Վարչապետը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանում թոշակները կարող են բարձրանալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+23.94 oC

Վարչապետը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանում թոշակները կարող են բարձրանալ

14:42 14.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետությունում կա 754 հազար 431 չաշխատող թոշակառու և նպաստառու, որոնց թոշակ է տրվում ընդամենը 768 հազար 547 աշխատող մարդկանց շնորհիվ։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն ունեցած եզրափակիչ ելույթի ժամանակ։

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ բյուջեի ցանկացած քննարկման ժամանակ կարևորագույն հարցերից մեկը կենսաթոշակների հարցն է։

«Պետք է հասկանանք, թե թոշակն ինչպե՞ս է ձևավորվում։ Այսօր ՀՀ-ում կա 754 հազար 431 չաշխատող թոշակառու և նպաստառու։ Այս մարդկանց մենք թոշակ տալիս ենք աշխատող մարդկանց շնորհիվ։ Իսկ Հայաստանում կա ընդամենը 768 հազար 547 աշխատող մարդ»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ մարդկանց թոշակները հնարավոր կլինի ավելացնել միայն այն դեպքում, երբ երկրում աշխատողների թիվը չաշխատողների թվից 60-300 տոկոսով ավելի լինի։

Փաշինյանի դիտարկմամբ՝ Հայաստանում աշխատանքը չի խրախուսվում և անընդհատ պատճառ է փնտրվում՝ հիմնավորելու համար, թե մարդն ինչու պետք է չաշխատի։

«Մենք տասնյակ և հարյուր հազարավոր մարդկանց նպաստ ենք տալիս։ Ասում ենք դու աշխատունակ ես, բայց ոչինչ, մենք քեզ նպաստ կտանք, քո առողջապահության հարցերը կկարգավորենք։ Սա ապապետական մոտեցում է։ Չաշխատող մարդուն մենք ինչո՞ւ ենք փող տալիս», – ասաց վարչապետը՝ այդ հարցը ևս կապելով հասարակության սոցիալ-հոգեբանության հետ։

Վարչապետը կրկնեց, որ մարդկանց թոշակները կարող են բարձրանալ, եթե նրանցից գոնե կրկնակի չափով ավելի մարդ աշխատի։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հաշվարկները ցույց են տալիս, որ եթե վերցնեն միայն պետական կառավարման քաղաքական բլոկի աշխատակիցների աշխատավարձերն ու պարգևավճարները և դնեն թոշակների վրա, ապա թոշակառուների թոշակը կարելի կլինի բարձրացնել ընդամենը 9 հազար դրամով։

«Բայց թոշակառուներն այդ թոշակը չեն ստանա, որովհետև թոշակը հավաքելը և Ա կետից Բ կետ հասցնելը ծախս ունի։ Պետական եկամուտներ չեն հավաքվի, և որքան պետական համակարգը կրճատենք, այնքան ավելի վատ կհավաքվեն թոշակները», – ասաց Փաշինյանը՝ նշելով, որ եթե բոլոր պետական կառույցները կրճատվեն և լուծարվեն, իսկ նրանց աշխատավարձերն ու պարգևավճարներն ուղղվեն թոշակներին, ապա չեն աշխատի ո՛չ դպրոցները, ո՛չ ճանապարհները կկառուցվեն, ո՛չ էլ թոշակառուներն իրենց թոշակը կստանան։ Վարչապետի խոսքով՝ երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ 2023 թվականին նվազագույն թոշակը գերազանցել է պարենային նվազագույն զամբյուղը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթուր Միրանյանի թիմը 53 տարվա ընդմիջումից հետո եվրագավաթի ուղեգիր է նվաճել

19:20 20.05.2025

Արթուր Միրանյանի թիմը 53 տարվա ընդմիջումից հետո եվրագավաթի ուղեգիր է նվաճել

Ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժ» ակումբը, որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը, 1972/73 մրցաշրջանից հետո առաջին անգամ եվրագավաթի ուղեգիր է նվաճել: «Ունիվերսիտատյան» 38 միավորով դուրս է եկել Ռումինիայի Սուպերլիգայի չեմպիոնական փուլ և ապահովել ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր: Միրանյանի թիմն այլևս չի կարող պայքարել չեմպիոնության համար «Ստյաուայի» հետ, սակայն չորրորդ տեղից ներքև չի […] ...

Կենտրոնացեք ձեր աշխանաքային պարտականությունները ավելի լավ  կատարելու վրա․ Աննա Հակոբյան

19:13 20.05.2025

Կենտրոնացեք ձեր աշխանաքային պարտականությունները ավելի լավ կատարելու վրա․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Ինձ դուր է գալիս, որ մարդիկ, որ տարիներով չեն հետեւել իրենց հանրային խոսքին, անցնել են բարեկրթության բոլոր սահմանները, ոտնակոխ են արել բոլոր սրբությունները, չեն խնայել փոքրիկ երախային անգամ, հիմա լացում են, թե Աննա Հակոբյանը էս ինչ է անում, մեզ վիրավորում է։ Սկսել են հիշել […] ...

Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցեր

19:08 20.05.2025

Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցեր

Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), որտեղ հանդիպել է տնօրեն Քլեն Ջերաթսի հետ: Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Քլեն Ջերաթսը նշել է, որ Էստոնիայի արտաքին քաղաքականությանը համապատասխան՝ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական […] ...

Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել  ուշուի Եվրոպայի առաջնությունում

19:00 20.05.2025

Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ուշուի Եվրոպայի առաջնությունում

Ավանդական ուշուի Հայաստանի հավաքականի անդամները 11 ոսկե, 4-ական արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված Եվրոպայի 8-րդ առաջնությունում: Մեծահասակների կազմում հաղթողի կոչմանն արժանացել են 52 կգ քաշային Վահան Մկրտչյանը, 56 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային Արսեն Բաղրյանը, 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը, 75 կգ քաշային Սևակ Մուսայելյանը և 90 կգ […] ...

Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհը հիմնանորոգվում է

18:55 20.05.2025

Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհը հիմնանորոգվում է

Տ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)-Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածի (5,2կմ) հիմնանորոգման աշխատանքների ընթացքը ներկայացնում է շինարարը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից

18:46 20.05.2025

Ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ երկու աշխատակից է ձերբակալվել գնման գործընթացների հետ կապված կաշառք ստանալու մեղադրանքներով: Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից: ...

BACK_TO_TOP