12:49 15.11.2024
Հեռացող Ջո Բայդենի վարչակազմը պետք է դադարեցնի Ուկրաինային ռազմական աջակցությունը մինչև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Նա նշել է, որ Ամերիկայում շարունակվում են բանավեճերը Ուկրաինայի հակամարտության հետ կապված ապագա քաղաքականության վերաբերյալ։
«Իմ դերը չէ դրանք գնահատելը, բայց նրանց սահմանադրական համակարգում կա մի տարօրինակություն՝ նախագահն ընտրվել է նոյեմբերին, պաշտոնը կստանձնի միայն հունվարի 20-ին։ Այն, ինչ տեղի է ունենում այս երկու ամսաթվերի միջև, սովորաբար այնքան էլ չի հուզում շատերին։ Բայց ԱՄՆ վարչակազմը, որ այժմ իշխանության ղեկին է, պատկանում է պատերազմի կուսակցությանը, իսկ ընտրությունների հաղթողը (Դոնալդ Թրամփը)՝ խաղաղության կուսակցությանը, և այստեղ հարցեր են ծագում»,- պարզաբանել է կառավարության ղեկավարը։
Օրբանը կարծում է, որ արդար կլիներ, եթե Բայդենի հեռացող վարչակազմը դադարեցներ ռազմական աջակցությունն Ուկրաինային անցումային շրջանում։
19:20 20.05.2025
Արթուր Միրանյանի թիմը 53 տարվա ընդմիջումից հետո եվրագավաթի ուղեգիր է նվաճելՌումինական «Ունիվերսիտատյա Կլուժ» ակումբը, որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը, 1972/73 մրցաշրջանից հետո առաջին անգամ եվրագավաթի ուղեգիր է նվաճել: «Ունիվերսիտատյան» 38 միավորով դուրս է եկել Ռումինիայի Սուպերլիգայի չեմպիոնական փուլ և ապահովել ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի ուղեգիր: Միրանյանի թիմն այլևս չի կարող պայքարել չեմպիոնության համար «Ստյաուայի» հետ, սակայն չորրորդ տեղից ներքև չի […] ...
19:13 20.05.2025
Կենտրոնացեք ձեր աշխանաքային պարտականությունները ավելի լավ կատարելու վրա․ Աննա ՀակոբյանՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Ինձ դուր է գալիս, որ մարդիկ, որ տարիներով չեն հետեւել իրենց հանրային խոսքին, անցնել են բարեկրթության բոլոր սահմանները, ոտնակոխ են արել բոլոր սրբությունները, չեն խնայել փոքրիկ երախային անգամ, հիմա լացում են, թե Աննա Հակոբյանը էս ինչ է անում, մեզ վիրավորում է։ Սկսել են հիշել […] ...
19:08 20.05.2025
Էստոնիայի գործընկերների հետ քննարկվել են թվայնացման ոլորտում մի շարք հարցերԺաննա Անդրեասյանն այցելել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոն (ESTDEV), որտեղ հանդիպել է տնօրեն Քլեն Ջերաթսի հետ: Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ Քլեն Ջերաթսը նշել է, որ Էստոնիայի արտաքին քաղաքականությանը համապատասխան՝ ESTDEV-ի գործունեությունը միտված է խթանելու թվայնացման գործընթացը, տնտեսական նորարարություններն ու կրթության զարգացումը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Այս համատեքստում կողմերը քննարկել են դպրոցական և բուհական կրթական համակարգերի թվայնացման, մասնագիտական […] ...
19:00 20.05.2025
Հայաստանի ներկայացուցիչները 19 մեդալ են նվաճել ուշուի Եվրոպայի առաջնությունումԱվանդական ուշուի Հայաստանի հավաքականի անդամները 11 ոսկե, 4-ական արծաթե և բրոնզե մեդալ են նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված Եվրոպայի 8-րդ առաջնությունում: Մեծահասակների կազմում հաղթողի կոչմանն արժանացել են 52 կգ քաշային Վահան Մկրտչյանը, 56 կգ քաշային Ժիրայր Պետրոսյանը, 60 կգ քաշային Արսեն Բաղրյանը, 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը, 75 կգ քաշային Սևակ Մուսայելյանը և 90 կգ […] ...
18:55 20.05.2025
Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհը հիմնանորոգվում էՏ-6-29, Երևան (Բագրևանդի փող.)-Ձորաղբյուր (Տ-6-42) ավտոճանապարհի կմ0+000-կմ5+200 հատվածի (5,2կմ) հիմնանորոգման աշխատանքների ընթացքը ներկայացնում է շինարարը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
18:46 20.05.2025
Ձերբակալվել է ՆԳՆ երկու աշխատակիցՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ երկու աշխատակից է ձերբակալվել գնման գործընթացների հետ կապված կաշառք ստանալու մեղադրանքներով: Այս մասին «Լուրերի» հարցմանն ի պատասխան հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից: ...