20:48 15.09.2018
Շիրակի մարզի Ջրառատ համայնքում 6-րդ դարի եկեղեցին գյուղի բարերարների աջակցությամբ վերականգնվում է: Ու սա առիթ է դարձել Սուրբ Մինաս եկեղեցու, գյուղի ու գյուղացիների պատմությունների համադրման ու բնակատեղիի հին եւ նոր պատմությունը տարանջատելու համար:
Ջրառատը 1828-ին վերաբնակեցրել են Ալաշկերտից գաղթած հայերը, իսկ կիսավեր եկեղեցին փաստում է՝ գյուղի տարածքում ավելի վաղ թվագրության բնակավայր է եղել: Սուրբ Մինաս եկեղեցու մասին պահպանված միակ տեղեկությունը կարելի է գտնել սովետական Հայկական սովետական հանրագիտարանում: Այստեղ նշված է, որ գյուղում պահպանվել են եկեղեցու ավերակները եւ որ այն խաչաթեւ գմբեթավոր հուշարձանների ենթատիպին է պատկանում:
Սուրբ Մինասի վերակառուցման մասին տեղեկություններ չկան: Միայն հայտնի է, որ դրա կառուցման եւ Ջրառատ գյուղի վերաբնակեցման տարեթվերը չեն համընկնում: Ջրառատցիներն այս տարածքում հիմնավորվել են 1800-ականների վերջին, մինչդեռ եկեղեցին դրանից 13 դար առաջ է կառուցվել:Գյուղի հին եկեղեցին ավերակ չի մնա : Մեկ տարի է` վերակառուցման աշխատանքներ են կատարվում: Ու արդեն շինարարությունը գմբեթի հատվածին է հասել: Հենց գմբեթի ու արտաքին նիստերի լուծումներով է Ջրառատի եկեղեցին տարբերվում նույն ժամանակաշրջանին թվագրվող նմանատիպ կառույցներից:ի տարբերություն Հայաստանի գմբեթավոր եկեղեցիների` այն վեցանիստ է: Եկեղեցու վերակառուցումը որոշակի փոփոխություններ է նախատեսում տարածքում: Այն 16 մետր բարձրություն է ունենալու եւ որպեսզի տեսանելի լինի գյուղի բոլոր ծայրերից հարակից անասնագոմն են ապամոնտաժել, տանտիրոջ համար նորը կառուցել, հիմա էլ բնակելի տունն է խանգարում: Դանիելյանների տան մի անկյունում է գտնվում սրբատեղին, որը 1800-ականներին է կառուցվել եւ գյուղում հայտնի է՝ Ամենափրկիչ անունով : Եկեղեցու անգործության տարիներին այստեղ են գյուղացիները մոմ վառել ու աղոթել: Նոր տուն կառուցելուն ընտանիքը դեմ չէ, բայց սրբատեղին տեղափոխել չեն համաձայնում:
«Բարերարները համաձայնել են սրբատեղին նույն տեղում ամրացնել, բարեկարգել, իսկ ընտանիքի համար նոր տուն կկառուցվի, որը հնարավորություն կտա եկեղեցու տարածքը բարեկարգել »,- Shantnews.am -ի հետ զրույցում նշել է Ջրառատի վարչական ղեկավար Ահարոն Ոսկանյանը:
Տեղափոխության ավելի բարդ գործընթաց եկեղեցու հետնամասում գտնվող գերեզմանատանն է սպասվում: 1800-ականների շիրիմներից մի քանիսը եւս խանգարում են բակի բարեկարգմանը: Հին գերեզմանները հուշարձան չեն համարվում : Գյուղապետարանը նոր տարածք է տրամադրելու վերաթաղումների համար:
23:59 25.07.2025
Վերջին տարիներին գլոբալ երաշտների աճ է նկատվում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել վերջին տարիներին նկատվող գլոբալ երաշտների աճի տեմպերի մասին: ՄԱԿ-ի կողմից աջակցվող նոր զեկույցի համաձայն՝ մարդկության պատմության ընթացքում ամենամասշտաբային և ավերիչ երաշտներից մի քանիսը տեղի են ունեցել 2023 թվականից ի վեր, որոնք պայմանավորված են կլիմայի փոփոխությամբ և ցամաքային ու ջրային ռեսուրսների վրա անդադար ճնշմամբ: «Երաշտի թեժ կետերը աշխարհում […] ...
23:51 25.07.2025
«Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն էՇրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկում դեղին ջրաշուշանի (դեղին կոկոռ) ծաղկման շրջանն է: Դեղին կոկոռը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում: ՀՀ-ում դեղին կոկոռը աճում է Շիրակի (Ախուրյան) և Լոռու (Ստեփանավան) մարզերի միջին լեռնային գոտիների դանդաղահոս գետերում և կանգուն ջրերում ու լճակներում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հորդորում են՝ չվնասել այս եզակի բուսատեսակը, չքաղել ու չվնասել […] ...
23:48 25.07.2025
Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնումՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը որոշում է ստորագրել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ամենամյա արձակուրդի մի մասը տրամադրելու մասին։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ 1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար […] ...
23:46 25.07.2025
Lուսացույցների գործարկում՝ Բագրևանդ փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկումԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 28-ից Բագրևանդի փողոցի և Ձորաղբյուր (Տ-6-29) ավտոճանապարհի խաչմերուկում՝ «Ռոյալ Երևան» ռեստորանի մոտ, երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: ...
23:44 25.07.2025
«Խոսրովի անտառ» արգելոցն այս կիրակի փակ կլինի այցելուների համարՀաշվի առնելով հանրապետության տարածքում հրդեհավտանգ ժամանակահատվածը և արգելոցի տարածքում առկա խիտ խոտածածկույթը՝ տեղեկացնում ենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 27-ին փակ կլինի ցանկացած տեսակի այցելությունների համար: Այս մասին հայտնել են շրջակա միջավայրի նախարարությունից: «Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք՝ պետական արգելոցի հարակից տարածքներում պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները՝ չնետել այրվող լուցկի, […] ...
23:42 25.07.2025
Բանակցություններ՝ ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև աջակցության տրամադրման համաձայնագրի շրջանակում 2026-2028 թթ. ծրագրի շուրջՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանը և միջազգային համագործակցության վարչության պետ Միլենա Հովհաննիսյանը Մոսկվայում հանդիպել են ՌԴ ֆինանսների նախարարության գիտահետազոտական ֆինանսական ինստիտուտի տնօրեն Գլեբ Պոկատովիչի և հաստատության այլ ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում բանակցություններ են ծավալվել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև Ռուսասատանի Դաշնության կողմից […] ...