16:21 12.09.2024
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչների՝ Վահրամ Հովհաննիսյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի վերամշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, գ․ Խնձորեսկ) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ:
Այսպես՝
– արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց կամ խաչաձևվող հոսքերը,
– չի իրականացվել տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկում և ընթացիկ վերանորոգում,
– չեն իրականացվել արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները,
արտադրամասը չի ունեցել սանհանգույց, լվացարաններ՝ տաք և սառը ջրով,
-հատակների, պատերի, առաստաղների, դռների մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
– չի եղել հանդերձարան անձնակազմի համար:
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։
19:27 19.06.2025
Կոտայքի քրեական ոստիկանների հերթական բացահայտումը19:27 19.06.2025
Կոտայքի քրեական ոստիկանների հերթական բացահայտումըԿոտայքի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Աբովյան քաղաքի 41-ամյա մի բնակիչ ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ։ Քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումները տվել են արդյունք․ ներկայացվել է 4 գրամից ավելի «մեթանֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող բյուրեղանման զանգված։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, […] ...
19:16 19.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի ու Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովների համատեղ նիստըՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների այս երկու հանձնաժողովների միջեւ ձեւավորվել են համագործակցային ջերմ բարեկամական եւ գործընկերային հարաբերություններ. ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ հանձնաժողովների համատեղ նիստում ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունյայի գլխավորած պատվիրակությանը: Նա նշել է, որ Հայաստանը կարեւորում է Վրաստանի հետ […] ...
19:05 19.06.2025
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի ընթացքինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Սպորտի կառավարման կենտրոնի «Միկա» մարզահամալիրում հետևել են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի փլեյ-օֆֆ փուլի ընթացքին: Նրանք ներկա են եղել 5-6-րդ դասարանների՝ Չարենցավանի թիվ 4 հիմնական դպրոցի և Կապանի թիվ 13 հիմնական դպրոցի թիմերի միջև 1/8 եզրափակչի հանդիպմանը, որում կապանցի դպրոցականները լարված […] ...
18:55 19.06.2025
Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով համաժողովինՎարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. դեպի համագործակցության նոր հորիզոններ» խորագրով հայ-վրացական փորձագիտական 2-րդ համաժողովին: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խոսել է Հայաստան-Վրաստան վերջին տարիների հարաբերությունների մասին և գոհունակությամբ արձանագրել, որ երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են: «Անցած տարի Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերության հռչակագիրը։ Սա ցույց է տալիս, որ մեր […] ...
18:46 19.06.2025
Հրդեհ՝ Իջևան քաղաքումՀունիսի 19-ին՝ ժամը 14:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մետաղագործների փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մետաղագործների փողոցում գտնվող տներից մեկին մոտակա մառանում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 15:44-ին: Այրվել […] ...
18:36 19.06.2025
Աշխարհի լավագույն դարպասապահներըԲրիտանական հանրահայտ FourFourTwo պարբերականը ներկայացրել է իր վարկածով աշխարհի լավագույն դարպասապահներին։ Ցանկը գլխավորել է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։ Նրան հաջորդում են Ալիսոն Բեկերը («Լիվերպուլ») և Դավիդ Ռայան («Արսենալ»)։ Աշխարհի լավագույն դարպասապահներն` ըստ FourFourTwo-ի 1. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ), 2. Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»), 3. Դավիդ Ռայա («Արսենալ»), 4. Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»), 5. Յան Զոմեր («Ինտեր»), 6. […] ...