Կստեղծվեն անհրաժեշտ օրենսդրական հիմքեր ՆԳՆ ենթակայությամբ գործող միասնական ուսումնական հաստատության ստեղծման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+28.09 oC

Կստեղծվեն անհրաժեշտ օրենսդրական հիմքեր ՆԳՆ ենթակայությամբ գործող միասնական ուսումնական հաստատության ստեղծման համար

16:05 12.09.2024

Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին և այն համարել անհետաձգելի:

Նախագծերով նախատեսվում է ՆԳՆ ենթակայությամբ գործող նոր ուսումնական հաստատության կարգավիճակը և ուսումնական գործընթացի կազմակերպման ընդհանուր պայմանները սահմանել «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Փրկարար ծառայության մասին» օրենքներով, իսկ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում սահմանել բլանկետային նորմեր, որոնք թույլ կտան ենթաօրենսդրական մակարդակում կարգավորել ՆԳՆ միասնական ուսումնական հաստատության կոլեգիալ և միանձնյա կառավարում իրականացնող սուբյեկտների ձևավորման և գործունեության առանձնահատկությունները: Մասնավորապես, նախատեսվում է սահմանել, որ ՆԳՆ ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունն ունենալու է ՊՈԱԿ-ի կազմակերպաիրավական ձև:

Օրենսդրական փոփոխությունների այս փուլից հետո, ուսումնական հաստատության կանոնադրությամբ կսահմանվի, որ կառավարման գործադիր մարմինը լինելու է ռեկտորը: Նոր ուսումնական հաստատության կազմում գործելու են երկու առանձին ուսումնական ստորաբաժանումներ, որոնք բազային կուրսի հիման վրա իրականացնելու են ոստիկանական և փրկարար ու ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերը՝ շարունակական կրթության մոդելով: Ըստ այդմ՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսվում է սահմանել ոստիկանական կրթական ծրագրերի մակարդակները, դրանք իրականացնող ստորաբաժանման աշխատողների և սովորողների կարգավիճակը, իսկ «Փրկարար ծառայության մասին» օրենքում նախատեսվում է սահմանել փրկարար ու ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերի մակարդակները, դրանք իրականացնող ստորաբաժանման աշխատողների և սովորողների կարգավիճակը: Բացի այդ, նախագծերով առաջարկվում է ուսման ծախսերի հատուցման վերաբերյալ գործող կարգավորումները և սահմանել ուսումն ավարտելուց հետո պարտադիր ծառայության տարբերակված ժամկետներ:

Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ միասնական կենտրոնը կապահովի ճգնաժամային իրավիճակներում ոստիկանների և փրկարարների ավելի համակարգված փոխգործակցությունը: Ուսումնական երկու կենտրոնների միավորումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ և այն հետագայում կտեղակայվի Ակադեմիական քաղաքում։

Վարչապետը, անդրադառնալով օրինագծերին, նշել է, որ իրականում շատ լուրջ հայեցակարգային փոփոխությունների մասին է խոսքը, որը Կառավարությունը սկսում է կիրառել ոստիկանությունում և պետք է կիրառի նաև բանակում և Ազգային անվտանգության ծառայությունում:

«Հիմնականում օբյեկտիվ հանգամանքների բերումով՝ սպայական ծառայություն իրականացնող բազմաթիվ մեր հարգելի գործընկերների կրթությունը կապ չունի սպայական ծառայության հետ: Մենք ունենք սպաներ, ովքեր առաջին կրթությամբ, ասենք՝ մանկավարժներ են, տնտեսագետներ, պատմաբաններ և այլն»,-ասել է Կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է փոխել այդ ավանդույթը.

«Եթե մարդն աշխատելու է շարքային պարեկ, Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ստանում է այն հմտությունները, որն իրեն պետք է պարեկ լինելու համար: Մասնագիտության ընտրությունն ենք նաև լրջացնում, որպեսզի ասենք՝ հարգելի քաղաքացի, որոշի, եթե դու ուզում ես լինել ոստիկան, մենք քեզ կաջակցենք այդ հարցում: Շարքայինից գեներալ դառնալու ճանապարհին Ներքին գործերի նախարարության ակադեմիան պետք է ոստիկանին, ոստիկանության ծառայողին և փրկարարին ուղեկցի: Այստեղ շատ կարևոր է նաև ստանդարտների հաստատումը»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ցանկացած պետության համար առանցքային նշանակություն ունի սպայական դասը և սպայական դասի գոյությունը:

«Ակադեմիական քաղաքի հետ կապված մեր գաղափարն այն է, որ բոլոր այն մասնագիտությունների համար, որոնք բնույթով ուղիղ կամ անուղղակի կապվում են զինվորական ծառայության հետ՝ ունենանք ընդհանրական ինչ-որ մի կուրս, որը լինի ոչ թե մասնագիտացման մասին, այլ սպայական կրթություն լինի՝ ինչ է նշանակում սպա և այլն: Ընդհանուր այդ կրթական բազան, որը պիտի ենթադրի սպայական բովանդակության ուսուցանումը, Ակադեմիական քաղաքի նախագծի առանցքային հատվածներից մեկն է, որը որպես գաղափար, հայեցակարգ կա, բայց մանրամասներին մենք պետք է անդրադառնանք: Հայեցակարգային գաղափարը սա է և մենք հետևողական քայլերով պետք է այս մեծ հայեցակարգային, գաղափարական ծրագիրն իրականացնենք», – նշել է վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի քրեական ոստիկանների հերթական բացահայտումը

19:27 19.06.2025

Կոտայքի քրեական ոստիկանների հերթական բացահայտումը

Կոտայքի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Աբովյան քաղաքի 41-ամյա մի բնակիչ ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ։ Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումները տվել են արդյունք․ ներկայացվել է 4 գրամից ավելի «մեթանֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող բյուրեղանման զանգված։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, […] ...

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովների համատեղ նիստը

19:16 19.06.2025

Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովների համատեղ նիստը

Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների այս երկու հանձնաժողովների միջեւ ձեւավորվել են համագործակցային ջերմ բարեկամական եւ գործընկերային հարաբերություններ. ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ հանձնաժողովների համատեղ նիստում ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությանը: Նա նշել է, որ Հայաստանը կարեւորում է Վրաստանի հետ […] ...

ԿԳՄՍ նախարարը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի ընթացքին

19:05 19.06.2025

ԿԳՄՍ նախարարը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի ընթացքին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Սպորտի կառավարման կենտրոնի «Միկա» մարզահամալիրում հետևել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի ընթացքին: Նրանք ներկա են եղել 5-6-րդ դասարանների՝ Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցի և Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի թիմերի միջև 1/8 եզրափակչի հանդիպմանը, որում կապանցի դպրոցականները լարված […] ...

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովին

18:55 19.06.2025

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով հայ-վրացական փորձագիտական 2-րդ համաժողովին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խոսել է Հայաստան-Վրաստան վերջին տարիների հարաբերությունների մասին և գոհունակությամբ արձանագրել, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են: «Անցած տարի Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության հռչակագիրը։ Սա ցույց է տալիս, որ մեր […] ...

Հրդեհ՝ Իջևան քաղաքում

18:46 19.06.2025

Հրդեհ՝ Իջևան քաղաքում

Հունիսի 19-ին՝ ժամը 14:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մետաղագործների փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մետաղագործների փողոցում գտնվող տներից մեկին մոտակա մառանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 15:44-ին: Այրվել […] ...

Աշխարհի լավագույն դարպասապահները

18:36 19.06.2025

Աշխարհի լավագույն դարպասապահները

Բրիտանական հանրահայտ FourFourTwo պարբերականը ներկայացրել է իր վարկածով աշխարհի լավագույն դարպասապահներին։ Ցանկը գլխավորել է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։ Նրան հաջորդում են Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ») և Դավիդ Ռայան («Արսենալ»)։ Աշխարհի լավագույն դարպասապահներն` ըստ FourFourTwo-ի 1. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), 2. Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»), 3. Դավիդ Ռայա («Արսենալ»), 4. Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»), 5. Յան Զոմեր («Ինտեր»), 6. […] ...

BACK_TO_TOP