14:20 18.09.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 17-ին երկօրյա աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այցի սկզբում նախարարը մարզպետ Վահե Ղալումյանի և փոխնախարար Արտակ Քամալյանի ուղեկցությամբ եղել է «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ում, որտեղ արդեն երրորդ օրն է, ինչ մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները: Ընկերության տնօրեն Արտակ Պարոնյանը տեղեկացրել է, որ Իջևանի մթերման կետում նախորդ տարի մթերվել է 700 տոննա խաղող, այս տարի գործարանը պատրաստ է մթերել անսահմանափակ քանակություն:
Մթերման գինը տատանվում է 140-190 դրամի սահմաններում, գումարը վճարվում է տեղում` առանց ուշացման: Պատասխանատուները վստահեցրել են, որ Տավուշի մարզում պատրաստ են մինչև 1000 տոննա մթերում իրականացնել, հանրապետությունում` մինչև 5000 տոննա։ Այգեհովիտ համայնքի բնակիչ Մխիթար Շախպարյանն այս տարի մոտ 2․5 տոննա խաղող ունի, որն ամբողջությամբ մթերվելու է 145 դրամով, նախորդ տարի բերքը հանձնել է 130 դրամով:
Կարկտապաշտպան ցանցեր առայժմ չի կիրառում, քանի որ խաղողի այգու տարածքը մեծ չէ, և ցանցերի արդյունավետության վերաբերյալ հաշվարկներ չի իրականացրել: «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն արտադրում է նաև պահածոներ, որոնք իրացվում են թե´ տեղական շուկայում, թե´ արտահանվում են։ Այնուհետև նախարարը մարզպետարանում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են մարզպետարանի, Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի անասնաբուժական տեսչության մարզային պատասխանատուներ։
Արթուր Խաչատրյանը, մասնավորապես, անդրադարձ է կատարել կառավարության նախորդ նիստում ընդունված որոշմանը` սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին փաստացի կատարված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ։ Նախարարն ընդգծել է, որ Տավուշի մարզից ցանկում ընդգրկված է 27 համայնք, որտեղ գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա յուրաքանչյուր հեկտարի հաշվով 60 000 ՀՀ դրամ կտրամադրվի մինչև 7 հեկտար աշնանացանի համար։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև համայնքային անասնաբույժների ինստիտուտի ներդրման, անասնաբույժների գործունեության, ինչպես նաև խորհրդատվական աշխատանքներին վերաբերող հարցեր։ Նախարարը հատուկ շեշտել է բարձրակարգ խորհրդատվական ծառայությունների մատուցման անհրաժեշտությունը՝ հավելելով, որ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներն այս առումով մեծ աշխատանք ունեն անելու։
«Խորհրդատուն այն մարդը պետք է լինի, որը միշտ կանգնած է գյուղացու կողքին, որպեսզի ցույց տա գյուղատնտեսության մեջ գիտական տեխնիկայի նվաճումները, օգնի, որպեսզի դրանք կիրառվեն տնտեսություններում, մյուս կողմից՝ «շտապ գյուղատնտեսական խորհրդատվություն» տրամադրի, երբ որևէ խնդիր է տեսնում»,- մասնավորապես նշել է նախարարը։
Խորհրդակցությունից հետո Արթուր Խաչատրյանն ուղևորվել է սահմանամերձ Ոսկեպար բնակավայրը, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը նշել է, որ այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, քանի որ հողագործությունը շահավետ չէ՝ բերքատվությունը ցածր է, հողատարածքները հակառակորդի թիրախում են։ Պետական օժանդակության ծրագրերից իրազեկված են, սակայն գրավի առարկա ունենալու պահանջը շատերը չեն կարողանում ապահովել, ունեն նաև կաթի մթերման, տոհմային կենդանիների ցեղի բարելավման և այլ խնդիրներ։
Նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ նախարարությունը տեղյակ է խնդրից և առաջիկայում նախատեսում է իրագործել գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման նոր ծրագիր՝ 500 հազարից 3 մլն դրամ գումարի սահմանում:
«Ծրագիրն արդեն մեր բյուջետային հայտում է: Մենք նվազեցնում ենք շեմը, որպեսզի այն հասանելի լինի նաև փոքր գյուղացիական տնտեսություններին, քանի որ 3-10 մլն դրամն ավելի շուտ ֆերմերային տնտեսություններին էր հասանելի»,- հավելել է նախարարը՝ խոստանալով, որ գրավին վերաբերող հարցը, որը համակարգային է, նույնպես քննարկման առարկա կդառնա։ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը նշել է, որ գյուղացիները գոհ են մթերման գործընթացից, սակայն երբեմն որոշակի մտահոգություն են հայտնում բուժանյութերի որակի վերաբերյալ: «Ընդհանուր առմամբ, խաղողի բերքը Բերդի տարածաշրջանում անցած տարի մոտ 3500 տոննա է եղել, այս տարի 5000-ից ավելի ենք սպասում:
Մթերման գինն էլ, նախորդ տարվա համեմատ, մի փոքր ավելացել է»,- հավելել է մարզպետը:
Այցի ընթացքում Արթուր Խաչատրյանը եղել է նաև Կոթի բնակավայրում, որը մարզի նախարարության հիմնական շահառու համայնքներից է. շուրջ 450 000 տոննա ցորեն են արտադրում։ Գյուղացիները ոգևորված են աշնանացանի համար պետական փոխհատուցում տրամադրելու մասին կառավարության որոշմամբ, սակայն հողի սեփականության խնդիրներ ունեն, սեփականատերերից շատերը հանրապետությունում չեն և հողերի օգտագործման իրավունքն առանց փաստաթղթային ձևակերպման տվել են իրենց ազգականներին: Նախարարը լուծման տարբերակներ է առաջարկել։
Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանը նշում է, որ, չնայած վտանգներին, գյուղացիներն ամեն ինչ անում են, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքները չտուժեն, և նման աջակցության լիարժեք կիրառման դեպքում պատրաստակամ են ընդլայնել մշակվող հողատարածքները։ Նախարար Խաչատրյանն այցելել է նաև սահմանամերձ մեկ այլ բնակավայր՝ Բաղանիս:
Բաղանիսցիները նշել են, որ որևէ խնդիր չունեն՝ արդյունավետ գնահատելով գյուղատնտեսական տարին: Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանի խոսքերով՝ այս տարի մեկ հեկտարից ստացել են մոտ 3 տոննա ցորեն, ինչը, նախորդ տարվա համեմատ, բարձր ցուցանիշ է: Ինչպես Կոթիում, Բաղանիսում էլ ոգևորված են աշնանացանի համար պետական փոխհատուցում տրամադրելու մասին կառավարության որոշումից և նախատեսել են ավելացնել ցանքատարածությունները:
Հաջորդ օրը Արթուր Խաչատրյանը այցելել է Բերդավանի գինու գործարան, որտեղ ևս սկսվել է խաղողի մթերման գործընթացը: Ապա ուղևորվել է Բագրատաշեն համայնք, որտեղ լիբանանյան «Գարդենիա Գրեյն Դոր» ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում հիմնվել են 3 տեսակի ընկուզենիների ինտենսիվ այգիներ։ Ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2019 թվականի վերջին՝ հիմնելով, ընդհանուր առմամբ, 350 հա այգի:
23:59 02.05.2025
Կիբեռմարտահրավեր․ 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն էՁեզ զանգահարել և առաջարկե՞լ են 5G թարմացում․ այս շաբաթ Կիբեռմարտահրավերի եթերում ներկայացվել է, թե ինչպես են հանցագործները այս պատրվակով քաղաքացիներին առաջարկում տեղադրել «հատուկ ծրագիր», որի միջոցով ստանում են հասանելիություն նրանց հեռախոսին ու ֆինանսական տվյալներին։ Եթե դարձել եք հանցագործության զոհ, ապա զանգահարեք ՆԳՆ ինտերնետային խարդախություններով թեժ գծի հեռախոսահամարին՝ 011 52 52 52 (թեժ գիծը գործում է […] ...
23:57 02.05.2025
70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է70 տարի չհիմնանորոգված «Երևան» բժշկագիտական կենտրոնը հիմնանորոգվում և արդիականացվում է: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Առողջության առաջնային պահպանման օղակն ամենակարևոր շերտերից է առողջապահական համակարգում։ Երբ այն լավ է զարգացած, հնարավոր է ժամանակին արձագանքել, կանխել բարդացումները և շատ դեպքերում՝ խուսափել հիվանդության զարգացման հետագա փուլերից։ Սա է պատճառը, որ Երևանի քաղաքապետարանը […] ...
23:54 02.05.2025
Ստավրոպոլի երկրամասում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել՝ վատ եղանակի պատճառովՍտավրոպոլի երկրամասում ուժեղ անձրևների, կարկուտի և մինչև 23 մ/վ արագությամբ քամու պատճառով հայտարարվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այս մասին նշվում է նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հրամանագրի մեջ։ Ստավրոպոլի հիդրոօդերևութաբանության կենտրոնի տվյալներով՝ տարածաշրջանում վատ եղանակ է կպահպանվի մինչև մայիսի 3-ը: ...
23:50 02.05.2025
Վարչապետը ծանոթացել է Լոռու մարզում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու մարզ՝ ծանոթացել իրականացված և ընթացիկ ծրագրերին: Նիկոլ Փաշինյանին նախ ներկայացվել է Վանաձորի Սանկտ Պետերբուրգ փողոցի հիմնանորոգված ճանապարհը: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 553 մլն դրամ, որը հատկացվել է պետբյուջեից։ Ծրագրի արդյունքում իրականացվել են 1.8 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ: Հաջորդիվ՝ վարչապետն այցելել է Վանաձորի Խ.Աբովյանի անվան N9 հիմնական դպրոց, […] ...
23:44 02.05.2025
Մասնավոր ընկերության կողմից 8 մլն դոլարի ներդրումային ծրագիր է իրականացվում Փամբակ բնակավայրում․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Փամբակ բնակավայրում մասնավորի կողմից իրականացված ներդրումային ծրագրով կառուցվել է «ՄաունթրիMounthree» հյուրանոցը: Ներդրումային ծրագիրը կազմել է 8 մլն դոլար»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:36 02.05.2025
Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. մայիսի 1-ի դրությամբՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի մայիսի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...