծաթե և բրոնզե մեդալների են արժանացել Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 1-8-ը Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Օլիմպիադային մասնակցել է 96 երկրի 370 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։
Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հակոբ Այվազյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ծովակ Եգորյանը, Քվանտ վարժարանի աշակերտներ Ալեքս Գրիգորյանը (10-րդ դասարան) և Գագիկ Գևորգյանը (11-րդ դասարան)։ ՀՀ թիմն արժանացել է 1-ական արծաթե (Գագիկ Գևորգյան) և բրոնզե (Ծովակ Եգորյան) մեդալների, ինչպես նաև 2 գովասանագրերի (Հակոբ Այվազյան ու Ալեքս Գրիգորյան)։
Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով. յուրաքանչյուրում՝ 3-ական առաջադրանք։
Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանը և ուսանող Սամվել Անդրեասյանը։
2023 թ. Հայաստանի թիմը Ինֆորմատիկայի 35-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Հունգարիայում, արժանացել էր 3 բրոնզե մեդալների։
«Ինֆորմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադայով ավարտվել են 2023-2024 ուսումնական տարվա 7 հիմնական բնագիտական առարկաների միջազգային օլիմպիադաները, որոնց մասնակցել է հանրապետության 8 կրթօջախի 29 աշակերտ: Նրանք արժանացել են 1 արծաթե և 18 բրոնզե մեդալների (մաթեմատիկա՝ 5 բրոնզ, քիմիա՝ 4 բրոնզ, ֆիզիկա՝ 3 բրոնզ, աստղագիտություն՝ 3 բրոնզ, կենսաբանություն՝ 2 բրոնզ, ինֆորմատիկա՝ 1 արծաթ և 1 բրոնզ, աշխարագրություն՝ առանց մեդալների)։ Կրթօջախներից մեդալների են արժանացել «Քվանտ» վարժարանը (1 արծաթ և 4 բրոնզ), Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը (10 բրոնզ), Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցը (2 բրոնզ), ՀԱՊՀ ավագ դպրոցը (1 բրոնզ) և Սևանի ավագ դպրոցը (1 բրոնզ)։ Նախորդ՝ 2022-2023 ուսումնական տարում ՀՀ աշակերտներն արժանացել էին 1 ոսկե, 4 արծաթե և 14 բրոնզե մեդալների։
15:46 20.06.2025
Նիկո Ուիլյամսն ու «Բարսելոնան» համաձայնության են հասել«Բարսելոնան» ու Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը համաձայնության են հասել, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 22-ամյա ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր կստորագրի և արեկան կստանա 7-8 միլիոն եվրո աշխատավարձ: Այժմ «Բարսելոնան» պետք է բանակցություններ վարի Բիլբաոյի «Աթլետիկի» հետ: Նիկո Ուիլյամսը Լա լիգայի 2024/25 մրցաշրջանում անցկացրել է 29 հանդիպում, խփել է 5 գոլ և կատարել նույնքան գոլային […] ...
15:35 20.06.2025
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի հայության ներկայացուցիչների հետ։ Այս մասին Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ու կից տեսանյութ հրապարակել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Ստամբուլի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բերրիս Էքինջին: Երեկոյան կկայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի […] ...
15:31 20.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը շարունակվում է․ ՊեսկովՌուսաստանի երկխոսությունը ուկրաինական կողմի հետ շարունակվում է՝ չնայած Կիևի ռեժիմի անկանխատեսելիությանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Կապերը կշարունակվեն։ Հնարավո՞ր են սադրանքներ Կիևի ռեժիմի կողմից։ Այո, դրանք հնարավոր են։ Կիևի ռեժիմը պահպանում է իր էությունը և շատ անկանխատեսելի է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:26 20.06.2025
Կառավարությունը հաստատել է անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրըԱյսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Գործադիրը հաստատել է Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը: Այն մշակվել է՝ ելնելով անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 130 տոկոսի արժեքից ցածր ամսական եկամուտ ունեցող և ընտանիքի անապահովության գնահատման […] ...
15:21 20.06.2025
Նյու Յորքում կայացել է «Ֆորմուլա 1» ֆիլմի պրեմիերանՆյու Յորքում կայացել է «Ֆորմուլա 1» ֆիլմի պրեմիերան, որին ներկա են եղել բազմաթիվ աստղեր: Միջոցառմանը ներկա են եղել աշխարհի 7-ակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, Շառլ Լեկլերը, Կառլոս Սայնսը, Լանդո Նորիսը և այլ անվանի արշավորդներ: Ֆիլմի պրեմիերային ներկա է եղել նաև գլխավոր դերասան ու պրոդյուսեր Բրեդ Փիթը: իԻկ ահա Աշխարհի ներկայիս չեմպիոն Մաքս Ֆերստապենը դարձյալ չի մասնակցել […] ...
15:12 20.06.2025
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը ՀՀ ՄԿՈՒ հաստատություններԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2025-2026 ուսումնական տարում ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորելու համար: Օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք վերջին երեք տարիներին սովորել և ավարտել են ՀՀ-ում, ՄԿՈԻ հաստատություններ ընդունելությանը մասնակցում են ընդհանուր հիմունքներով՝ ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով։ Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների […] ...