19:21 15.09.2018
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր որպես քաղաքական գործոն գոյություն չունի: Այս մասին նա նշեց SHANTNEWS.am-ի հետ զրույցում:
«Ռոբերտ Քոչարյանը, քանի մեկուսացված չէ հասարակությունից, կարող է վնաս հասցնել, ընդ որում` ոչ այնքան իշխանությանը, որքան Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց նա:
Հարցին` կարո՞ղ է նա դառնալ համախմբող գործոն, Մեհրաբյանն արձագանքեց, որ նա կարող է համախմբել նրանց, որոնք «քաղաքական գործոն չեն»:
Անդրադառնալով պարբերաբար քննարկվող տեսակետին, թե երկրորդ նախագահի շուրջը կարող է համախմբվել նաև Հանրապետական կուսակցությունը, փորձագետը շեշտեց` կարող են համախմբվել հանրապետականի որոշ սեգմենտներ, որովհետև հանրապետականը ներկայում, որպես միասնական գործոն, այլևս գոյություն չունի:
«Հանրապետականի առանձին սփոյլեր-սեգմենտներ, այո՛, կարող են նաև միավորվել Ռոբերտ Քոչարյանի շուրջ, բայց քաղաքական գործոնի կարող է չձգեն, իսկ նրա` հասարակությունից մեկուսացմամբ այս ամենը ուղղակի հօդս կցնդի»,- նշեց նա:
Հարցին` համապետական ընտրություններին մասնակցելու պարագայում, հատկապես` եթե միացող այլ ուժեր էլ լինեն, ի՞նչ շանսեր կարող է ունենալ երկրորդ նախագահը, Մեհրաբյանը պատասխանեց, որ այդ իմաստով շատ բան կախված է լինելու կառավարության հակաքայլերից, հակաքայլերի արդյունավետությունից ու նաև քաղաքական հաջողություններից: Ամեն դեպքում, փորձագետը բացառում է, որ երկրորդ նախագահը հանրային աջակցություն կստանա, քանի որ կարծում է, որ հասարակական ընկալումները Քոչարյանի և նրան սատարող խմբակների նկատմամբ ընդգծված նեգատիվ են:
Խոսելով դրսի ուժերի, մասնավորապես` Ռուսաստանի սատարմամբ ինչ-ինչ հաջողությունների հասնելու նրա հնարավորությունների մասին, Մեհրաբյանը նշեց.
«Նա կփորձի դա վերածել արտաքին քաղաքական ճնշման գործիքի, բայց չեմ կարծում, որ հաջողի, որովհետև Ռուսաստանը ներկայում ավելի շատ շահագրգռված է աշխատել Հայաստանի առկա իրողությունների հետ, մանավանդ` հաշվի առնելով, որ Ռուսաստանը հիմա այնքան խնդիրներ ունի, որ Հայաստանն իր համար առաջնահերթություն չէ այս պահին, և փառք Աստծո: Ավելին ասեմ, մենք պիտի ձգտենք հասնել նրան, որ Ռուսաստանը մեզ վրա առանձնապես չսևեռվի, Հայաստանը դիտարկի որպես երրորդական, չորրորդական, տասներորդական ուղղություն. ինչքան մեզնից հեռու մնա, այնքան լավ»:
Փորձագետը կարևորեց քաղաքական դաշտի կարգավորումը` համապետական ընտրությունները հնարավորինս արագ կազմակերպելով:
«Ներկայիս պառլամենտը շուտափույթ պետք է ցրվի, որքան հնարավոր է շուտ, օրենքով չարգելված ցանկացած եղանակով, իսկ եթե օրենքն էլ դա չի նախատեսում, ապա լրացում կատարել և անել դա»,- ասաց նա:
Երևանի ավագանու ընտրությունը, ըստ Մեհրաբյանի, համապետական ընտրություններից առաջ ստուգատես էր քաղաքական ուժերի համար: Փորձագետի կարծիքով` արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի պայքարում իշխող կուսակցության հաջողության հարցում շատ բաներ կախված է լինելու նախ նրանից, որ կառավարությունն իր ընթացքի տեմպը չկորցնի, նաև քաղաքական հաջողություններից:
«Սա ինչ-որ տեղ հեծանիվ քշելու պես բան է, երբ ուզում ես հավասարակշռություն պահպանել, պետք է արագ ընթանաս, եթե կանգնես` կընկնես»,- ասաց նա:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...