Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի նիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի նիստ

15:16 11.10.2024

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի նիստ։

Ներկայացվել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը, որը խմբագրվել է նախորդ քննարկումների հիման վրա։

Կոմիտեի մշակած նախագծի նպատակն է մայրաքաղաքի համաչափ զարգացմանը զուգընթաց պահպանել փոքր կենտրոնի ճարտարապետական դիմագիծը:

«Կոմիտեն նպատակ ունի մասնագիտական հանրության աջակցությամբ վերջնարդյունքին հասցնելու մանրակրկիտ աշխատանք պահանջող և մայրաքաղաքի հիմնական միջուկը հետագա ձևափոխումից պաշտպանող նախաձեռնությունը։ Ուստի շատ եմ կարևորում բոլորիդ կարծիքը և առաջարկությունները, որոնք ընդգրկվելու են նախագծում»,-նշել է Եղիազար Վարդանյանը։

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է կանոնակարգել Երևանի փոքր կենտրոնի առանձնահատկություններից բխող քաղաքաշինական գործունեության իրականացման պայմանները, «բեռնաթափել» կենտրոնը, կարգավորել կառուցապատման խտությունը։

Կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը մանրամասնել է, որ նախագծով մեծ տեղ է հատկացվում պատմամշակութային հուշարձանների, կանաչ գոտիների պահպանմանը, վարչական շրջանների համաչափ զարգացմանը, կառուցապատման ծրագրերի վերաբերյալ հանրության իրազեկմանը։ Հստակեցվում են սահմանափակումները, ծրագրերի համաձայնեցման ընթացակարգերը, ապահովվում է կապը գլխավոր հատակագծի և քաղաքաշինական մյուս փաստաթղթերի հետ։

Քաղաքաշինական խորհրդի անդամները կարևորել են նախագծի օր առաջ հաստատումը։ Նրանք ներկայացնելու են իրենց առաջարկները, որոնց հիման վրա լրամշակված նախագիծն ուղարկվելու է շահագրգիռ բոլոր կառույցներին, ինչպես նաև դրվելու է հանրային քննարկման։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարը Նաումբուրգ քաղաքում մասնակցել է ՀՀ կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը

21:14 14.06.2025

ՏԿԵ նախարարը Նաումբուրգ քաղաքում մասնակցել է ՀՀ կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Նաումբուրգ քաղաքում մասնակցեցի Հայաստանի Հանրապետության կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ

21:00 14.06.2025

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ: Օրակարգային առաջին հարցով քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքի և «Ականատես» դիտորդական առաքելության կողմից վեր հանված խնդիրները, ընտրական հանցագործությունների քննության ընթացքը: Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի […] ...

Հայ թենիսիստները անհաջող են մասնակցում Դևիսի գավաթի խաղարկությանը

20:30 14.06.2025

Հայ թենիսիստները անհաջող են մասնակցում Դևիսի գավաթի խաղարկությանը

Թենիսի Հայաստանի հավաքականը Դևիսի գավաթի խաղարկության երրորդ ենթախմբում ևս երկու պարտություն է կրել։ Երրորդ ու չորրորդ տուրերում միևնույն` 0-3 հաշվով մեր թենիսիստները պարտվել են համապատասխանաբար Չեռնոգորիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի թիմերին։ Հայ թենիսիստները առաջին երկու խաղերում էլ նույն հաշվով պարտվել էին Մոլդովային ու Լատվիային։ Հայաստանի հավաքականը մրցաշարի վերջին` 5-րդ տուրում կմրցի Մալթայի թիմի դեմ։ Հայաստանից մրցաշարին […] ...

Չինաստանը անընդունելի է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները

19:05 14.06.2025

Չինաստանը անընդունելի է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումները

Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները հատկապես անընդունելի են այն ժամանակ, երբ աշխարհը փնտրում է իրանական միջուկային խնդրի քաղաքական լուծում, շաբաթ օրը իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ Վան Ին շաբաթ օրը նախ հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ , որից հետո հեռախոսազրույց է ունեցել Սաարի […] ...

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը պետք է կանգնեցվի

18:05 14.06.2025

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելը պետք է կանգնեցվի

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տարածաշրջանի անվտանգության համար անհրաժեշտ է կանգնեցնել Իսրայելին։ «Նախագահ Էրդողանն ասել է, որ Իսրայելը ՝ (վարչապետ Բենիամին Նեթանյահուի) գլխավորությամբ, տարածաշրջանի կայունության և անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն է, որ նա դա ևս մեկ անգամ ցույց տվեց Իրանի վրա հարձակումով, և […] ...

Նեթանյահուն սպառնալից հայտարարություններ է արել՝ ուղղված Իրանին

17:29 14.06.2025

Նեթանյահուն սպառնալից հայտարարություններ է արել՝ ուղղված Իրանին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը շուտով կհայտնվեն Թեհրանի երկնքում՝ իրանական ռեժիմի «բոլոր թիրախներին» հարվածելու համար։ «Շատ մոտ ապագայում դուք կտեսնեք Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ Թեհրանի երկնքում․ մենք կհարվածենք այաթոլլաների ռեժիմի յուրաքանչյուր օբյեկտին և յուրաքանչյուր թիրախին», – ասել է նա ժողովրդին ուղղված տեսաուղերձում։ ...

BACK_TO_TOP