Ադրբեջանի նախագահի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին խոր ափսոսանք են առաջացնում․ Բորել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+23.94 oC

Ադրբեջանի նախագահի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին խոր ափսոսանք են առաջացնում․ Բորել

15:43 14.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին խոր ափսոսանք են առաջացնում։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Նախագահ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին խոր ափսոսանք են առաջացնում: Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել համաժողովի կլիմայական կարևորագույն նպատակները և COP29-ում Ադրբեջանի նախագահության նկատմամբ վստահությունը»,-գրել է Բորելը։

Իր տեքստում Բորելը անդրադարձել է նաև Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին․

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների հարձակումները ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների վրա, որոնք բախվում են երկրում մարդու իրավունքների ճգնաժամային իրավիճակին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կենտրոնացեք ձեր աշխանաքային պարտականությունները ավելի լավ  կատարելու վրա․ Աննա Հակոբյան

19:13 20.05.2025

Կենտրոնացեք ձեր աշխանաքային պարտականությունները ավելի լավ կատարելու վրա․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Ինձ դուր է գալիս, որ մարդիկ, որ տարիներով չեն հետեւել իրենց հանրային խոսքին, անցնել են բարեկրթության բոլոր սահմանները, ոտնակոխ են արել բոլոր սրբությունները, չեն խնայել փոքրիկ երախային անգամ, հիմա լացում են, թե Աննա Հակոբյանը էս ինչ է անում, մեզ վիրավորում է։ Սկսել են հիշել […] ...

Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցեր

19:08 20.05.2025

Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցեր

Ժաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), որտեղ հանդիպել է տնօրեն Քլեն Ջերաթսի հետ: Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Քլեն Ջերաթսը նշել է, որ Էստոնիայի արտաքին քաղաքականությանը համապատասխան՝ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական […] ...

Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել  ուշուի Եվրոպայի առաջնությունում

19:00 20.05.2025

Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ուշուի Եվրոպայի առաջնությունում

Ավանդական ուշուի Հայաստանի հավաքականի անդամները 11 ոսկե, 4-ական արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված Եվրոպայի 8-րդ առաջնությունում: Մեծահասակների կազմում հաղթողի կոչմանն արժանացել են 52 կգ քաշային Վահան Մկրտչյանը, 56 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային Արսեն Բաղրյանը, 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը, 75 կգ քաշային Սևակ Մուսայելյանը և 90 կգ […] ...

Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհը հիմնանորոգվում է

18:55 20.05.2025

Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհը հիմնանորոգվում է

Տ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)-Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածի (5,2կմ) հիմնանորոգման աշխատանքների ընթացքը ներկայացնում է շինարարը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։   ...

Ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից

18:46 20.05.2025

Ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակից

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ երկու աշխատակից է ձերբակալվել գնման գործընթացների հետ կապված կաշառք ստանալու մեղադրանքներով: Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից: ...

Թիկնիզյանը հեռացվելու է «Լոկոմոտիվի»  մարզումներից

18:45 20.05.2025

Թիկնիզյանը հեռացվելու է «Լոկոմոտիվի» մարզումներից

«Լոկոմոտիվը» որոշել է մարզումներից հեռացնել պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է ինսայդեր Ալեքսանդր Իվանովը: 26-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ չի մեկնելու Սամարա, որտեղ «Լոկոմոտիվը» կանցկացնի առաջնության վերջին խաղը «Կռիլյա Սովետովի» հետ: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ խաղից հետո Թիկնիզյանը հայտարարել է, որ իրեն թիմից վտարված է զգում և ակումբին խնդրելու է ամռանը թույլ տալ հեռանալ: […] ...

BACK_TO_TOP