13:08 07.10.2024
Հոկտեմբերի 4-ին և 5-ին Ֆրանսիայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի ավանում կայացավ հայազգի անվանի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի լուսանկարների ցուցադրությունը՝ նվիրված Շառլ Ազնավուրին՝ «Ազնավուրը՝ Ռոժե Կասպարյանի աչքերով» խորագրով:
Ռոժե Կասպարյանը ֆրանսիական հասարակության լայն շրջանակներում հայտնի է դարձել հատկապես 60-ական թվականների ինչպես ֆրանսիացի, այնպես էլ անգլոսաքսոն աշխարհահռչակ աստղերի իր լուսանկարներով, որոնց համար արժանացել է «60-ական թվականների լավագույն հայացք» տիտղոսին։ Նրա օբյեկտիվում հավերժացել են Բիթլզը, Ռոլինգ Սթոունզը, Էդիթ Պիաֆը, Ժակ Բրելը, Սերժ Գենսբուրգը, Ջոնի Հոլիդեյը, Սիլվի Վարդանը և այլք։
Շառլ Ազնավուրին նվիրած մի քանի տասնյակ լուսանկարներներ ներառող տպավորիչ շարքը հանդիսանում է աշխարհահռչակ արտիստի կյանքի յուրօրինակ հետագիծ՝ նրա հարուստ և երկարամյա ստեղծագործական ուղու՝ հավերժացված բազում հուզիչ և խորհրդանշական պահերով:
Ցուցադրության կապակցությամբ ավանում անցկացվեց քննարկում, որի ժամանակ խոսքով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ռոժե Կասպարյանի դուստրը՝ լուսանկարիչ Լիդիա Կասպարյանը: Քննարկմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Դանիել Դանիելյանը:
Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը խորհրդանշական համարեց Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ ֆրանսահայ մեծանուն արտիստին նվիրված ցուցադրության անցկացումը Ֆրանկոֆոնիայի ավանի շրջանակներում՝ ընդգծելով նրա մեծ հռչակը ֆրանկոֆոն աշխարհում, «ֆրանսերեն լեզվի դեսպան » պատվավոր տիտղոսին արժանանալը՝ ֆրանսերեն լեզվի տարածմանը բերած իր մեծ նպաստի համար, ինչպես նաև այն բացառիկ դերակատարությունը, որ իրեն միաժամանակ՝ 100 տոկոս հայ և 100 ֆրանսիացի համարող աշխարհահռչակ երգիչն ունեցել է հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում։
Դեսպանը բարձր գնահատեց նաև ֆրանսահայ անվանի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի հարուստ և ինքնատիպ լուսանկարչական ժառանգությունը, որը հատկապես վերջին տարիներին, համալրվել է Հայաստանին, հայկական բնաշխարհին և պատմամշակութային ժառանգությանը նվիրված հարուստ լուսանկարչական անդրադարձերով։
Ցուցադրությանը զուգահեռ Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավարում ներկայացվեց նաև Հայաստանի մշակութային ժառանգությունը՝ եռաչափ սկանավորման միջոցով: Հպման էկրաններով և վիրտուալ իրականության սաղավարտներով «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հնրավորություն ընձեռեց ավանի այցելուներին նորագույն տեխնոլոգիաների միջոցով տեսնելու և ճանաչելու Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը:
Ֆրանկոֆոնիայի ավանի շրջանակներում ելույթով հանդես եկավ նաև ֆրանսահայ «Երազ» համույթը՝ ներկայացնելով հատվածներ Շառլ Ազնավուրին և Հայաստանին նվիրված պարային ներկայացումներից:
16:00 30.07.2025
Օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող օրենսդրության լավարկումը՝ ՆԳՆ-ում ընթացող համապարփակ բարեփոխումների առանցքային բաղադրիչներից․ հանրային քննարկումՕպերատիվ-հետախուզական գործունեությանը վերաբերող օրենսդրության վերանայումն ու կատարելագործումը ՆԳ նախարարության ոստիկանությունում իրականացվող համապարփակ բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված առանցքային բաղադրիչներից է։ Այն ենթադրում է վերանայել օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտը և մշակել լիովին նոր օրենսդրական փաթեթ։ Այդ նպատակով ՆԳ նախարարությունն ու Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը համատեղ իրականացրել են փորձագիտական գնահատում՝ նախանշելով օրենսդրության լավարկմանը վերաբերող ուղիները։ Նախաձեռնության շրջանակներում հուլիսի 24-ին տեղի է […] ...
15:50 30.07.2025
Ինդոնեզիայի ափամերձ շրջաններում հայտարարվել է տարհանումԻնդոնեզիայի իշխանությունները հայտարարել են երկրի հինգ նահանգների ափամերձ շրջանների բնակիչների տարհանման մասին՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամիի սպառնալիքի հայտարարման կապակցությամբ, հաղորդում է Antara գործակալությունը ՝ հղում անելով Աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությանը։ Գործակալությունը հայտնել է, որ Հյուսիսային Սուլավեսի, Գորոնտալո, Հյուսիսային Մալուկու, Պապուա և Արևմտյան Պապուա նահանգների ափամերձ շրջանների բնակիչներին խորհուրդ է տրվում լքել իրենց […] ...
15:37 30.07.2025
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել 36-ամյա դարպասապահի հետ«Բավարիայի» մամուլի ծառայությունը հայտարարել է դարպասապահ Սվեն Ուլրայխի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին։ 36-ամյա դարպասապահի նոր պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Ուլրայխը «Բավարիայի» կազմում է 2015 թվականից։ 2024/25 մրցաշրջանում նա 2 խաղում բաց է թողել նույնքան գոլ։ ...
15:25 30.07.2025
Վայոց ձորի քրեական ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՀուլիսի 26-ին Գլաձոր գյուղի մի բնակիչ Քրեական ոստիկանության մարզային վարչությունում տվել է հաղորդում, որ վերջին ամսվա ընթացքում, երբ տանը մարդ չի եղել, պատուհանի ապակին հանել են, մուտք են գործել տուն, խառնել իրերը, վնասել երկու հեռուստացույց, ռադիոընդունիչ և լվացքի մեքենա, հավաքած տարատեսակ իրերը լցրել պոլիէթիլային տոպրակների և պայուսակի մեջ, թողել մուտքի դռան մոտ ու հեռացել։ Ձեռնարկված […] ...
15:12 30.07.2025
Կոտայքի քրեական ոստիկանները հայտնաբերել են տղամարդկանց մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդինՀուլիսի 20-ի գիշերը ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Երևան քաղաքի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 5 բնակիչ։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 23․00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն […] ...