18:11 11.10.2024
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել «ԵՄ-Հայաստան մշակութային կապերի ամրապնդում» խորագրով աշխատաժողովը, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համագործակցությամբ կազմակերպել էր Եվրոպական միությունը:
Նախօրեին աշխատաժողովի մեկնարկի հանդիսավոր ընդունելությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, իսկ այսօր մեկնարկած աշխատաժողովին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը:
Աշխատաժողովի նպատակն է ապահովել զարգացման գործընկերների և քաղաքացիական հասարակության մասնակցությունը ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագրի, ինչպես նաև Հայաստան-ԵՄ մշակույթի ոլորտում համագործակցության աշխատանքային պլանի լրամշակումը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և նշել, որ սա մշակույթի ոլորտում համագործակցության զարգացման որակապես նոր փուլ թևակոխելու հնարավորություն է, որը կդրսևորվի ինչպես Եվրոպական միության կողմից տարածաշրջանային և Հայաստանին ուղղված ծրագրերի, այնպես էլ Եվրոպական միության անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափով միջմշակութային կապերի ընդլայնմամբ: Խոսելով, մասնավորապես, առաջին բաղադրիչի մասին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է ստեղծարար արդյունաբերության ոլորտում ԵՄ աջակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կողմից իրականացվող և ներկայում ավարտին մոտեցող «Կատապուլտ» ծրագիրը՝ նշելով, որ նախարարությունը շահագրգիռ է ստեղծարար արդյունաբերության ոլորտում նոր բազմամյա ծրագրի կյանքի կոչմամբ, ինչպես նաև Ստեղծագործ Եվրոպա հայաստանյան գրասենյակի ընդլայնմամբ, որպեսզի այն իր մեջ ներառի նաև մեդիա բաղադրիչը, որի ներդրման ուղղությամբ ներկայում համապատասխան միջգերատեսչական ջանքեր են գործադրվում:
Անդրադառնալով երկրորդ բաղադրիչին՝ ԵՄ անդամ երկրների հետ կապերի ընդլայնմանը, Արթուր Մարտիրոսյանը մատնանշել է Շվեդիայի արվեստի դրամաշնորհների կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացվող «ArtNexus» ծրագրի օրինակը՝ կարևորելով նաև գերմանական «Գյոթեի ինստիտուտի», Ֆրանսիական ինստիտուտի, իտալական «Դանթե Ալիգիերի» կենտրոնի և այլ եվրոպական գործընկերների դերը: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է մշակույթի զարգացման նմանօրինակ երկկողմ ծրագրերի իրականացումն Եվրոպական միության անդամ բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Հայաստանում ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն չունեցող դեսպանատների հետ համագոյակցությամբ:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է աշխատաժողովի անցկացումն ինչպես զարգացման գործընկերների հետ մշակույթի ոլորտում երկխոսության հարթակի ապահովման տեսանկյունից, այնպես էլ ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության վերանայման շրջանակում մասնակցային գործընթացի ապահովման տեսանկյուններից՝ համոզմունք հայտնելով, որ աշխատաժողովի արդյունքները կօգտագործվեն ինչպես ռազմավարության վերանայման համար, այնպես և կուղղորդեն Եվրոպական միությանը և անդամ երկրներին մշակույթի ոլորտում բազմակողմ և երկկողմ համագործակցության օրակարգի առումով։
«Մշակույթը հայ և եվրոպական ինքնության սրտում է, այն անհրաժեշտ է կյանքի որակի, սոցիալական և տնտեսական զարգացման համար: Քանի դեռ Եվրամիությունն ու Հայաստանը ձևակերպում են նոր ու հավակնոտ գործընկերության օրակարգը և իրականացնում Հայաստանի դիմակայության և զարգացման, 270 մլն եվրո արժողությամբ պլանը, կարևոր է արձանագրել, թե ինչպես են մշակույթն ու ստեղծարար արդյունաբերությունը նպաստում Հայաստանի կայուն աճին ու բրենդավորմանը, ինչպես նաև մարդկանց միջև կապերի ձևավորմանը»,- ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:
Աշխատարանի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության գերակայությունները և նպատակները, մասնավորապես՝ մշակութային ժառանգության ոլորտում: Նախարարի տեղակալը մատնանշել է ոլորտի զարգացման ուղղություններն ու թիրախները, ներկայացրել ծրագրային ուղղությունները, ինչպես նաև ոլորտում իրականացված քաղաքականության արդյունքային ցուցանիշները մինչև 2027 թվականը:
Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկայացրել է ՀՀ մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թթ. ռազմավարության նպատակները ժամանակակից արվեստի և ստեղծարար արդյունաբերության ոլորտում: Նա անդրադարձել է մշակութային և ստեղծարար ոլորտների արդիականացմանը, մշակութային հասանելիությանը և ներառականությանը, հասարակության ստեղծարար ընդգրկվածության ապահովմանը մշակութային կյանքին, ինչպես նաև մշակույթի և արվեստների դերի ընդլայնմանը երկրի կայուն զարգացման գործընթացներում:
Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարանների տնօրեններ, մշակույթի և ստեղծարար արդյունաբերության ոլորտների կազմակերպությունների ներկայացուցիչներ:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...