15:30 03.10.2024
Կառավարությունը սահմանել է ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից կինեմատոգրաֆիայի ազգային մարմին ներկայացնելու կարգը: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում կարգավորված չեն հայկական ֆիլմերի հեռուստատեսային և կինոթատրոնային ցուցադրումները, ինչը խոչընդոտում է կինոոլորտի տնտեսավարմանն ու եկամուտների գեներացմանը, գործունեության թափանցիկության ապահովմանը՝ ոլորտի շահառու կազմակերպությունների և անձանց համար, վարձույթի շուկայի համակարգմանը, որն իր հերթին չեզոքացնում է հայկական ֆիլմերի կինովարձույթի արդյունքների հաշվառումը, ֆիլմերի վարկանիշների նշագրումը, միաժամանակ նպաստելով ֆիլմերի տարածման կամայական իրավակարգավորումներին և ստվերային շուկայական հարաբերությունների աճին: Ֆիլմարտադրությունը փոխկապակցված է շուկայի պահանջարկի հետ, սակայն ֆիլմերի ցուցադրությունների վերահսկման, եկամուտների, հանդիսատեսի քանակի, վաճառված տոմսերի, ֆիլմի պատճեններ քանակի մասին տեղեկատվական համակարգի բացակայության պատճառով շուկան անկառավարելի է և չի նպաստում սպառողի շահերին:
Կինոցուցադրման բնագավառում չի վերահսկվում կինոթատրոնների տոմսային համակարգը, որում առկա տեղեկությունը անհամատեղելի է իրականության հետ: Տվյալ համակարգը թույլ է տալիս չունենալով միասնական տոմսային համակարգ առանց վաճառք իրականացնելու ստանալ տոմսերի վաճառքի վերաբերյալ տվյալներ կինոթատրոնների գործող տոմսային համակարգից: Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թ.-ի հունվարի 1-ից, քանի որ նշված տվյալների մուտքագրման նպատակով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգը ստեղծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է սահմանել տվյալ համակարգի տեխնիկական չափորոշիչները, այնուհետև հայտարարել մրցույթ, ինչպես նաև համակարգի ստեղծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսել 2026 թ.-ի միջնաժամկետ ծախսային ծրագրերում:
Միասնական տեղեկատվական համակարգի ներդրման նպատակն է շուկայի պահանջարկի և տնտեսական արդյունավետության վերլուծությունը, ոլորտում շահագրգիռ կազմակերպությունների և սպառողների համար գործունեության թափանցիկության ապահովումը, բիզնես գործընթացների թվայնացումը, որը կնպաստի պետություն-մասնավոր փոխգործակցությանը, կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականության մշակման և իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հասանելիության ապահովումը, ազգային ֆիլմերի ցուցադրման արդյունքային ցուցանիշների հավաքագրումը, և դրանց համար փոխշահավետ և բարենպաստ պայմանների ապահովումը: Համակարգի կիրառումը պետք է լինի պարտադիր բոլոր տեսակի ցուցադրությունների համար՝ հիմնվելով վարձութային վկայականի տվյալների վրա:
15:50 30.07.2025
Ինդոնեզիայի ափամերձ շրջաններում հայտարարվել է տարհանումԻնդոնեզիայի իշխանությունները հայտարարել են երկրի հինգ նահանգների ափամերձ շրջանների բնակիչների տարհանման մասին՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի հայտարարման կապակցությամբ, հաղորդում է Antara գործակալությունը ՝ հղում անելով Աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությանը։ Գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Սուլավեսի, Գորոնտալո, Հյուսիսային Մալուկու, Պապուա և Արևմտյան Պապուա նահանգների ափամերձ շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվում լքել իրենց […] ...
15:37 30.07.2025
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել 36-ամյա դարպասապահի հետ«Բավարիայի» մամուլի ծառայությունը հայտարարել է դարպասապահ Սվեն Ուլրայխի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին։ 36-ամյա դարպասապահի նոր պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ուլրայխը «Բավարիայի» կազմում է 2015 թվականից։ 2024/25 մրցաշրջանում նա 2 խաղում բաց է թողել նույնքան գոլ։ ...
15:25 30.07.2025
Վայոց ձորի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՀուլիսի 26-ին Գլաձոր գյուղի մի բնակիչ Քրեական ոստիկանության մարզային վարչությունում տվել է հաղորդում, որ վերջին ամսվա ընթացքում, երբ տանը մարդ չի եղել, պատուհանի ապակին հանել են, մուտք են գործել տուն, խառնել իրերը, վնասել երկու հեռուստացույց, ռադիոընդունիչ և լվացքի մեքենա, հավաքած տարատեսակ իրերը լցրել պոլիէթիլային տոպրակների և պայուսակի մեջ, թողել մուտքի դռան մոտ ու հեռացել։ Ձեռնարկված […] ...
15:12 30.07.2025
Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդինՀուլիսի 20-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Երևան քաղաքի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 5 բնակիչ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 23․00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն […] ...
14:58 30.07.2025
Տոպուրիա, ապացուցի՛ր, որ Արմանից լավն ես. Փոլ ՖելդերUFC-ի նախկին մարտիկ Փոլ Ֆելդերն իր կարծիքն է արտահայտել Իլյա Տոպուրիայի դիրքորոշման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Sport24-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա Արման Ծառուկյանին: «Ծառուկյանը թիվ մեկ հավակնորդն է։ Թողնել գոտին առանց մենամարտելու, իսկապե՞ս: Դա արդեն չափազանց է։ Հաճախ ասում են, որ մարտիկների […] ...