Անգլիայի ազգային հավաքականի ճամբարից հեռացել է 8 ֆուտբոլիստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+28.09 oC

Անգլիայի ազգային հավաքականի ճամբարից հեռացել է 8 ֆուտբոլիստ

12:30 12.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անգլիայի ազգային հավաքականի ճամբարից հեռացել են 8 ֆուտբոլիստներ, որոնց մեծ մասը առանցքային խաղացողներ են:

Անգլիացիներին Ազգերի լիգայի նոյեմբերյան խաղերին չեն օգնի դարպասապահ Աարոն Ռեմսդեյլը («Սաութհեմփթոն»), պաշտպաններ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը («Լիվերպուլ») և Լևի Քոլվիլը («Չելսի»), կիսապաշտպաններ Դեկլան Ռայսը («Արսենալ»), Ֆիլ Ֆոդենը («Մանչեսթեր Սիթի»), Քոուլ Պալմերը («Չելսի»), Ջեք Գրիլիշը («»Մանչեսթեր Սիթի») և Բուկայո Սական («Արսենալ»):

Նրանց փոխարեն հավաքական են հրավիրվել դարպասապահ Ջեյմս Թրաֆորդը («Բարնլի»), պաշտպաններ Ջարեդ Բրանթուեյթն («Էվերթոն») ու Տինո Լիվրամենտոն («Նյուքասլ»), կիսապաշտպան Մորգան Ռոջերսը («Ասթոն Վիլա») և հարձակվող Ջարոդ Բոուենը («Վեսթ Հեմ»)։

Անգլիացիները նոյեմբերի 14-ին կհյուրընկալվեն Հունաստանի թիմին, իսկ երեք օր անց կընդունեն Իռլանդիայի հավաքականին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են զենք ու ռազմամթերք ապօրինի կրելու մեղադրանքով հետախուզվող անձի

15:29 19.05.2025

Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են զենք ու ռազմամթերք ապօրինի կրելու մեղադրանքով հետախուզվող անձի

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված տվյալները, մայիսի 15-ի ժամը 9.15-ին Վերին Շենգավիթի 11-րդ փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել նույն փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդու: Մայիսի 12-ից նա հետախուզվում էր ապօրինի զենք կրելու և ռազմամթերքի ապօրինի շրջանառության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 12-18-ը

15:20 19.05.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. մայիսի 12-18-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է մայիսի 12-18-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հովտային և նախլեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճը և զարգացումը, լեռնային շրջաններում ավարտվել է հնդավորների ծաղկումը։ Արարատյան դաշտում առաջացել է բանջարանոցային մշակաբույսերի, նախալեռնային շրջաններում՝ կարտոֆիլի ծաղկաբույլերը։ Լեռնային շրջաններում աշնանացան ցորենը շարունակվել է գտնվել ցողունակալման փուլում, տեղ-տեղ առաջացել են ծեղացողունի ներքին հանգույցները, […] ...

Արթուր Գալոյանի առաջին գոլը ՌԴ Պրեմիեր լիգայում

15:12 19.05.2025

Արթուր Գալոյանի առաջին գոլը ՌԴ Պրեմիեր լիգայում

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում Տոլյատիի «Ակրոնը» հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել է Մոսկվայի «Դինամոյին»։ Հյուրերի գոլը 80-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած կիսապաշտպան Արթուր Գալոյանը, որը Պրեմիեր լիգայում կարիերայում առաջին անգամ է դարապսի գրավումով աչքի ընկել։ «Դինամոն» 56 միավորով երրորդն է, «Ակրոնը»` 35 միավորով 9-րդը։   ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 16-19-ը

15:05 19.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 16-19-ը

Բացահայտվել է 224 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 31 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 28 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 25 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 18 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 14 դեպք՝ խուլիգանության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 7 դեպք՝ […] ...

SHANTNEWS

15:00 19.05.2025

SHANTNEWS

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև կապերի ակտիվացման և փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

14:55 19.05.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև կապերի ակտիվացման և փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր

Մայիսի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Խելաշվիլիի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի օրենսդիր մարմինների միջև կապերի ակտիվացման և փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...

BACK_TO_TOP