Կահիրեի 100-ամյա հայկական գերեզմանի գոյությունը շատ բան է վկայում հայերի պատմության մասին. Reuters – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

Կահիրեի 100-ամյա հայկական գերեզմանի գոյությունը շատ բան է վկայում հայերի պատմության մասին. Reuters

14:58 18.09.2018

Հանրահայտ Reuters գործակալությունն անդրադարձել է Եգիպտոսում հայկական համայնքի պատմությանն ու այնտեղ հայկական գերեզմանոցի վերականգնման աշխատանքներին՝ նշելով, որ ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող գերեզմանի գոյությունը շատ բան է վկայում այստեղ հայերի ունեցած պատմության մասին:

Աղբյուրը հայտնում է, որ աշխատանքները գրեթե ավարտված կարելի է համարել, քանի որ գերեզմանների արձաններն ու կիսանդրիներն արդեն մաքրված ու ամրացված են:

«Կար մի ժամանակաշրջան, երբ այս վայրն անուշադրության էր մատնվել և այն վերանորոգելու ծրագիրը հրաշալի նախաձեռնություն էր: Առաջին բանը, որ արել ենք, փոշու մաքրումն է եղել, որից հետո կարողացել ենք հստակեցնել ամեն բան»,- աղբյուրը մեջբերում է աշխատանքները համակարգող հնէաբան Նաիրի Համփիկյանի խոսքերը:

Հաղորդվում է, որ այստեղ կան այնպիսի գերեզմանաքարեր, որոնք թվագրվում են 1830-1850-ական թվականները: Ի հավելումը դրա, հատուկ ուշադրություն է դարձվում այն բանի վրա, որ հայերն այստեղ առաջին անգամ հայտնվել են դեռևս Ֆաթիմիդյան դարաշրջանում՝ 10-12-րդ դարում, արդեն 19-րդ դարի կեսերին Մուհամմեդ Ալի փաշայի կողմից հատուկ տարածք է տրամադրվել, որը հայտնի է հին մահմեդական Կահիրե անվամբ:

Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին, երբ Օսմանյան Թուրքիայի տարածքում 1.5 միլիոն հայեր սպանվեց, մեծ թվով հայեր տեղափոխվեցին Եգիպտոս:

«Եգիպտոսում հայերը հաստատվել են Ալեքսանդրիայում ու Կահիրեում, որոնք նաև իտալացիների ու հույների բնակավայրերն էին»,- գրում է հոդվածագիրը:

Վերջում աղբյուրն անդրադառնում է այժմ Կահիրեում բնակվող հայերի կարգավիճակին: Նշվում է, որ այստեղ հայկական համայնքի թիվը շուրջ 3 հազար է: Նշվում է, որ հայկական գերեզմանների վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2014 թվականին ու ավարտին կհասցվեն 2018 թվականի վերջին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP