ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է 2025 թ. բյուջետային հատկացումներն ու իրականացվելիք միջոցառումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+20.09 oC

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է 2025 թ. բյուջետային հատկացումներն ու իրականացվելիք միջոցառումները

13:52 30.10.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` հոկտեմբերի 30-ի համատեղ նիստում Վլադիմիր Վարդանյանի եւ Ծովինար Վարդանյանի նախագահությամբ շարունակվել են գալիք տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի վերաբերյալ քննարկումները:

«ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի նախագծով Ազգային ժողովի աշխատակազմին իր ծախսային ծրագրի իրականացման մասով հատկացվել է մոտ 7,1 մլրդ դրամ»,- ներկայացնելով 2025 թվականի բյուջեի նախագծով օրենսդիր մարմնի համար նախատեսված ֆինանսական հատկացումներն ու իրականացվելիք միջոցառումները` նշել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

«ՀՀ Ազգային ժողովի գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններե միջոցառման համար նախատեսված է 6 մլրդ դրամ, աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման համար` 1,3 մլն դրամ: Ազգային ժողովի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման գծով նախատեսվում է հատկացնել 151,3 մլն դրամ»,- ընդգծել է Դավիթ Առաքելյանը եւ հավելել, որ այդ միջոցառման մասով նախորդ տարվա բյուջեի համեմատ գումարի ավելացումը պայմանավորված է Ազգային ժողովի համար ՄԱԿ-ի կողմից իրականացվող «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» երկրորդ ծրագրի համաֆինանսավորմամբ:

Զեկուցողի խոսքով միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարների գծով կհատկացվի 114,5 մլն դրամ: Այս համատեքստում ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը տեղեկացրել է, որ այժմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ԱՍԵԱՆ միջխորհրդարանական վեհաժողովում պաշտոնապես ունի դիտորդի կարգավիճակ: «ԱՍԵԱՆ վեհաժողովի անդամակցության վճարը կազմում է 7,5 հազար եվրո, որը չի ներառվել մեր կողմից ներկայացված բյուջետային հայտում` փաստաթղթերի ներկայացման ժամկետներով պայմանավորված»,- հայտնել է Դավիթ Առաքելյանը:

«Աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներինե միջոցառման համար նախատեսվում է հատկացնել 520,7 մլն դրամ: Ազգային ժողովի տեխնիկական հագեցվածության բարելավմանը կուղղվի 257,6 մլն դրամ: Նախատեսվում է վերազինել ԱԺ հերթական նիստերի ուղիղ եթերն ապահովող տեսախցիկները:

Անդրադառնալով 2025 թվականին իրականացվելիք աշխատանքներին` ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը նշել է, որ հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել 97.4 մլն դրամի ընթացիկ նորոգման աշխատանքներ:

Խոսելով միջազգային կառույցների հետ համագործակցությունից` զեկուցողը նշել է, որ գործընկեր կազմակերպությունների հետ փոխգործակցությունը կլինի շարունակական:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը կարեւորել է Ազգային ժողովում իրականացվող բարեփոխումները պատգամավորների եւ աշխատակազմի համար ժամանակակից աշխատանքային միջավայր ապահովելու տեսանկյունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի զենք պահելու դեպք են բացահայտել

23:21 21.05.2025

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապօրինի զենք պահելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ապօրինի զենք պահելու և կրելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին մայիսի 19-ին: Կոմիտասի պողոտայի բակերից մեկում նրանք ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին 18-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց ատրճանակ, փամփուշտատուփ և 5 փամփուշտ։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում […] ...

Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում

23:15 21.05.2025

Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝ գնդապետ Համլետ Լևոնյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ, գնդապետ Ռուբեն Պապյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար: Այս մասին հայտնել են ՊՆ-ից: ...

Արմավիր քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում

23:10 21.05.2025

Արմավիր քաղաքում մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում

Մայիսի 21-ին, ժամը 19:49-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Hyundai» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան […] ...

Քրեական ոստիկանության միջոցառումներով արձանագրվել է շուրջ 629 մլն ՀՀ դրամի ապօրինի արդյունահանված հանույթի իրացման ծավալ

23:02 21.05.2025

Քրեական ոստիկանության միջոցառումներով արձանագրվել է շուրջ 629 մլն ՀՀ դրամի ապօրինի արդյունահանված հանույթի իրացման ծավալ

ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների շրջանակներում 2024 թվականի նոյեմբերի 1-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում ստեղծվել է Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Վարչության գործառույթներից են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին հակազդելը՝ դրանց կանխմամբ, խափանմամբ ու բացահայտմամբ։ 2024 թվականի նոյեմբերի 1-ից 2025 թվականի մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում վարչության ծառայողների գործունեության արդյունքում Հակակոռուպցիոն […] ...

Թեհրանը կատարել է Բաքվի պահանջը. Ադրբեջանի դեսպանության վրա հարձակվողին գնդակահարեցին

22:53 21.05.2025

Թեհրանը կատարել է Բաքվի պահանջը. Ադրբեջանի դեսպանության վրա հարձակվողին գնդակահարեցին

Թեհրանում իրականացվել է Ադրբեջանի դեսպանության շենքի վրա հարձակում կատարած ահաբեկչի գործով կայացված մահապատժի դատավճիռը: Բաքվում բավարարվա՞ծ են: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս մահապատժի մասին լուրն այսօր առավոտյան տարածեց Իրանի իրավական համակարգի լրատվական պորտալը, բայց ըստ որոշ տեղեկությունների, իրականում վճռի իրականացումը տեղի էր ունեցել դեռ անցած շաբաթ, թե ինչ եղանակով, չի տեղեկացվում. ամենայն […] ...

Մոստովոյն աջակցել է Թիկնիզյանին

22:44 21.05.2025

Մոստովոյն աջակցել է Թիկնիզյանին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 56-ամյա Ալեքսանդր Մոստովոյն աջակցել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, որը դժգոհել էր ռուսական թիմում խաղաժամանակ չստանալուց և ամռանը ակումբը փոխելու ցանկություն էր հայտնել։ «Թիկնիզյանը ճիշտ է, նա թույլ ֆուտբոլիստ չէ, թիմում շատերից ուժեղ է, նաև ձախ ոտքով է խաղում, իսկ Ռուսաստանում քիչ են այդպիսի ֆուտբոլիստներ։ Խճճված իրավիճակ […] ...

BACK_TO_TOP